Էրիկ Ռիչարդ Կանդել (նոյեմբերի 7, 1929(1929-11-07)[1][2][3][…], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]), ամերիկացի նեյրոհոգեբան։ 2000 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում՝ նեյրոններում հիշողության ֆիզիոլոգիական ուսումնասիրությունների համար։ Մրցանակը կիսել է Արվիդ Կառլսոնի (Arvid Carlsson) և Պոլ Գրինգարդի (Paul Greengard) հետ։ Կանդելի հետազոտությունների արդյունքում բացահայտվեց սինապսների պլաստիկությունը, որն ընկած է բարձրագույն հոգեկան բազմաթիվ ֆունկցիաների հիմքում։

Էրիկ Կանդել
անգլ.՝ Eric Richard Kandel
Ծնվել էնոյեմբերի 7, 1929(1929-11-07)[1][2][3][…] (94 տարեկան)
Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]
Բնակության վայր(եր)ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Ավստրիա
Դավանանքհուդայականություն[5]
Մասնագիտություննյարդաբան, հոգեբույժ, նյարդակենսաբան, հոգեբան, կենսաքիմիկոս, համալսարանի դասախոս և կենսաֆիզիկոս
ԳործակիցԿոլումբիայի համալսարան[6]
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան
Գործունեության ոլորտհոգեբուժություն
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Լոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, BBAW?, Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7] և Ավստրիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Էրասմուս Հոլլի բարձրագույն դպրոց, Նյու Յորքի համալսարանի բժշկական ֆակուլտետ, Կոլումբիայի համալսարան և Yeshivah of Flatbush?
Տիրապետում է լեզուներինանգլերեն[8]
Եղել է գիտական ղեկավարBong-Kiun Kaang? և John H. Byrne?
Պարգևներ
«Ավստրիական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվավոր նշան՝ արծաթե աստղով[10] Արժանիքների շքանշան Ավստրիական պատվո նշան «Գիտության և արվեստի համար»

Ալբերտ Լասկերի մրցանակ բժշկական հիմնավոր հետազոտությունների համար

[9]
Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան[11]

Հարվիի մրցանակ

[12]

Գայդների միջազգային պարգև

[13]

Վոլֆ մրցանակաբաշխության դափնեկիր

[14]
Բժշկության կամ ֆիզիոլոգիայի Նոբելյան մրցանակ[15][16]

Ռալֆ Վ․ Գերարդի մրցանակ

[17]

ԱՄՆ-ի ԳԱԱ-ի գիտական քննադատության մրցանակ

[18]
Ազգային գիտական մեդալ

Հեյնիկեն բժշկական մրցանակ

Դիքսոնի անվան բժշկագիտության մրցանակ

Ռոզենստիլի մրցանակ

[19]

Կառլ Սփենսեր Լեշլիի մրցանակ

[20]

Viktor Frankl Award?

Jean-Louis Signoret Prize?

Bristol-Myers Squibb Award for Distinguished Achievement in Neuroscience Research?

[21]

Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր

[22][23]

Robert J. and Claire Pasarow Foundation Award for Distinguished Contributions to Neuropsychiatric Research?

[24]

Բազելի համալսարանի պատվավոր դոկտոր

[25]

Ամերիկյան գիտության զարգացմանն օժանդակող միության անդամ

Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[26]

Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ

[27]

Գրեյթ իմիգրանտս

[28]

Howard Crosby Warren Medal?

[29]
և

Thomas William Salmon Medal?

[30]
Ամուսին(ներ)Denise Kandel?[31]
 Eric Kandel Վիքիպահեստում

Կանդելը, ով հոգեվերլուծություն էր ուսումնասիրել, ցանկացավ հասկանալ հիշողության ձևավորման և աշխատանքի սկզբունքները։ Նրա մենթորը՝ Հարրի Գրաունդֆեստն, ասաց. «Եթե դու ցանկանում ես բացահայտել ուղեղը, դու պետք է ռեդուկցիոն մոտեցում ցուցաբերես, ուսումնասիրես մեկ բջիջ` տվյալ ժամանակում»: Կանդելն իր ուսումնասիրությունների համար ընտրեց ծովային անողնաշարավոր Aplysia californica-ն, որի նյարդային համակարգի վրա էլ կատարվեցին հետազոտությունները։ Այս կենդանու ընտրության պատճառն այն էր, որ այն ուներ ուսումնասիրման համար անհրաժեշտ խոշոր նյարդային բջիջներ, ինչպես նաև այն պարզագույն կենդանիներից էր, որոնք ընդունակ են սովորել[32]։

