Էրիխ Մարիա Ռեմարկ (գերմ.՝ Erich Maria Remarque, հունիսի 22, 1898(1898-06-22)[1][2][3][…], Օսնաբրյուկ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 25, 1970(1970-09-25)[4][1][2][…], Լոկարնո, Շվեյցարիա[4]), գերմանացի ականավոր գրող։ 20-րդ դարի ամենահանրահայտ և ընթերցվող գրողներից։ Նրա լավագույն ստեղծագործություններից են «Արևմտյան ճակատում նորություն չկա» (1929), «Երեք ընկեր» (1936), «Հաղթական կամար» (1945) վեպերը և այլ երկեր։ Առաջ է քաշել «կորուսյալ սերունդ» գրական հասկացությունը։

Էրիխ Մարիա Ռեմարկ
գերմ.՝ Erich Maria Remarque
Ծննդյան անունգերմ.՝ Erich Paul Remark
Ծնվել էհունիսի 22, 1898(1898-06-22)[1][2][3][…]
ԾննդավայրՕսնաբրյուկ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Վախճանվել էսեպտեմբերի 25, 1970(1970-09-25)[4][1][2][…] (72 տարեկան)
Վախճանի վայրԼոկարնո, Շվեյցարիա[4]
ԳերեզմանRonco sopra Ascona Cemetery
Մասնագիտությունգրող, վիպասան, դրամատուրգ և սցենարիստ
Քաղաքացիություն Գերմանիա և  ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներԱրևմտյան ռազմաճակատում անփոփոխ է, Shadows in Paradise?, Վերադարձ, Կյանքի կայծ և Երազանքների կացարանը
ԱնդամակցությունԼեզվի և պոեզիայի գերմանական ակադեմիա
Պարգևներ
ԱմուսինՓոլեթ Գոդար, Ilse Jutta Zambona?[5] և Ilse Jutta Zambona?
Համատեղ ապրողՄառլեն Դիտրիխ
Изображение автографа
Էրիխ Մարիա Ռեմարկ Վիքիքաղվածքում
 Erich Maria Remarque Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էրիխ Մարիա Ռեմարկը ծնվել է 1898 թվականի հունիսի 22-ին Օսնաբրյուկ քաղաքում։ Ծնողները եղել են Պիտեր Ֆրանց[6] Ռեմարկը (1867-1954) և Աննա Մարիա Ռեմարկը (1871-1917)[7]։ 1904 թվականին ընդունվել է եկեղեցական դպրոց, իսկ 1912 թվականին շարունակել է ուսումը կաթոլիկ մանկավարժական սեմինարում՝ ուսուցիչ դառնալու նպատակով։ 1915 թվականին շարունակել է կրթությունը Օսնաբրյուկի արքայական սեմինարում, որտեղ ծանոթացել է Ֆրից Խյորսեմայերի հետ, ով ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Ռեմարկի գրական գործունեության առաջացման և ծավալման համար։

Ռեմարկի մանկության և կյանքի ընկեր Հանս-Գերդ Րեյբի կողմից կատարված հետազոտությունը հաստատել է այն փաստը, որ Ռեմարկն ունեցել է ֆրանսիական արմատներ։ Նրա նախապապը՝ Յոհան Ադամ Ռեմարկը (1789 թվական) ծնվել է ֆրանսիական Աախեն քաղաքում[8]։

Սահմանին խմբագրել

Է. Մ. Ռեմարկը 1916 թվականի նոյեմբերին զորակոչվել է բանակ, իսկ 1917 թվականի հունիսի 12-ին տեղափոխվել է արևմտյան սահմանի 2-րդ գումարտակի պահեստային դիվիզիա, որը գտնվում էր Հեմ-Լենգլեթում։ 1917 թվականի հունիսի 26-ին տեղափոխվել է 15-րդ պահեստային գունդ, որտեղ մասնակցել է Տորհոութ և Հոութուլսթ քաղաքների միջակայքում տեղի ունեցած մարտերին։ 1917 թվականի հուլիսի 31-ին վիրավորվել է նրա ձախ ոտքը, աջ ձեռքը և պարանոցը, ինչի հետևանքով պատերազմի մնացած տարիներն անցկացրել է Գերմանիայի զինվորական հոսպիտալում։

