«Էրոտոկրիտոս» (հուն․՝ Ερωτόκριτος), չափածո վեպ, 17-րդ դարի վենետիկյան վերածննդի շրջանի հունական գրականության գլուխգործոցը։ Գրվել է մոտավորապես 1640 թվականին՝ հույն գրող Վիցենձոս Կորնարոսի կողմից Կրետեում՝ Հերակլիոն քաղաքում։

Էրոտոկրիտոս
հուն․՝ Ερωτόκριτος
Էրոտոկրիտոսն ու Արեթուսան։ Նկարի հեղինակ՝ Թեոֆիլոս Խաձիմիհայիլ
ՀեղինակVitsentzos Kornaros?
Տեսակբանաստեղծություն
Ժանրսիրային
Թեմասիրային հարաբերություններ
Բնօրինակ լեզուՀունարեն
Ստեղծման տարեթիվ1640 թվական
ԵրկիրՀունաստան
Հրատարակման տարեթիվ17-րդ դար
 Erotokritos Վիքիպահեստում

Այն իրենից ներկայացնում է չափածո վեպ։ Այստեղ համատեղված են ասպետական և ժողովրդական էպոսի հատկանիշները։

Պատմություն խմբագրել

«Էրոտոկրիտոս»-ի սիրաբանության ստեղծման համար նախահիմք է ծառայել ֆրանսիացի գրող Պյեր դը լա Սիպեդի «Փարիզ և Վիեննա» վեպը, որը այդ շրջանում չափազանց հայտնի է եղել ամբողջ Եվրոպայում։

Վեպի իրադարձությունները շարադրված է ազատ ոճով՝ հունարեն լեզվի արևելակրետական բարբառով։ Այս վեպի շնորհիվ Վիցենձոս Կորնարոսը դարձել է նոր շրջանի հունական գրականության ամենահայտնի դեմքերից մեկը։ «Փարիզ և Վիեննա»-ն Կորնարոսի կողմից օգտագործվել է, միայն որպես նախահիմք։ Հեղինակը ստեղծագործությունը հարմարեցրել է հունական ազգային ավանդույթների և ժողովրդական խոսքի առանձնահատկություններին։ Ստեղծագործությունն առաջին անգամ հրատարակվել է 1713 թվականին Իտալիայում՝ Վենետիկում։ Հունաստանում առաջին անգամ հրատարակվել է Հերակալիոն քաղաքում։

19-րդ դարում «Էրոտոկրիտոս»-ը ոգեշնչել է հույն հայտնի գրող Սոլոմոս Դիոնիսոսին իր գրական գործունեության մեջ։ Այն նաև զգալի ազդեցություն է ունեցել բանաստեղծներ Կոստիս Պալամասի, Կոստաս Կրիստալիսի և Յորգոս Սեֆերիսի ստեղծագործությունների վրա։

1987 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն ընդունել է որոշում առ այն, որ «Էրոտոկրիտոս»-ը պետք է դասվի համաշխարհային մշակույթի երեք հարյուր գլուխգործոցների շարքին։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Նիկոլաու Ն.Գ. «Հույն նոր գրականության համառոտ բառարան» — Մոսկվա, Ռուսաստան. «Լիբրոկոմ», 2010. — 296 էջ — ISBN 978-5-397-01373-4
  • Չերնիշեվա Տ.Ն. Հունական գրականությունը 17-րդ դարում // Համաշխարհային գրականության պատմություն — Մ.: Գիտություն, 1983—1994. — հ. 4. — 1987. — էջ 335—339.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրոտոկրիտոս» հոդվածին։