Կանդելը Կոլումբիայի համալսարանի Բժշկության և վիրաբուժության քոլեջի կենսաքիմիայի և կենսաֆիզիկայի պրոֆեսոր է, Հովարդ Հագեսի բժշկական ինստիտուտի գլխավոր հետազոտող։ Նա նաև Նեյրոկենսաբանության և վարքի կենտրոնի հիմնադիրն է, որն այժմ Կոլումբիայի համալսարանի Նեյրոգիտության դեպարտամենտն է։ Կանդելի հետազոտության արդյունքներն ամփոփված են «Հիշողության ուսումնասիրում։ Մտքի նոր գիտության ծագումը» աշխատությունում[33]։ 2006 թվականին նա արժանացավ Լոս Անջելես Թայմսի գրքի մրցանակին՝ Գիտություն և տեխնոլոգիա ոլորտում։

Վաղ տարիներ խմբագրել

 
Էրիկ Կանդել, 2006

Էրիկի մայրը՝ Շառլոտ Զիմելսը, ծնվել է 1897 թվականին Կոլոմիայում (ներկայումս՝ Ուկրաինայում)։ Նա աշկենազներ միջին խավի ընտանիքից էր։ Այն ժամանակ Կոլոմիան արևելյան Լեհաստանի կազմում էր։ Էրիկի հայրը՝ Հերման Կանդելը, ծնվել է 1898 թվականին Օլոսկոյում (Գալիցիա, նախկին Ավստրո-ՀունգարիայումԱռաջին համաշխարհային պատերազմի սկզբին նրա ծնողները տեղափոխվում են Վիեննա, որտեղ և ամուսնանում են 1923 թվականին։

Էրիկ Կանդելը ծնվել է Վիեննայում 1929 թվականին։ Կարժ ժամանակ անց նրա հայրը հիմնում է խաղալիքների խանութ։ Չնայած նրանք կենսակերպով համարյա ձուլվել էին իրենց ապրելատեղի միջավայրին, 1938 թվականի մարտին Անշլյուսի պատճառով ստիպված են լինում լքել Ավստրիան։ Երբ Էրիկը 9 տարեկան էր, նա եղբոր՝ 14 տարեկան Լյուդվիգի հետ ժամանում է Անտվերպեն, իսկ 1939 թվականի մայիսի 11-ին միանում են իրենց բարեկամին Բրուքլինում։

ԱՄՆ ժամանելուց և Բրուքլինում տեղավորվելուց հետո Կանդելը սովորում է իր պապի մոտ և ստանում հրեական կրթություն, իսկ 1944 թվականին ավարտում է այն։ Այնուհետև նա ընդունվում է Նյու Յորքի կրթության դեպարտամենտի Բրուքլինի Էրազմուս Հոլլ բարձրագույն դպրոց[34]։

Հարվարդի համալսարանում Կանդելի հիմնական հետաքրքրությունները գրականությունն ու պատմությունն էին։ Նա գերազանցությամբ ավարտում է «The Attitude Toward National Socialism of Three German Writers: Carl Zuckmayer, Hans Carossa, and Ernst Jünger» վերնագրով իր ատենախոսությունը։

Հարվարդում եղած ժամանակ Կանդելը հետաքրքրվում է սովորելու և հիշողության մեխանիզմներով։ Սակայն, ի տարբերություն այդ նույն տեղում աշխատող Բերրես Ֆրեդերիկ Սկինների, ով հոգեբանությունը դիտարկում էր կենսաբանական գիտություններից առանձին, Կանդելի աշխատանքը հիմնականում վերաբերում էր հոգեբանության և նյարդաբանության միջև կապի բացահայտմանը։

Նյարդաբանության աշխարհը Կանդելի առջև բացվում է, երբ նա հանդիպում է Աննա Կրիսին, որի ծնողները հոգեվերլուծողներ էին։ Շարժառիթների և գիտակցական ու անգիտակցական հիշողության կենսաբանության տեսակետից Զիգմունդ Ֆրեյդը Կանդելի հետաքրքրության սկզբնաղբյուրն էր։

Բժշկական դպրոց և գիտական վաղ քայլեր խմբագրել

 
Կանդելը 1978 թվականին

1952 թվականին նա սկսում է սովորել Նյու Յորքի համալսարանի Բժշկական դպրոցում։ Ավարտելուց հետո Կանդելը սկսում է հետաքրքրվել հիշողության կենսաբանական հիմքերով։ Այդ ժամանակ նա հանդիպում է իր ապագա կնոջը՝ Դենիս Բիստրինին։ Կանդելը սկզբնական հետազոտությունները կատարում է Կոլումբիայի համալսարանում՝ Հարրի Գրունդֆեստի լաբորատորիայում։ Վերջինս հայտնի էր նրանով, որ կիրառում էր օսցիլոսկոպը՝ տարբեր տրամաչափի նյարդաթելերով գործողության պոտենցիալի տարածման արագության հաշվարկի համար։

