Էրիկ Ուիլյամ Դեյն (անգլ.՝ Eric William Dane, նոյեմբերի 9, 1972(1972-11-09), Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Ավելի հայտնի է «Գրեյի անատոմիա» սերիալի բժիշկ Մարկ Սլոանի դերով։

Էրիկ Դեյն
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 9, 1972(1972-11-09) (51 տարեկան)
Ծննդավայր՝Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
IMDb։ID 0199312

Կենսագրություն խմբագրել

Դեյնը ծնվել է Սան Ֆրանցիսկոյում՝ տնտեսուհու և դիզայների ընտանիքում[1][2]։ Ունի կրտսեր եղբայր[3]։ Ավարտել է Սան Մատեոյի (Կալիֆոռնիա) միջնակարգ դպրոցը։ Դպրոցում զբաղվել է սպորտով[4], բայց որոշել է մասնակցել Արթուր Միլլերի «Իմ բոլոր որդիները» պոեմի հիման վրա բեմադրված դպրոցական ներկայացմանը[5][6]։

Գործուենություն խմբագրել

1993 թվականին Դեյնը տեղափոխվեց Լոս Անջելես[4], որտեղ խաղաց փոքր դերեր «Զանգով փրկվածները», «Հրաշալի տարիներ», «Ռոզաննա», «Ամուսնացածները… երեխաների հետ» հեռուստասերիալներում։ 2000 թվականին հայտնվեց «Կախարդվածները» հեռուստասերիալի դրվագում։ «Զամբյուղ» ֆիլմը դարձավ Դեյնի առաջին մեծ աշխատանքը։ Նա նաև նկարահանվել է «Զոե, Դունկան, Ջեք և Ջեյն», «Տոն», «Դրեյֆ» և «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» ֆիլմերում։

2005 թվականին Դեյնը հաստատվեց բժիշկ Մարկ Սլոանի դերում «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալում։ Հանդիսատեսի դրական արձագանքը թույլ տվեց Դեյնի հերոսին դարձնել մշտական կերպար։ Տեսարանը, որտեղ Սլոանը թաց դուրս է գալիս լոգասենյակից՝ սրբիչով փաթաթված, կոչվել է «լավագույն պահ»[7]։

2006 թվականի դեկտեմբերին Դեյնը հանդես եկավ «Հարսանեկան կռիվներ» հեռուստաֆիլմում՝ կատարելով գեյ եղբոր դերը, որը գնում էր նույնասեռ ամուսնության պաշտպանությանն ուղղված միտինգի։

2010 թվականին Փետրիկ Դեմպսիի հետ հայտնվեց «Սուրբ Վալենտինի օրը» ռոմանտիկ կատակերգությանում[8]։ Նա ներկայացնում էր «Creative Artists Agency» զվարճալի գործակալությունը, որի ծառայություններից օգտվում էին Մերիլ Սթրիփը[9], Նատալի Փորտմանը[10] և Ռիզ Ուիզերսփունը[11]։

Անձնական կյանք խմբագրել

2004 թվականի հոկտեմբերի 29-ին Դեյնն ամուսնացավ դերասանուհի Ռեբեկկա Գեյհարթի հետ։ 2010 թվականի մարտի 3-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Բիլլի Բեատրիսը[12][13]։ 2008 թվականի փետրվարի 6-ին «OK!» ամսագիրը հայտնեց, որ Դեյնն անցնում է մաշկի քաղցկեղի բուժման ընթացակարգեր[14]։ Դերասանը հերքեց այդ տեղեկությունները[15][16] և դատի տվեց ամսագրի հրատարակչին[15]։

