Էրիկ Բոգոսյան

հայ հեռուստատեսային դերասան, դրամատուրգ, գրող, դերասան, սցենարիստ

Էրիկ Բոգոսյան (անգլ.՝ Eric Bogosian, ապրիլի 24, 1953(1953-04-24)[1], Ուոբըրն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկահայ դերասան[2], սցենարիստ, թատերագիր, մոնոլոգիստ, վիպասան։ Հեղինակել է բազմաթիվ թատերգություններ, որոնցից Talk Radio-ն (1987) և subUrbia-ն (1994) էկրանավորվել են. դրանց հիման վրա նկարահանված ֆիլմերի ռեժիսորներն են համապատասխանաբար Օլիվեր Սթոունը և Ռիչարդ Լինքլեյթերը։

Էրիկ Բոգոսյան
Eric Bogosian
Դիմանկար
Ծնվել էապրիլի 24, 1953(1953-04-24)[1] (70 տարեկան)
ԾննդավայրՈւոբըրն, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՕբերլինի քոլեջ և Woburn Memorial High School?
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, գրող, դրամատուրգ, հեռուստատեսային դերասան, վիպասան, կինոդերասան և թատրոնի դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Eric Bogosian Վիքիպահեստում

Բոգոսյանը դերակատարումներով հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում, կինոնկարներում, հեռուստաֆիլմերում ու հեռուստասերիալներում։ Նրա հեռուստատեսային հիշարժան դերերից են կապիտան Դենի Ռոսը Law & Order: Criminal Intent-ում (2006–2010), Լոուրենս Բոյդը Billions-ում (2017–2018), Ջիլ Իվիսը Succession հեռուստասերիալում (սկսվել է 2018 թվականից)։ Բոգոսյանը գլխավոր հերոսի կերպարի մարմնավորմամբ հանդես է եկել կինոռեժիսորներ Սաֆդի եղբայրների Uncut Gems ֆիլմում (2019)։ Բացի այդ, Նյու Յորքում մասնակցել է բալետային բեմադրությունների։ Այս ամենի հետ մեկտեղ հեղինակել է մի շարք վեպեր, գրել պատմագիտական «Նեմեսիս գործողությունը» գիրքը (Operation Nemesis, (2015):

Մրցանակներ խմբագրել

Բոգոսյանը մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, որոնց թվում է Բեռլինի միջազգային կինոփառատոնի «Արծաթե արջ»-ը (շնորհվել է Talk Radio ֆիլմում իր դերակատարման համար[3]): Նա արժանացել է նաև «Դրամա Դեսկ» մրցանակի[4], երեք անգամ՝ «Օբի» մրցանակի։ 2004 թվականին նրան շնորհվել է Գուգենհայմ կրթաթոշակ[5]։ Բացի այդ, Բոգոսյանը երկու անգամ խրախուսական ֆինանսավորում է ստացել արվեստների ամերիկյան ազգային հիմնադրամից (National Endowment for the Arts[6]):

Անձնական կյանք խմբագրել

Պողոսյանը ծնվել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում` Էդվինա և Հենրի Պողոսյանների ընտանիքում։ Հայրը հաշվապահ էր, մայրը՝ վարսավիր[7][8]։ Վաղ մանկությունն անց է կացրել Ուոթերթաունում, որի բնակիչների մեջ մեծ թիվ էին կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Ամերիկայում ապաստան գտած հայերը։ Հետագայում ընտանիքով տեղափոխվել են Ուոբուրն, որտեղ Էրիկը հաճախել է Woburn Memorial High School ավագ դպրոցը և դեռ դպրոցական տարիներին հրապուրվել թատրոնով։ Չիկագոյի համալսարանում սովորելուց և Օբեռլինի քոլեջն ավարտելուց[9] հետո Բոգոսյանը մեկնել է Նյու Յորք՝ թատրոնում սկսելու իր դերասանական կարիերան։ 1980 թ. ամուսնացել է նյույորքյան թատրոններից մեկի տնօրեն Ջո Էնն Բունիի հետ։ Ունեն 2 որդի՝ Հարրի և Թրևիս Բոգոսյանները[10]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Գրական երկեր խմբագրել

  • Men in Dark Times
  • Scenes from the New World
  • Sheer Heaven (1980)
  • Men Inside (1981)
  • The New World (1981)
  • FunHouse (1983)
  • Drinking in America (1986) (արժանացել է «Դրամա Դեսկ» մրցանակի)
  • Talk Radio (թատերգություն, 1987) (նաև՝ Talk Radio ֆիլմ, 1988)
  • Sex, Drugs, Rock & Roll (1990)
  • Notes from the Underground (1993)
  • Pounding Nails in the Floor with My Forehead (1994)
  • subUrbia (թատերգություն, 1994) (նաև՝ subUrbia ֆիլմ, 1996)
  • Griller (1998)
  • Mall (2000)
  • Wake Up and Smell the Coffee (2000)
  • Humpty Dumpty (2004)
  • Non-profit Benefit
  • Red Angel
  • Wasted Beauty (2005)
  • 1+1 (2008)
  • Perforated Heart (2009)
  • Operation Nemesis (ոչ գեղարվեստական գիրք, 2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. Anny Bakalian //Armenian Americans: From Being to Feeling Armenian Արխիվացված 2017-11-08 Wayback Machine // Transaction Publishers, 2011 p.438 (511) ISBN 1412842271, 9781412842273
  3. «'Rain Man' Wins Golden Bear Award For Best Full-Length Film». Associated Press. 1989 թ․ փետրվարի 21. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. «In Performance: Eric Bogosian Performs Excerpt from 100 (Monologues)». BroadwayWorld. 2013 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «John Simon Guggenheim Foundation | Eric Bogosian». Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Eric Bogosian To Lead Talkback Panel Following Performance Of DAYBREAK At Pan Asian Rep». BroadwayWorld. 2018 թ․ ապրիլի 27. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «Eric Bogosian Biography (1953-)». filmreference.com.
  8. CurrentObituary.com. «Henry Bogosian - Obituary - Watertown, MA - Aram Bedrosian Funeral Home».
  9. Kogan, Rick (1993 թ․ ապրիլի 25). «ON BROADWAY WITH ERIC BOGOSIAN». Chicago Tribune. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. De Vries, Hilary (1991 թ․ հունիսի 23). «COVER STORY : Hello, America . . . Eric Bogosian Calling : Having earned a reputation as a biting commentator on stage, the monologuist wants to put his vision on the big screen». Los Angeles Times. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Բոգոսյան» հոդվածին։