Էրիս (հունարեն՝ Ἔρις, բառացի` վեճ, կռիվ, երկպառակություն, մրցակցություն[4]), հին հունական դիցաբանության մեջ երկպառակության և քաոսի աստվածուհին[5]։ Հռոմեական դիցաբանության մեջ համարժեք աստվածությունը Դիսկորդիան է (լատին․՝ Discordia)[6]: Էրեբոսի և Նիքսի դուստրն է, Քաոսի թոռնուհին, Նեմեսիսի, Թանատոսի և Հիպնոսի քույրը[7][7]։ Նա նաև պատերազմի աստված Արեսի քույրը կամ ուղեկցուհին է, սովի աստված Լիմեսի մայրը[8]։

Էրիս
Տեսակհունական դիացաբանության աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն և Discordianism?
Սեռիգական
Այլ մշակույթներումԴիսկորդիա
Երևի համընկնում էDiscordia?
ԶբաղմունքԵրկպառակության աստվածուհի
ՀայրԷրեբոս
ՄայրՆիքս[1][2]
ԵղբայրՀիպնոս, Թանատոս
Քույր/ԵղբայրԱրես[2][3]
ԶավակներԱտե, Lethe?, Պոնոս, Horkos?, Dysnomia?, Neikea?, Algos?, Amphilogiai?, Androktasiai?, Hysminai?, Phonoi?, Pseudologoi?, Լիմոս, Machai?, Adikia?, Algea? և Էրոս
Ասպարեզstrife? և discord?
 Eris (mythology) Վիքիպահեստում

Չնայած Էրիսը ծնել է սով, վեճեր, կռիվներ, սպանություններ, ապօրինություն, ծնել է նաև աշխատանք։ Այդ պատճառով էլ Հեսիոդոսը երկու Էրիս է բնութագրում. մեկը ծնում է թշնամություն, մարդկանց մեջ անբարյացակամություն և սիրված չէ մարդկանց կողմից, մյուսը բարեգործ է, մրցակցության ու աշխատանքի մարմնավորումը[5][9]. Она же возбуждает воинов[10] и разжигает брань[11]: Հենց նա էլ հովանավորում է զինվորներին։

Կռվախնձոր։ Էրիսը դարձել է Աֆրոդիտեի, Աթենասի և Հերայի մրցակցության պատճառ, ինչը հանգեցրել է Տրոյական պատերազմին։ Թեսալիայի արքա Պերսևսի և աստվածուհի Թետիսի հարսանիքին Էրիսը սրահի մեջտեղում նետում է ոսկե խնձոր` «ամենագեղեցիկին» (հունարեն՝ καλλίστῃ) մակագրությամբ։ Դա արել է կամ ի հեճուկս Զևսի, քանի որ նրա կողմից չէր հրավիրվել հարսանիքի, կամ ուղղակի վիրավորվելով հարսանիքին հրավիրված չլինելուց[12][13][14],: Խնձորը վեճի առիթ է դառնում երեք աստվածուհիների միջև, քանի որ ամեն մեկը իրեն էր համարում ամենագեղեցիկը։ Վեճը լուծեու համար դիմում են Տրոյայի արքայազն Պարիսին, ում երեք աստվածուհիներից յուրաքանչյուրը համոզում է իրեն հանձնել խնձորը որոշակի պարգևի դիմաց։ Քանի որ Աֆրոդիտեն խնձորը հանձնելու դիմաց խոստանում է Պարիսին հանձնել Մենելայոս արքայի չքնաղ աղջկան` Հեղինեին, Պարիսը կռվախնձորը տալիս է նրան։ Սա էլ առիթ է դառնում, որ աքայացիները հարձակվեն Տրոյայի վրա։ Այսպիսով` Էրիսի դավադիր նվերը հանգեցնում է պատերազմի։

Էրիսի պատվին է անվանակոչվել գաճաճ մոլորակներից մեկը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիս (դիցաբանություն)» հոդվածին։