«Էրիքսոն Գլոբ» (շվեդ.՝ Ericsson Globe, ոչ պաշտոնապես պարզապես ԳլոբենGloben, «գլոբուս»), տարբեր կիրառություններ ունեցող 85-մետրանոց արենա Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում։ Խոշորագույն գնդաձև կառույցն աշխարհում, համերգների ու սպորտային միջոցառումների անցկացման վայր։ Արենան գտնվում է Գլոբեն Սիթի միկրոշրջանում, որը ստեղծված է հատուկ նրա համար։ Տարողությունը 16 000 մարդ է համերգների ժամանակ և 13 850 մարդ հոկեյի խաղերի ժամանակ։

Էրիքսոն Գլոբ
Изображение логотипа
Տեսակբազմաֆունկցիոնալ համալիր
Մարզաձևտափօղակով հոկեյ
ՏեղագրությունՍտոկհոլմ[1]
Երկիր Շվեդիա[1]
Անվանված էԱվիչի
Բացվածփետրվարի 19, 1989[2]
ՃարտարապետBerg Arkitektkontor
ՍեփականատերSGA Fastigheter և Ericsson?
ԳործաղեկավարAnschutz Entertainment Group
Տարողություն13 850[3] և 16 531[4]
Տնային թիմՇվեդիայի տափօղակով հոկեյի տղամարդկանց հավաքական, Djurgårdens IF Hockey? և AIK IF Herr?
Կայքaviciiarena.se(անգլ.)(շվեդ.)
Քարտեզ
Քարտեզ
 Avicii Arena Վիքիպահեստում

Արենան բացվել է 1989 թվականի փետրվարի 19-ին[5]։ Իրենից ներկայացնում Արև Շվեդիայի արեգակնային համակարգում՝ Արեգակնային համակարգի` աշխարհի խոշորագույն մոդելում[6]։

2009 թվականի փետրվարի 2-ից «Ստոկհոլմ Գլոբեն Արենա»-ի սեփականության իրավունքը ձեռք է բերել շվեդական Ericsson հեռահաղորդակցության ընկերությունը։ Այդ ժամանակից ի վեր արենան սկսեց կոչվել «Էրիքսոն Գլոբ»[7]։

Նախագծի պատմություն խմբագրել

«Ստոկհոլմ Գլոբեն Արենա» եւ Գլոբեն Սիթի Նախագիծը մշակվել է ճարտարապետ Սվանտե Բերգի (շվեդ.՝ Svante Berg) կողմից՝ նոր մարզադաշտի լավագույն նախագծի մրցույթի շրջանակներում, որը Ստոկհոլմ քաղաքը հայտարարեց 1985 թվականին։ Գլոբեն Սիթիի, իսկ դրա հետ մեկտեղ «Ստոկհոլմ Գլոբեն Արենա» -ի մակետը ստեղծվել է 1985 թվականին։

Շինարարություն խմբագրել

Արենայի հիմնարկեքը տեղի է ունեցել 1986 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ շինարարությունը սկսվեց նույն թվականի աշնանը։ 1987 թվականի ապրիլին արդեն դրվել էր հիմնակմախքի քառորդ մասը, հունիսին՝ կեսը։ Սեպտեմբերին արդեն մասամբ պատրաստ էր գնդաձև գմբեթը։ Նոյեմբերին կատարվեց լուսային մոնտաժը և արդեն գրեթե ամբողջությամբ պատրաստ էր գմբեթը։ 1988 թվականին արենան ամբողջությամբ կառուցված էր։

Կոնստրուկցիա խմբագրել

 
Մարզադաշտի հիմնակմախք

«Գլոբեն»-ի գնդաձև գմբեթը կազմված է 48 թեքված երկաթյա սյուներից։ Գնդի ներքին ծածկույթը կազմված է վանդակաձև ալյումինից, արտաքինը՝ սպիտակ լաքապատ, բարակ մետաղական սալերից՝ 140 մմ հաստությամբ և հավասարապես դասավորված ալյումինե վանդակներում։ Փխրուն գմբեթին լրացուցիչ ժանդակություն են խողովակ-սյուները, որոնք նույնպես ալյումինից են։ Արենայի տրամագիծը կազմում է 110 մետր։

Ներսույթ խմբագրել

Արենայի ներսում տեղավորված է հարթակը, որը կարող է օգտագործվել և՛ տափօղակով հոկեյի խաղերի ժամանակ, և՛ համերգների։ Հարակից շինությունում տեղ կա ոչ մեծ հանդիսությունների համար։

SkyView խմբագրել

2010 թվականի փետրվարին արենայի արտաքին հարավային կողմում բացվեց վերելակ, որը այցելուներին տեղափոխում էր արենայի գմբեթ։ SkyView-ը կազմված է 2 գոնդոլներից, որոնցից յուրաքանչյուրը կարող է տանել 16 մարդ և շարժվում են 2 զուգահեռ ուղիներով։

Իրադարձություններ խմբագրել

Սպորտային խմբագրել

 
Արենան «Եվրատեսիլ 2016» երգի մրցույթի ժամանակ

Արենան ընդունել է 1989 թվականի Եվրոպայի վոլեյբոլի առաջնությունը, բասկետբոլի Եվրոպայի 2003 թվականի առաջնությունը, հանդբոլի 2002 թվականի Եվրոպայի առաջնությունը, հոկեյի 1989, 1995, 2012, 2013 թվականի աշխարհի առաջնությունները և հոկեյի աշխարհի գավաթի 1996 և 2004 թվականի խաղարկությունները։ Ամեն տարի «Էրիքսոն Գլոբ»-ում անցկացվում է Ստոկհոլմի թեթև ատլետիկայի Գրան պրին։

Երաժշտական խմբագրել

Էրիքսոն Գլոբում կայացել են այնպիսի համաշխարհային ճանաչում ունեցող կատարողների համերգներ, ինչպիսիք են՝ Էմինեմը, Շերը, Լեդի Գագան, Ջասթին Թիմբերլեյքը, Ջենիֆեր Լոպեսը, Բեյոնսեն։

Արենայում կայացել են «Եվրատեսիլ 2000» երգի մրցույթը «Մելոդիֆեստիվալեն»-ի 1989[8] և 2002-2012 թվականների եզրափակիչները[9]։ 2016 թվականի մայիսի 10, 12 և 14-ին «Էրիքսոն Գլոբ»-ում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2016»[10]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Globen fyller 25 år idag — 2014.
  3. Utsålt på Globen — 2007.
  4. Filip och Fredrik slår Globens publikrekord
  5. Petersen, Leif. «Allt ljus på Globen». SvD.se. Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.
  6. «Sweden Solar System: English summary». Sweden Solar System. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. «Press release for Ericsson naming rights» (PDF). globearenas.se. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 6-ին.
  8. «80-talet» (Swedish). SVT. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «2000-talet» (Swedish). SVT. Վերցված է 2009 թ․ հունիսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Stockholm to host 2016 Eurovision Song Contest». Eurovision.tv (բրիտանական անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիքսոն Գլոբ» հոդվածին։