Էրիկ Բերտրան Բայի (ֆր.՝ Eric Bertrand Bailly; 12 ապրիլի 1994, Բինժերվիլ, Կոտ դ'Իվուար), «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Կոտ դ՛Իվուարի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան։

Էրիկ Բայի
ֆր.՝ Eric Bailly
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էրիկ Բարտրան Բայի
Ազգությունը Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար
Քաղաքացիությունը Կոտ դ'Իվուարցի
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 1994(1994-04-12)[2][3][4][…] (30 տարեկան)
Ծննդավայր Բինժերվիլ
Հասակ 187 սմ[1]
Քաշ 75 սմ[1]
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ
Համար 3
Պատանեկան կարիերա
2011-2013 Իսպանիա Էսպանիոլ

Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013-2015 Իսպանիա Էսպանիոլ 5 (0)
2013-2014  Իսպանիա Էսպանիոլ Բ 21 (0)
2015-2016 Իսպանիա Վիլյառեալ ՖԱ 35 (0)
2016-այժմ Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 33 (1)
Ազգային հավաքական
2015-այժմ Կոտ դ'Իվուար Կոտ դ'Իվուար 15 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

2011 թվականի դեկտեմբերին 17-ամյա Էրիկ Բային միացել է «Էսպանիոլ» ակումբի երիտասարդական կազմին[5]։ Նա աշխատանքի թույլտվություն է ստացել միայն հաջորդ տարվա հոկտեմբերին[6], իսկ 2013/14 մրցաշրջանում տեղի է ունեցել նրա դեբյուտը պրոֆեսիոնալ մակարդակում. «Էսպանիոլ Բ»-ի կազմում նա մասնակցել է Սեգունդա B-ին։

2014 թվականի հոկտեմբերի 5-ին Բային ակումբի հիմնական կազմում մասնակցում է Իսպանիայի առաջնությանը՝ փոխարինման դուրս գալով «Ռեալ Սոսիեդատ» ակումբի դեմ խաղի վերջում (2:0)[7]։ Դրանից հետ նա վերջնականապես տեղափոխվել է «Էսպանիոլի» հիմնական կազմ[8]։

2015 թվականի հունվարի 29-ին Էրիկ Բային 5,7 միլիոն եվրոյով հինգուկես տարվա պայմանագիր է կնքել Իսպանիայի առաջնության մեկ այլ թիմի՝ «Վիլյառեալի» հետ[9][10]։ Ակումբն Էրիկ Բայիին գնել է, որպեսզի նա փոխարինի «Արսենալ» տեղափոխված Գաբրիել Պաուլիստաին։ Նոր ակումբում նրա դեբյուտը կայացել է փետրվարի 22-ին՝ «Էյբարի» դեմ խաղում (1:0)[11]։ Մարտի 19-ին կայացել է Բայիի դեբյուտը ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում. նա մասնակցել է «Սևիլյա ՖԱ-ի» դեմ խաղում[12]։ Հաջորդ մրցաշրջանում Բային եղել է ակումբի հիմնական պաշտպանը և օգնել է թիմին որակավորվել հաջորդ մրցաշրջանում «Չեմպիոնների Լիգային» մասնակցելու համար։

Մանչեսթեր Յունանյթեդ խմբագրել

 
Էրիկ Բային Զարյաի դեմ խաղի ժամանակ թիմակիցների հետ, ձախից վերջինը

2016 թվականի հունիսի 8-ին հայտարարվել է, որ Էրիկ Բային տեղափոխվել է անգլիական Մանչեսթեր Յունայթեդ ակումբ. նրա տրանսֆերը կավարտվի այն ժամանակ, երբ խաղացողը կստանա Մեծ Բրիտանիայում աշխատելու թույլտվություն։ Էրիկ Բային «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքում է քառամյա պայմանագիր[13]։ 2016 թվականի օգոստոսի 7-ին տեղի է ունենում Բայիի դեբյուտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում. նա մասնակցում է Անգլիայի սուպերգավաթի շրջանակներում անցկացվող «Լեսթեր Սիթիի» դեմ խաղին. որն ավարտվում է 2:1 հաշվով հօգուտ «Յունայթեդին»[14], իսկ Էրիկը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացողը[15]։ Օգոստոսի 14-ին «Բորնմութ ՖԱ» ակումբի դեմ խաղում կայանում է Էրիկ Բայիի դեբյուտը Պրեմիեր Լիգայում։ Խաղն ավարտվում է 3:1 հաշվով հօգուտ «Յունայթեդի», իսկ Էրիկ Բային 2-րդ խաղում անընդմեջ ճանաչվում է հանդիպման լավագույն խաղացող[16][17]։