Գլխուղեղի կեղևի էլեկտրաֆիզիոլոգիայում իր նեյրոկենսաբանական հետազոտությունները սկսելուց հետո Կանդելը տպավորվում է Ստեֆան Կուֆլերի կողմից գրանցված առաջընթացով, որն օգտագործում էր ծովային անողնաշարավորների օրգանիզմից առանձնացված նեյրոններ։ 1955 թվականին Կանդելն ավարտում է Բժշկական դպրոցն ու Սթենլի Կրեյնից սովորում, թե ինչպես պատրաստել միկրոէլեկտրոդներ, որոնք կարող են օգտագործվել խեցգետնակերպերի խոշոր աքսոններում ներբջջային գրանցումների համար։

Հայտնի ամերիկացի նեյրոհոգեբան Կարլ Լաշլին անհաջողության մատնվեց, երբ փորձեց որոշել ուղեղում հիշողության համար պատասխանատու անատոմիական կենտրոնը։ 1957 թվականին Կանդելը մասնակցում է ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Նեյրոֆիզիոլոգիայի լաբորատորիայում տարվող աշխատանքներին։ Մինչ այդ Վիլյամ Բիչեր Սկովիլեն և Բրենդա Միլները նկարագրել էին Հենրի Մոլիսոն անունով հիվանդին, որը հիպոկամպի հեռացումից հետո կորցրել էր նոր հիշողություններ ձևավորելու ընդունակությունը։ Կանդելը որոշում է գրանցել հիպոկամպի բրգաձև նեյրոնների էլեկտրոֆիզիոլոգիական ակտիվությունը։ Աշխատելով Ալդեն Սպենսերի հետ՝ նա հիպոկամպի նեյրոների դենդրիտներում հայտնաբերեց գործողության պոտենցիալներ։ Այս նեյրոններում նրա աշխատակիցները հայտնաբերեցին նաև սպոնտան ռիթմավար (պեյսմեյքերային) ակտիվություն և հետադարձ արգելակման երևույթ։ Նրանք կատարեցին էլեկտրական ակտիվության առաջին ներբջջային գրանցումները, որոնք ընկած են էպիլեպսիային սպայկների հիմքում։ Սակայն, դեռ ոչ մի կոնկրետ տվյալ չէր ստացվել հիշողությանն առաջացման գործում հիպոկամպի ունեցած դերի վերաբերյալ։

Կանդելը ենթադրեց, որ հիշողության պահպանումը պետք է հիմնվի նեյրոների միջև սինպասային կապերի ձևափոխման վրա, իսկ հիպոկամպը սինապսային կապերի ուսումնասիրման տեսակետից չէր կարող օգտակար լինել։ Կանդելին հայտնի էր, որ վարքի համեմատական ուսումնասիրումը Կոնրադ Լորենցի, Նիկո Թինբերգենի և Կարլ ֆոն Ֆրիշի կողմից հաստատել էր սովորելու տարրական ընդունակությունը նույնիսկ ցածրակարգ կենդանիների մոտ։ Կանդելը ենթադրեց, որ արդյունավետ կլինի ուսումնասիրել պարզագույն կենդանու մոդել, որը հնարավորություն կտա էլեկտրաֆիզիոլոգիական եղանակով ուսումնասիրել սինապսային այն փոփոխությունները, որոնք ներգրավված են սովորելու և հիշողության պահպանման գործում։ Նա հավատում էր, որ ստացված արդյունքերը կկիրառվեն նաև մարդկանց համար։ Այս որոշումը ռիսկային էր, քանի որ բազմաթիվ հոգեբաններ և կենսաբաններ հավատում էին, որ մարդու հիշողության մասին չի կարելի գաղափար կազմել անողնաշարավոր կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում։

1962 թվականին՝ հոգեբուժության ուսումնասիրման ավարտից հետո, Լադիսլավ Տաուկից Aplysia californica-ի վերաբերյալ գիտելիքներն ամրապնդելու նպատակով Կանդելը մեկնում է Փարիզ։

