Էրիկա Լեոնարդ (անգլ.՝ Erika Leonard, ի ծնե` Միտչել, անգլ.՝ Erika Mitchell[5], առավել հայտնի՝ Է. Լ. Ջեյմս (E. L. James) կեղծանվամբ, մարտի 7, 1963(1963-03-07)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի կին գրող, «Մոխրագույնի հիսուն երանգները» էրոտիկ բեսթսելլերի և տվյալ շարքի շարունակության հեղինակ։

Է. Լ. Ջեյմս
անգլ.՝ Erika Leonard
Ծննդյան անունանգլ.՝ Erika Mitchell
Ծնվել էմարտի 7, 1963(1963-03-07)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Գրական անունE. L. James
Մասնագիտությունգրող և վիպասան
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՔենթի համալսարան, Wycombe High School? և Pipers Corner School?
Ժանրերվեպ
Ուշագրավ աշխատանքներՀիսուն երանգներ
ԱմուսինՆայալ Լեոնարդ[1]
Կայքeljamesauthor.com
 E. L. James Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ջեյմս (այլ կիրառումներ)

Կենսագրություն խմբագրել

Էրիկա Լեոնարդը ծնվել է 1963 թվականին։ Մեծացել է Անգլիայի կենտրոնում գտնվող Բաքինգեմշիր կոմսությունում և Քենթի համալսարանում սովորել է պատմություն։ Այնուհետև աշխատել է հեռուստատեսության դպրոցում որպես օգնական, իսկ հեռուստատեսությունում՝ կառավարիչ[6]։

Սկզբում Ջեյմսը գրել է ֆանֆիկ՝ «Snowqueen’s Icedragon» վերնագրով։ Ի վերջո, նրա գրվածքներն արտացոլվել են «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպում։

2012 թվականին Թայմ ամսագիրը Էրիկային ներառել է «Աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ» ամենամյա ցանկում[7]։

2014 թվականի մարտի 22-ին իր Ինստագրամում նա ակնարկել է նոր գիրք գրելու մասին։ Մանրամասները դեռևս հայտնի չեն[8]։

2015 թվականի հունիսի 15-ին իր Ինստագրամում հրապարակել է լուսանկար իր նոր՝ «Գրեյ. Մոխրագույնի հիսուն երանգները՝ գրված Քրիստիան Գրեյի դեմքով» գրքի մասին[9]։

2019 թվականի ապրիլի 16-ին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում վաճառքի է հանվել գրողի նոր գիրքը՝ «Պարոն» (անգլ.՝ The Mister) վերնագրով։

Էրիկան ապրում է Լոնդոնի արևմուտքում ամուսնու՝ սցենարիստ և ռեժիսոր Նայլ Լեոնարդի (Niall Leonard) և երկու որդիների հետ։

Ստեղծագործություններ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • «Nielsen Golden Book Award»` «Մոխրագույնի հիսուն երանգները» վեպերի շարքի համար[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://www.telegraph.co.uk/culture/books/9381428/The-shy-housewife-behind-Fifty-Shades-of-Gray.html
  5. «Biography for E.L. James». IMDb. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. Who is E L James? Արխիվացված 2012-05-26 Wayback Machine Chicago Tribune
  7. The 100 Most Influential People in the World Արխիվացված 2013-08-14 Wayback Machine Time Magazine
  8. «50 оттенков серого: Э. Л. Джеймс пишет новую книгу». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 16-ին.
  9. Э.Л. Джеймс. «Новая книга Э.Л. Джеймс».
  10. «21st Century Platinum Hall of Fame» (բրիտանական անգլերեն). Nielsen Awards. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Է. Լ. Ջեյմս» հոդվածին։