Հավաքականում խմբագրել

2014 դեկտեմբերի 24-ին Էրիկ Բային Էրվե Ռենայի կողմից ընդգրկվել է Կոտ դ'Իվուարի հավաքականի կազմում՝ մասնակցելու 2015 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը[18]։ 2015 թվականի հունվարի 11-ին Նիգերիայի հավաքականի դեմ ընկերական խաղում տեղի ունեցավ Բայիի դեբյուտը հավաքականում (1:0)[19]։ Առաջնության ընթացքում նա հավաքականի մեկնարկային կազմում մասնակցեց նրա բոլոր 6 խաղերին, իսկ նրա թիմը դարձավ առաջնության հաղթող։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2016 թվական դեկտեմբերի 14-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Առաջնություն[20] Եվրագավաթներ Այլ[21] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
   Էսպանիոլ Լա Լիգա 2013/14 20 0 0 0 0 0 0 0 20 0
2014/15 1 0 0 0 0 0 0 0 1 0
Ընդհանուր 21 0 0 0 0 0 0 0 21 0
  Էսպանիոլ Լա Լիգա 2014/15 5 0 0 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 0 0 5 0
  Վիլյառեալ ՖԱ Լա Լիգա 2014/15 10 0 0 0 1 0 0 0 11 0
2015/16 25 0 3 0 7 1 0 0 35 1
Ընդհանուր 35 0 3 0 8 1 0 0 46 1
  Մանչեսթեր Յունայթեդ Պրեմիեր լիգա 2016/17 8 1 0 0 2 0 0 0 10 1
Ընդհանուր 33 1 1 0 13 0 0 0 47 1
Ամբողջ կարիերա 94 1 4 0 21 1 0 0 119 2

Միջազգային խմբագրել

2016 թվականի հոկտեմեբրի 7-ի դրությամբ[22]
Կոտ դ'Իվուար
Տարի Խաղեր Գոլեր
2015 12 0
2016 5 0
Ընդհանուր 17 0

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  «Մաչեսթեր Յունայթեդ»

  • Անգլիական Պրեմիեր լիգայի սուպեր գավաթի դափնեկիր (1) - 2016
  • Ընդհանուր՝ 1 տիտղոս

  Կոտ դ'Իվուար

  • Աֆրիկայի ազգերի գավաթի դափնեկիր - 2016
  • Ընդհանուր՝ 1 տիտղոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Eric Bailly profile» (անգլերեն). PremierLeague.com.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. FBref.com(բազմ․)
  4. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  5. Dos nous fitxatges per al futbol base (Two new signings for the youth setup) Արխիվացված 2014-11-06 Wayback Machine; «Էսպանիոլ»ի Պաշտոնական կայք, 1 դեկտեմբերի 2011
  6. Eric Bertrand ya tiene los papeles y puede debutar (Eric Bertrand already has the paperwork and can debut) Արխիվացված 2017-03-24 Wayback Machine; Diario La Grada, 6 հոկտեմբեր 2012
  7. El Espanyol pone a Arrasate contra las cuerdas (Espanyol puts Arraste against the wall); Marca, 5 հոկտեմբերի 2014
  8. Eric, la perla de 20 millones (Eric, the pearl of 20 million); Sport, 13 դեկտեմբերի 2014
  9. El Villarreal CF ficha a Eric Bailly (Villarreal signs Eric Bailly) Արխիվացված 2015-01-31 Wayback Machine; Վիլյառեալի պաշտոնական կայք, 29 հունվարի 2015
  10. El Espanyol traspasa a Eric Bailly al Villarreal por 5,7 millones de euros (Espanyol transfers Eric Bailly to Villarreal for 5.7 million euros); El Mundo Deportivo, 29 հունվարի 2015
  11. Vietto, con licencia para marcar (Vietto, with a scoring license); Marca, 22 փետրվարի, 2015
  12. Slick Sevilla finish off ten-man Villarreal; UEFA.com, 19 մարտի, 2015
  13. «Manchester United sign Eric Bailly» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ հունիսի 8.
  14. «Community Shield: Leicester City 1-2 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 7.
  15. «Video: Analysis of Bailly's United debut» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ օգոստոսի 8.
  16. «Report: Bournemouth 1 United 3» (անգլերեն). ManUtd.com. 2016 թ․ օգոստոսի 14.
  17. «Bournemouth 1-3 Manchester United» (անգլերեն). BBC Sport. 2016 թ․ օգոստոսի 14.
  18. 2015 Nations Cup: Kolo Toure in squad for last time; BBC Sport, 29 декабря 2014
  19. Kalou Hands Cote D'Ivoire Late Win Over Nigeria
  20. «Գավաթներ» սյունակում նշված են ազգային գավաթների լիգայի գավաթների և Սուպերգավաթների խաղարկություններում անցկացրած խաղերն ու խփած գոլեր։
  21. Այլ պաշտոնական խաղեր
  22. Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Բայի» հոդվածին։