Կանդելը կարծում էր, որ սովորելու պարզագույն ձևերը (հաբիտուացիա՝ հարմարում, գերզգայնացում, դասական և օպերանտային պայմանական ռեֆլեքսներ) կարող են ուսումնասիրվել Aplysia-ից մեկուսացված նյարդային հանգույցներում։ 1965 թվականին Կանդելը հրատարակում է հետազոտության արդյունքները, որտեղ ներառում է նաև սովորելու պարզագույն ձևերի հետ կապված նախասինապսային երկարատև պոտենցացիայի մասին տվյալները։

Նյու Յորքի համալսարանի Բժշկական դպրոցի անդամ խմբագրել

 
Նոբելյան շաբաթի քննարկումներ, 2014

Կանդելը սկսում է աշխատել Նյու Յորքի համալսարանի Բժշկական դպրոցի Հոգեբանության և հոգեբուժության դեպարտամենտում։ Աշխատելով Իրվինգ Կուպֆերմանի և Հարոլդ Փինսկերի հետ՝ նա կատարելագործեց Aplysia-ի վրա սովորելու պարզագույն ձևերի ցուցադրման փորձարարական արձանագրությունները։ Մասնավորապես, հետազոտողները ցույց տվեցին, որ ապլիզիայի խռիկների և սիֆոնի հայտնի ռեֆլեքսները ենթական են հաբիտուացիայի և գերզգայնացման։ 1971 թվականից Թոմ Կարին (Tom Carew) միանում է Կանդելի թիմին և օգնում նրանց հետազոտությունների կատարման ընթացքում։

1981 թվականին լաբորատորիայի անդամները տարածեցին Aplysia-ի ուսումնասիրման համակարգը դասական պայմանական ռեֆլեքսների ուսումնասիրման վրա։ Վարքի դասական ձևերի ուսումնասիրումից բացի լաբորատորիայում ուսումնասիրվեց նաև զգացող, շարժիչ և միջադիր նեյրոններում այն նեյրոնային շրջապտույտները, որոնք ներգրավված են սովորելու վարքում։ Սա թույլ տվեց վերլուծել ինտակտ կենդանիների մոտ յուրահատուկ սինապսային կապերը, որոնք փոփոխվում են սովորելու ընթացքում։ Կանդելի լաբորատորիայի ուսումնասիրություննների արդյունքները հիմնավոր նշանակություն ունեցան սովորելու հիմքերի բացահայտման համար, որպես «նախօրոք առկա սինապսային կապերի ֆունկցիոնալ արդյունավետության փոփոխություն»։

Սովորելու ընթացքում կատարվող մոլեկուլային փոփոխություններ խմբագրել

 
Aplysia californica

1966 թվականից սկսած Ջեյմս Շվարցը սկսեց համագործակցել Կանդելի հետ՝ պարզելու համար այն կենսաքիմիական փոփոխությունները, որոնք կատարվում են նեյրոնների սովորելու և հիշողության պահպանման դեպքում։ Այդ ժամանակ հայտնի էր, որ երկարատև հիշողությունը, ի տարբերություն կարճատև հիշողության, իրագործվում է նոր սպիտակուցների առաջացմամբ։ 1972 թվականին նրանք արդեն փաստեր ունեին, որ կարճատև հիշողության (գերզգայնացում) առաջացման դեպքում Aplysia-ի հանգույցներում երկրորդային միջնորդ ցԱՄՖ է արտադրվում։ 1974 թվականին Կանդելը տեղափոխեց իր լաբորատորիան Կոլումբիայի համալսարան և դարձավ Նյարդաբանության և վարքի կենտրոնի տնօրեն։ Շուտով հայտաբերվեց, որ սերոտոնին միջնորդանյութը, որի ազդեցությամբ արտադրվում է ցԱՄՖ, ներգրավված է խռիկների լայնացման ռեֆլեքսի գերզգայնացման մոլեկուլային մեխանիզմներում։ 1980 թվականին, համագործակցելով Պոլ Գրիգարդի հետ, հայտնաբերեցին, որ ցԱՄՖ կախյալ պրոտեինկինազը (պրոտեինկինազ A), մասնակցում է ցԱՄՖ-ի արտադրման մեխանիզմում։ Սթիվեն Սիելգալբաումը տարբերակեց կալիումական անցուղիներ, որոնք կարող են կարգավորել պրոտեինկինազ A-ով։