Պատերազմից հետո Ռեմարկը աշխատել է նախակրթարանում՝ Լոհն քաղաքում (նախկին Լինգեն, այժմ Բենթհեյմ տարածաշրջանում)։ 1920 թվականի մայիսից սկսել է աշխատանքը Կլեյն Բերսենում (նախկին Հյումլինգ, այժմ Էմսլանդի տարածաշրջանում), իսկ 1920 թվականի օգոստոսից աշխատել է Նահնում, որը սկսած 1972 թվականից համարվում է Օսնաբրյուկի մի մասը։ Հիասթափվելով մանկավարժի աշխատանքից, 1920 թվականի նոյեմբերի 20-ին, սեփական ցանկությամբ թողել է մանկավարժությունը և սկսել աշխատել տարբեր մասնագիտություններով (գրադարանավար, հաշվապահություն, առևտուր, գերեզմանաքարերի վաճառք, դաշնամուրի ուսուցիչ և այլն)։ Առաջին անգամ վարձատրվող աշխատանքի է անցել Continental Rubber (գերմանական անվադողերի արտադրող) ընկերությունում՝ որպես գրագիր/տեխնիկական գրող[9]։ Այս տարիներից կուտակված տպավորություններն արտացոլվել են «Սև կոթող» (Der schwarze Obelisk, 1956) վեպում։ 1921 թվականին սկսել է աշխատել Echo Continental ամսագրում որպես խմբագիր։ 1922 թվականին տեղափոխվել է Հաննովեր, իսկ 1925 թվականին՝ Բեռլին և հոկտեմբերի 14-ին ամուսնանել Իլզե Յուտտա (Ժաննա) Զամբոնայի հետ։ Իլզեն տառապում էր թոքախտով և հանդիսացել է մի քանի վեպերի գլխավոր հերոսուհիների նախատիպը։ Այս ամուսնությունը տևել է մի քանի տարի, և 4 տարի անց Իլզեն պահանջել է ապահարզան։

Գրական կյանք խմբագրել

Է. Մ. Ռեմարկը ի պատիվ քաղցկեղից մահացած մոր՝ Աննա Մարիայի (1917թ. սեպտեմբերի 9) պատվին Ռեմարկը տարիներ անց անվանափոխվել է՝ դառնալով Էրիխ Մարիա Ռեմարկ (իրական անունը եղել է Էրիխ Պաուլ Ռեմարկ)[10] : Ռեմարկն արել է իր առաջին գրական փորձերը դեռ 16 տարեկանում՝ գրելով փոքր էսսեներ, և պոեմներ։ Այդ