2011 թվականի դեկտեմբերի 28-ին ծնվեց նրանց երկրորդ աղջիկը, որին անվանեցին Ջորջիա Ջերալդինա[17]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթագրություն
1991 «Զանգով փրկվածները» Թեդ Դրվագ
1993 «Հրաշալի տարիներ» Բրետ Դրվագ
1995 «Լռիր և ծառայիր» Մեթ Հեռուստաֆիլմ
«Ամուսնացածները… երեխաների հետ» Օլիվեր Քոլ Դրվագ
1996 «Դիանա Բորխարդի պատմությունը» Նիկ Հեռուստաֆիլմ
«Մետաքսե ցանցեր» Ջասթին Ուոլին Դրվագ
«Ռոզաննա» Բելհոպ Դրվագ
1999 «Զամբյուղ» Թոմ Էմերի Ֆիլմ
2000 «Զոե, Դունկան, Ջեք և Ջեյն» Ալեք Դրվագ
2001 «Պարահանդես և շղթա» Ջեք Հեռուստաֆիլմ
2002 «Ամերիկյան դեսպանատուն» Ռոբ Գուդվին Ֆիլմ
2003-2004 «Կախարդվածները» Ջեյսոն Դին Ֆիլմ
2004 «Լաս Վեգաս» Լեո Բրոդեր Դրվագ
2005 «Տոն» Հերոս Ֆիլմ
2006 «Իքս մարդիկ։ Վերջին մարտը» Ջեյմս Մեդրոքս Ֆիլմ
«Իքս մարդիկ» Բազմապատկիչ Տեսախաղ
«Դրեյֆ» Դեն Ֆիլմ
«Հարսանեկան կռիվներ» Բեն Գրենդի Ֆիլմ
2006-2012 «Կրքի անատոմիա» Մարկ Սլոան Ֆիլմ
2008 «Մարլին և ես» Սեբաստյան Թեննեյ Ֆիլմ
2009-2010 «Մասնավոր պրակտիկա» Մարկ Սլոան Դրվագ
2010 «Սուրբ Վալենտինի օրը» Շոն Ջեքսոն Ֆիլմ
«Ծաղրանկար» Մարկուս Գերբեր Ֆիլմ
2014-2018 «Վերջին նավը» Թոմ Չանդլեր Սերիալ
2017 «Մոխրագույն տիկին» Դոյլ Ֆիլմ
2019-ներկա «Էյֆորիա» Քալ Ջակոբս Սերիալ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Keck, William (2007 թ․ մայիսի 15). «Star couple give a hand on Skid Row». USA Today. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  2. Eric Dane Biography (1972?-)
  3. «Eric Dane: Acting for real». CNN. 2001 թ․ ապրիլի 6. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  4. 4,0 4,1 Mark Sloan (Eric Dane) Bio — Grey’s Anatomy — ABC.com Արխիվացված 2012-01-13 Wayback Machine
  5. «8 things you don't know about Eric Dane | TV | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  6. The towel scene still wears well with Eric Dane | ScrippsNews Արխիվացված 2012-02-25 Wayback Machine
  7. Oldenburg, Ann (2006 թ․ հոկտեմբերի 4). «Dr. McSteamy scrubs in as cast regular». USA Today. Վերցված է 2010 թ․ մայիսի 2-ին.
  8. Matt Mitovich (08 Jul y2009). «Grey's Stars Dempsey and Dane Celebrate Valentine's Day». TVGuide.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 8-ին.
  9. Meryl Streep: Bankable franchise(չաշխատող հղում)
  10. Trio feels the 'Love'(չաշխատող հղում)
  11. CAA: A Hollywood Agency with Star Power
  12. «Eric Dane, Rebecca Gayheart Debut Baby Daughter!». UsMagazine.com.
  13. «Who's Due Next? — REBECCA GAYHEART — Babies, Pregnancy, Rebecca Gayheart : People.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  14. «Eric Dane's Fight Against Cancer». OK! Magazine. 2008 թ․ փետրվարի 6. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  15. 15,0 15,1 «'Grey's' star upset over cancer report». United Press International. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 14-ին.
  16. Reardanz, Karen (2008 թ․ փետրվարի 14). «'Eric Dane Denies Cancer Battle». San Francisco Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 10-ին.
  17. «It's a Girl for Rebecca Gayheart and Eric Dane!» (անգլերեն). PEOPLE.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.