1983 թվականին Կանդելն օժանդակեց Կոլումբիայում Հովարդ Հագեսի Բժշկական հետազոտության ինստիտուտում մոլեկուլային նեյրոգիտության կայացմանը։ Կանդելի լաբորատորիան այնուհետև փորձեց գտնել սպիտակուցներ, որոնք պետք է սինթեզվեն կարճատև հիշողությունից երկարատևին անցնելու ժամանակ։ Պրոտեինկինազ A-ի թրիախներից մեկը CREB (cAMP response element binding protein) սպիտակուցի տրանկրիպցիայի կարգավորումն է։ Դավիդ Գլանզմանի և Գրեյգ Բայլիի հետ համագործակցության արդյունքում Կանդելը հայտնաբերեց, որ CREB սպիտակուցը ներգրավված է երկարատև հիշողության առաջացմանը։ CREB-ի ակտիվացման արդյունքներից մեկը սինապսային կապերի քանակի ավելացումն է։ Այսպիսով, կարճատև հիշողությունը կապված է առկա սինապսների ֆունկցիոնալ փոփոխությունների հետ, մինչև դեռ երկարատև հիշողությունը զուգորդվում է սինապսային կապերի քանակի փոփոխման հետ։

Կանդելի ներդրումը Հեբիանի տեսությունում խմբագրել

Կանդելի լաբորատորիայում գրանցված որոշ արդյունքներ օրինակ են ծառայում Հեբիանի սովորելու համար։ Դրանցից մեկը նկարագրում է Հեբիանի սովորելու դերը Aplysia-ի սիֆոնի լայնացման ռեֆլեքսում[35]։

Կանդելի լաբորատորիան նաև շատ կարևոր հետազոտություններ կատարեց՝ բացահայտելու համար ողնաշարավորների հիպոկամպում հիշողության պահպանման մոլեկուլային մեխանիզմները։ Այս հետազոտությունները կատարվեցին տրանսգենային մկների վրա[36][37][38][39][40]։

Աշխատանքը Կոլումբիայի համալսարանում խմբագրել

1974 թվականից Կանդելն աշխատում է Կոլումբիայի համալսարանի Հոգեբուժության դեպարտամենտի Նյարդաբանության և վարքի բաժնում։ 2008 թվականին նա և Դանիելա Պոլլակը հայտնաբերեցին, որ վտանգից խուսափելու վարքի դրսևորման ժամանակ մկան օրգանիզմում առաջանում են յուրահատուկ վարքային հակադեպրեսանտներ։ Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվեցին Neuron-ում[41], հիմք կարող են հանդիսանալ հակադեպրեսանտների և վարքագծային փոփոխությունների բուժման գործում բջջային մեխանիզմների բացահայտման համար։

Կանդելը հայտնի է նաև նրանով, որ մասնակցել է բազմաթիվ գրքերի հրատարակմանը, որոնցից է «Նեյրոգիտության սկզբունքներ» գիրքը (Principles of Neural Science)[42]: Այն առաջին անգամ հրատարակվել է 1981 թվականին, և այժմ առկա է նրա 5-րդ հրատարակությունը։ Բժշկակակենսաբանական ոլորտի ուսանողների և դասախոսների մոտ այս գիրքն ամենահաճախակի օգտագործվող գրքերց է։ 1974 թվականից Կանդելը ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ է։

Կանդելն ու Վիեննան խմբագրել

2000 թվականին երբ Կանդելն արժանանում է Նոբելյան մրցանակի, շատերն ասում են, թե նա ավստրիացի մրցանակակիր է։ Դրան հակառակ, Կանդելը պնդում է, թե նա հրեա-ամերիկացի մրցանակակիր է։ Դրանից հետո նա զանգ է ստանում Ավստրիայի նախագահ Թոմաս Կլեստիլից, որը հարցնում էր, թե ինչպես կարելի է ուղղել այն պատմական սխալները, որոնք կատարվել են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաների հետ։ Սկզբում Կանդելն ասում է, որ պետք է Կարլ Լյուգերի անվամբ փողոցը վերանվանվի, քանի որ Հիտլերի ժամանակ նա եղել է Վիեննայի գլխավոր հակասեմիտը[43]։ Երկրորդը, նա ցանկանում է, որ հրեա մտավորականությունը վերադրաձվի Վիեննա՝ հրեա ուսանողների և գիտնականների համար նախատեսված կրթաթոշակների միջոցով[44]։ Նա նաև առաջարկում է համաժողով կազմակերպել՝ ի պատասխան ավստրիական նացիոնալ-սոցիալիզմի[45]։ Այնուհետև Կանդելն ընդունում է Վիեննայի քաղաքացի դառնալու առաջարկն ու մասնակցում այդ քաղաքի մշակութային և ակադեմիական կյանքին[46]։

