«Էրկեն կիշեր» (Վանի բարբառով՝ Երկար գիշեր), ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի ստեղծած լիամետրաժ գեղարվեստական կինոնկար, պատմական դրամա-ֆիլմաշար։ Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ[1]։

Էրկեն կիշեր
Էրկեն կիշեր
Երկիր Հայաստան
Ժանրպատմական դրամա
Թվական2018 և դեկտեմբերի 8, 2018
Լեզուհայերեն
ՌեժիսորԷդգար Բաղդասարյան
ԴերակատարներՇանթ Հովհաննիսյան, Բաբկեն Չոբանյան, Լուիզա Ներսիսյան և Նարինե Գրիգորյան
Տևողություն100 րոպե

Պատմություն խմբագրել

«Էրկեն կիշեր» ֆիլմը ստեղծվել է 3 տարվա ընթացքում կատարված նկարահանումների արդյունքում։ Ֆիլմում ներկայացված են երեք տարբեր պատմություններ՝ մարդկային բարդ ու խճճված փոխհարաբերություններ։ Ֆիլմի հերոսները դժվարին իրավիճակում հայտնված և ընտրության առաջ կանգնած անհատներ են, որոնց կատարած վճռական քայլը որոշիչ կարող է դառնալ նրանց կյանքում։

Ֆիլմը սկսվում է Բաբկեն Չոբանյանի և Լուիզա Ներսիսյանի խաղով։ Ամուսնական զույգի ընտանեկան տարօրինակ դրաման պատկերվում է մեքենայով պտույտի ժամանակ, նրանց միանում է մարմնավաճառը, որի բարոյական արժեքները, պարզվում է, ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը[1]։

Ֆիլմի երկրորդ հատվածը նկարահանվել է ըստ Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքի։ Առանցքում 1915 թվականի իրադարձություներն են[1]։

Երրորդ մասի գործողությունները կատարվում են Նարեկացու մահվան օրը[1]։ Տարբեր ժամանակաշրջանների հերոսների դրամատիկ պատմությունները կապված են գայլի և գնդաձև քարի հետ. ճակատագիրը հետապնդում է այդ քարի տերերին։ Քարի հազարամյա ճամփորդությունը ժամանակի մեջ սկսվում է Նարեկացու դարաշրջանից, ապա անցնելով 1915 թվականի հայկական կոտորածների սարսափների միջով՝ հասնում է մինչև մեր օրերը և ավարտվում ամուսնական զույգի տարօրինակ ընտանեկան դրամայով՝ վեր հանելով եռանկյունու երրորդ կողմը կազմող փողոցային մարմնավաճառի բարոյական արժեքները, որոնք ավելի բարձր են, քան բարձրաստիճան ուղևորներինը[2]։

Սյուժե խմբագրել

Առաջին մաս, 21-րդ դար խմբագրել

Հերոսները մեր օրերում ապրող ամուսիններ են, որոնց փոխհարաբերությունները նման են իներցիայով շարունակող անհասկանալի պարտավորությունների մեկը մյուսի նկատմամբ։ Սպիտակ գնդաձև վերջնամասով քարը գլխավոր հերոսի թանկարժեք մեքենայի կախազարդն է՝ բանալիների հետ միասին…: Գործողությունները ժամանակացույցով ետ են գնում և հաջորդ մասում կրկին տեսնում ենք քարը՝ արդեն հաջորդ հերոսի ձեռքում, թզբեհի վրա[3]։

Երկրորդ մաս, 20-րդ դարի սկիզբ խմբագրել

Սցենարի հիմքում Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքն է. թուրքական զորքերն արդեն մոտ են քաղաքին և մեծահարուստ առևտրական Հաջի Աղայի ընտանիքը մյուս հայերի հետ միասին լքում է այն՝ տանը թողնելով նրա հիվանդ քրոջը՝ Սրբուկին, ում համար տեղ չի գտնվում ֆուրգոնում…[3]

Երրորդ մաս, 1003 թվական խմբագրել

Այս հատվածում գործողությունները ծավալվում են Գրիգոր Նարեկացու մահվան օրը։ Գյուղացի Օսեփն իր հիվանդ միակ որդուն գիշերով, գայլերով լի անտառի միջով տանում է մի ճգնավորի մոտ, որպեսզի վերջինս իր աղոթքներով փրկի որդուն։ Նա վտանգներով լի ճամփա է ընկնում և հայտնվում բարդ ընտրության առաջ․․․[3]

Մրցանակներ, անվանակարգեր խմբագրել

  • Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության 2019 թվականի լավագույն կինոնկար[4],
  • THE INDIE FOR YOU FILM FESTIVAL փառատոնի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»[4],
  • Ֆիլմն ընդգրկվել է Ռուսաստանի «ՆԻԿԱ» կինոմրցանակաբաշխության կարճ ցանկում[5],
  • «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում[2][6]։

Դերերում խմբագրել

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող օպերատոր - Սուրեն Թադևոսյան,
  • Բեմադրող նկարիչներ - Սեդրակ Վելիկոդնի, Տիգրան Առաքելյան,
  • Երաժշտություն - Անդրանիկ Բերբերյան,
  • Պրոդյուսերներ - Կարինե Սիմոնյան, Էդգար Բաղդասարյան,
  • Սցենարի համահեղինակ - Քնարիկ Միրզոյան,

Այլ փաստեր խմբագրել

  Այն երեք շարժում է, երեք կիլոմետրաժ, երեք լեզու, երեք լուսային լուծում, այս ֆիլմը նաև երեք նախարար է փոխել։
- Էդգար Բաղդասարյան
 

Ֆիլմի ստեղծման ընթացքում, շուրջ յոթ ամիս Մատենադարանի ավագ գիտաշխատող-լեզվաբանը վերաստեղծել է այն լեզուն, որով խոսել են Գրիգոր Նարեկացու ապրած ժամանակաշրջանում[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Էրկեն կիշերը» երեք շարժում է, երեք կիլոմետրաժ, երեք լեզու, երեք լուսային լուծում»
  2. 2,0 2,1 Հայաստանի ներկայացրած «Էրկեն կիշեր» ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» երկար ցուցակում
  3. 3,0 3,1 3,2 3,3 Պրեմիերա․ Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշերը» շուտով էկրաններին
  4. 4,0 4,1 Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» ֆիլմը միջազգային փառատոնում լավագույնն է ճանաչվել
  5. Հովսեփյան, Սերգեյ (2020 թ․ մարտի 7). ««Էրկեն կիշեր» կինոնկարը ընդգրկվել է Ռուսաստանի «ՆԻԿԱ» կինոմրցանակաբաշխության շորթ լիսթում | ԿինոՊրես». Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.(չաշխատող հղում)
  6. September 30, David Karamian-; Said, 2019 (2019 թ․ սեպտեմբերի 27). «'Lengthy Night' is Armenia's Pick for 2020 Oscars». Asbarez.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին. {{cite web}}: |first2= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)