Պարգևներ և մրցանակներ խմբագրել

  • Ալբերտ Լասկերի անվան մրցանակ հիմնարար բժշկության հետազոտության համար (Albert Lasker Award for Basic Medical Research), 1983
  • Գայրդներ հիմնադրամի միջազգային պարգև (Gairdner Foundation International Award), 1987
  • ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի պարգև (NAS Award for Scientific Reviewing of the United States National Academy of Sciences), 1988[47]
  • Գիտությունների ազգային մեդալ (National Medal of Science), 1988
  • Գիտությունների Լեոպոլդինա գերմանական ակադեմիայի անդամ (German Academy of Sciences Leopoldina), 1989 (2008-ից՝ Գիտությունների ազգային ակադեմիա)
  • Հարվեյի մրցանակ (Harvey Prize), 1993
  • Ռալֆ Ու. Գերարդի մրցանակ (Ralph W. Gerard Prize), 1997
  • Ուոլֆի մրցանակ բժշկության ոլորտում (Wolf Prize in Medicine), 1999
  • Նոբելյան մրցանակ ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում (Nobel Prize in Physiology or Medicine), 2000 (jointly with Arvid Carlsson and Paul Greengard)
  • Առողջապահության ոլորտում առաջատար ձեռքբերումների մրցանակ (Charles A Dana Award for Pioneering Achievement in Health), 1997
  • Ավստրիական պարգև գիտությունների և մշակույթի համար (Austrian Decoration for Science and Art), 2005[48]
  • Գիտության ոլորտում ձեռքբերումների Բենջամին Ֆրանկլինի անվան մեդալ (Benjamin Franklin Medal for Distinguished Achievement in the Sciences of the [[American Philosophical Society), 2006[49]
  • Վիեննայի Վիկտոր Ֆրանկլի պարգև (Viktor Frankl Award of the City of Vienna), 2008
  • Վիեննայի պատվավոր քաղաքացի, 2009
  • Գիտության և տեխնոլոգիայի նորվեգական համալսարանի պատվավոր դեկտոր, 2011
  • Ավստրիա մրցանակ մատուցած ծառայությունների համար (Grand Decoration of Honour in Silver with Star for Services to the Republic of Austria), 2012
  • Մշակույթի և գիտության պարգև, Գերմանի (Pour le Mérite for Arts and Sciences, Germany)
  • Թագավորական ընկերակցության օտարերկյա անդամ (Foreign Member of the Royal Society), 2013[50]
  • Նյարդաբանության ոլորտում Կավլի պարգևի հանձնաժողովի անդամ, 2007–2010[51][52]

Ֆիլմ խմբագրել

  • Պետրա Սիգեր, «Հիշողության փնտրտուքներում» (In Search of Memory), 2008

Ընտրյալ հրապարակումներ խմբագրել

  • Malleret, Gaël; Alarcon, Juan M.; Martel, Guillaume; Takizawa, Shuichi; Vronskaya, Svetlana; Yin, Deqi; Chen, Irene Z.; Kandel, Eric R.; Shumyatsky, Gleb P. (2010). «Bidirectional regulation of hippocampal long-term synaptic plasticity and its influence on opposing forms of memory». J. Neurosci. 30 (10): 3813–3825. doi:10.1523/JNEUROSCI.1330-09.2010. PMID 20220016.
  • Akil, H., Brenner, S., Kandel, E.R., Kendler, K.S., King, M-C., Scolnick, E., Watson, J.D. & Zoghbi, H.Y.; Brenner; Kandel; Kendler; King; Scolnick; Watson; Zoghbi (2010). «The future of psychiatric research: Genomes and neural circuits». Science. 327 (5973): 1580–1581. doi:10.1126/science.1188654. PMC 3091000. PMID 20339051.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Simpson, E.H., Kellendonk, C. & Kandel, E.R.; Kellendonk; Kandel (2010). «A possible role for the striatum in the pathogenesis of the cognitive symptoms of schizophrenia». Neuron. 65 (5): 585–596. doi:10.1016/j.neuron.2010.02.014. PMID 20223196.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Si, K., Choi, Y., White-Grindley, E., Majumbar, A. & Kandel, E.R.; Choi; White-Grindley; Majumdar; Kandel (2010). «Aplysia CPEB can form prion-like multimers in sensory neurons that contribute to long-term facilitation». Cell. 140 (3): 421–435. doi:10.1016/j.cell.2010.01.008. PMID 20144764.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  • Kandel, E.R. (2009). «The biology of memory: A forty-year perspective». J. Neurosci. 29 (41): 12748–12756. doi:10.1523/JNEUROSCI.3958-09.2009. PMID 19828785.
  • Muzzio, I.A., Levita, L., Kulkarni, J., Monaco, J., Kentros, C., Stead, M., Abbott, L.F. & Kandel, E.R.; Levita; Kulkarni; Monaco; Kentros; Stead; Abbott; Kandel (2009). «Attention enhances the retrieval and stability of visuospatial and olfactory representations in the dorsal hippocampus». PLoS Biol. 7 (6): e1000140. doi:10.1371/journal.pbio.1000140. PMC 2696347. PMID 19564903.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)

Գրականություն խմբագրել

  • Kandel, Eric R. (2007), In Search of Memory: The Emergence of a New Science of Mind, New York: W. W. Norton & Company, ISBN 978-0-393-32937-7.
  • Kandel, Eric R.; Schwartz, James H.; Jessell, Thomas M.; Siegelbaum, Steven A.; Hudspeth, A.J. (2012) [1981], Principles of Neural Science (5th ed.), New York: McGraw-Hill, ISBN 978-0071390118.
  • Kandel, Eric R. (2012), The Age of Insight: The Quest to Understand the Unconscious in Art, Mind, and Brain, from Vienna 1900 to the Present, New York: Random House, ISBN 978-1-4000-6871-5
  • Эрик Кандель. В поисках памяти // Серия «Элементы». Переводчик П. Петров. - Астрель, Corpus - 2012. 736 страниц. ISBN 978-5-271-36938-4
  • Эрик Кэндел. Клеточные основы поведения // Переводчики: Н. Алексеенко, Г. Рожкова, П. Костюк, Дмитрий Сухарев. - Москва. Из-во Мир - 1980. 600 стр.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #113801955 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. (unspecified title) (գերմ.) — 2006. — ISBN 978-3-88680-842-7
  6. Davos 2013 Participant List
  7. Notable Names Database — 2002.
  8. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  9. 1983 Albert Lasker Basic Medical Research Award; Molecular approaches to memoryLasker Foundation.
  10. Eric Kandel für Verdienste um Österreich ausgezeichnet (գերմ.) // Der Standard / Hrsg.: O. Bronner — 2012.
  11. http://www.orden-pourlemerite.de/sites/default/files/vita/kandel-vita.pdf
  12. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  13. https://gairdner.org/winners/index-of-winners/
  14. http://212.199.115.173/~wolf/index.php?dir=site&page=winners&cs=461
  15. The Nobel Prize in Physiology or Medicine 2000 // nobelprize.orgNobel Foundation.
  16. The Nobel Prize amounts // nobelprize.orgNobel Foundation.
  17. https://www.sfn.org/Careers/Awards/Lifetime/Ralph-W-Gerard-Prize
  18. http://www.nasonline.org/member-directory/members/53988.html
  19. http://www.brandeis.edu/rosenstiel/rosenstielaward/past.html
  20. https://www.amphilsoc.org/prizes/karl-spencer-lashley-award
  21. GRANTS AND AWARDS PROGRAM FACT SHEETBristol-Myers Squibb.
  22. Eric R. Kandel, Prof. Dr.University of Vienna.
  23. https://www.univie.ac.at/logotherapy/award/kandel_event.html
  24. Science Careers // Science / H. ThorpAAAS, 2013. — Vol. 340, Iss. 6132. — ISSN 0036-8075; 1095-9203
  25. https://www.unibas.ch/en/University/About-University/Dies-Academicus/Honorary-Awards-Dies-Academicus-Faculty-of-Psychology.html
  26. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  27. https://web.archive.org/web/20130506031212/http://royalsociety.org/about-us/fellowship/new-fellows-2013
  28. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2009-great-immigrants/
  29. https://www.sepsych.org/warren-medal-recipients/
  30. https://www.nyam.org/fellows-grants/grants-awards/endowed-lectures/thomas-w-salmon-award-and-lecture/
  31. https://collections.ushmm.org/search/catalog/pa1133751
  32. A Quest to Understand How Memory Works, By Claudia Dreifus, New York Times, March 5, 2012
  33. In Search of Memory: The Emergence of a New Science of Mind. W. W. Norton & Company. 2006. ISBN 978-0393329377. {{cite book}}: |first= missing |last= (օգնություն)
  34. Eric R. Kandel: The Nobel Prize in Physiology or Medicine 2000 Արխիվացված 2013-05-30 Wayback Machine, Nobel Foundation. Accessed September 20, 2007. "My grandfather and I liked each other a great deal, and he readily convinced me that he should tutor me in Hebrew during the summer of 1939 so that I might be eligible for a scholarship at the Yeshiva of Flatbush, an excellent Hebrew parochial school that offered both secular and religious studies at a very high level. With his tutelage I entered the Yeshiva in the fall of 1939. By the time I graduated in 1944 I spoke Hebrew almost as well as English, had read through the five books of Moses; the books of Kings, the Prophets and the Judges in Hebrew; and also learned a smattering of the Talmud.... In 1944, when I graduated from the Yeshiva of Flatbush elementary school, it did not have a high school yet. So I went instead to Erasmus Hall High School, a local public high school in Brooklyn that was then academically very strong."
  35. Antonov, Igor; Antonova, Irina; Kandel, Eric R.; Hawkins, Robert D. (2003), «Activity-Dependent Presynaptic Facilitation and Hebbian LTP Are Both Required and Interact during Classical Conditioning in Aplysia», Neuron, 37 (1): 135–147, doi:10.1016/S0896-6273(02)01129-7, PMID 12526779.
  36. Huang, Yan-You; Zakharenko, Stanislav S.; Schoch, Susanne; Kaeser, Pascal S.; Janz, Roger; Südhof, Thomas C.; Siegelbaum, Steven A.; Kandel, Eric R. (2005), «Genetic evidence for a protein-kinase-A-mediated presynaptic component in NMDA-receptor-dependent forms of long-term synaptic potentiation», PNAS, 102 (26): 9365–9370, Bibcode:2005PNAS..102.9365H, doi:10.1073/pnas.0503777102, PMC 1166627, PMID 15967982.
  37. Kojima, Nobuhiko; Wang, Jian; Mansuy, Isabelle M.; Grant, Seth G. N.; Mayford, Mark; Kandel, Eric R. (1997), «Rescuing impairment of long-term potentiation in fyn-deficient mice by introducing Fyn transgene», PNAS, 94 (9): 4761–4765, Bibcode:1997PNAS...94.4761K, doi:10.1073/pnas.94.9.4761, PMC 20798, PMID 9114065.
  38. Brandon, E. P.; Zhuo, M.; Huang, Y. Y.; Qi, M.; Gerhold, K. A.; Burton, K. A.; Kandel, E. R.; McKnight, G. S.; Idzerda, R. L. (1995), «Hippocampal long-term depression and depotentiation are defective in mice carrying a targeted disruption of the gene encoding the RI beta subunit of cAMP-dependent protein kinase», PNAS, 92 (19): 8851–8855, Bibcode:1995PNAS...92.8851B, doi:10.1073/pnas.92.19.8851, PMC 41065, PMID 7568030.
  39. Bailey, Craig H.; Bartsch, Dusan; Kandel, Eric R. (1996), «Toward a molecular definition of long-term memory storage», PNAS, 93 (24): 13445–13452, Bibcode:1996PNAS...9313445B, doi:10.1073/pnas.93.24.13445, PMID 8942955.
  40. Kandel, Eric R. (2005), «The Molecular Biology of Memory Storage: A Dialog Between Genes and Synapses», Bioscience Reports, 24 (4–5): 475–522, doi:10.1007/s10540-005-2742-7, PMID 16134023.
  41. Pollak, D.D., Monje, F.J., Zuckerman, L., Denny, C.A., Drew, M.R. & Kandel, E.R. (2008). «An animal model of a behavioral intervention for depression». Neuron. 60 (1): 149–161. doi:10.1016/j.neuron.2008.07.041. PMC 3417703. PMID 18940595.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  42. Kandel, Eric R.; Schwartz, James H.; Jessell, Thomas M.; Siegelbaum, Steven A.; Hudspeth, A.J. (2012). Principles of Neural Science (5th ed.). McGraw-Hill. ISBN 978-0071390118.
  43. «Dr. Karl-Lueger-Ring to be renamed». Austrian Times. 2012 թ․ ապրիլի 20. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  44. Science, 6 June 2008, 320:1269
  45. Nobel Prize Winner Kandel Speaks of Brain, Snails, Memory Pill, Bloomberg 7 April 2006
  46. Late homage: Nobel Prize winner Eric Kandel becomes honorary citizen of Vienna Արխիվացված 2012-03-30 Wayback Machine, Austrian Federal Chancellery, December 24, 2008
  47. «NAS Award for Scientific Reviewing». National Academy of Sciences. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  48. «Reply to a parliamentary question» (pdf) (German). էջ 1709. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. «Benjamin Franklin Medal for Distinguished Achievement in the Sciences Recipients». American Philosophical Society. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  50. «New Fellows 2013». Royal Society. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
  51. «Prize Committee in Neuroscience 2007–2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  52. «Prize Committee in Neuroscience 2009–2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Կանդել» հոդվածին։