 
Ռեմարկը Դավոսում, 1929

ժամանակաշրջանում գրվել է նաև «Երազների դասականը» (Die Traummbude) վեպի սկիզբը, որը հետագայում հասցվել է ավարտին և հրատարակվել 1920թ.-ին։ 1927թ.-ին հրապարակել է «Կայարան հորիզոնի վրա» (Station am Horizont) վեպը, որը տպագրվել է «Sport im Bild» սպորտային ամսագրում, որտեղ նա աշխատում էր։ Առաջին անգամ որպես գիրք հրատարակվել է 1998թ.-ին։ 1929թ.-ին հրատարակվել է «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (Im westen nichts Neues) վեպը, որը նկարագրում էր պատերազմը 20-ամյա երիտասարդի տեսանկյունից։ Դառնալով 20-րդ դարի ամենանշանավոր գործերից մեկը, այն խրախուսել է մի շարք վետերանների գրի առնել պատերազմի մասին իրենց հուշերը, ինչպես նաև ստեղծվել են մեծ քանակությամբ ներկայացումներ և ֆիլմեր։ Դրանք ցուցադրվել են Գերմանիայում, ինչպես նաև Գերմանիայի դեմ կռված երկրներում, հատկապես Անգլիայում և ԱՄՆ-ում։ Վեպը անմիջապես դարձավ բեսթսելլեր՝ գերազանցելով 1.5մլն վաճառքը։ Հետագայում այն թարգմանվել է 36 լեզուներով, իսկ մեկ տարի անց նկարահանվել համանուն ֆիլմը, որն արժանացել է 2 Օսկար մրցանակի։ 1931թ.-ին Ռեմարկը «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» վեպի համար առաջադրվել է Գրականության Նոբելյան մրցանակի, սակայն չի ստացել այն, քանի որ որոշ պաշտոնյաների կարծիքով վեպը անպատվել է գերմանական բանակը և ժողովրդին։ 1931թ.-ին հրատարակվել է «Վերադարձ» (Der Weg zurück) վեպը։ Հրատարակված վերջին երկու վեպերը Հիտլերը համարել է հակապատերազմական։ 1931թ.-ին, «Վերադարձ» վեպը հրատարակելուց հետո, Ռեմարկը գնել է Պորտո Ռոնկոյում (Շվեյցարիա) գտնվող մի ամառանոց՝ օգտագործելով հրատարակված գործերից ստացված կարողությունը։

Վերջին վեպերը հավանության չեն արժանացել նաև Ռեմարկի գրական կուռքեր Թոմաս Մանի և Ստեֆան Ցվայգի կողմից։ Ոմանք պնդել են, որ Ռեմարկը ստեղծագործությունը գողացել է զոհված մարտական ընկերոջից։

1933թ. մարտին երկրում ավարտվել է զինվորական հեղափոխությունը և հաստատվել նացիստական դիկտատուրա։ Աստիճանաբար, Ռեմարկին ավելի հաճախ են անվանել ազգի դավաճան և վաճառված հեղինակ։ Դեռ ավելին, Նացիստական պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի նախաձեռնությամբ Ռեմարկի գրքերը հայտարարվել են հակաազգային, արգելվել են ամբողջ Գերմանիայում, իսկ գրքերի բոլոր օրինակները հեռացվել գրադարաններից և արգելել դրանց վաճառքն ամբողջ երկրում։ Երբ Գերմանիայում սկսել է արագանալ տոտալիտար հասարակարգի տարածումը, երկրի կառավարութան կողմից ձեռնարկվել են բնակչության մասսայական ձերբակալություններ, իսկ Ռեմարկը լքել է Գերմանիան՝ մշտական բնակություն հաստատելով Շվեյցարիայում։ Հետագայում գերմանական իշխանությունը կասկածի տակ է դրել Ռեմարկի գերմանական ծագումը՝ հայտարարելով, որ նրա ազգանունը ունի ֆրանսիական ծագում և նրան կոչել «ֆրանսիական հրեա Կրամեռ»՝ պնդելով որ Ռեմարկը նրա գրական կեղծանունն է (Կրամեռ-Ռեմարկ բառի հակառակ տարբերակը)։ Եղել է նաև պնդում, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Ռեմարկի ծառայությունը չափազանցված է և իրականում նա այնքան ակտիվ չի եղել, ինչպես ներկայացվել է։ Հետագայում այս պնդումները հերքվել են։ 1938թ.-ին 3-րդ Ռայխը Ռեմարկին զրկել է գերմանական քաղաքացիությունից, իսկ 1939թ.-ին Ռեմարկը և իր նախկին կինը նորից ամուսնացել են, որպեսզի խուսափեն նրա արտաքսումից Գերմանիա։ Այնուհետև նրանք Պորտո Ռոնկոյից մեկնել են ԱՄՆ։ 1947թ.-ին Ռեմարկը և նրա կինը դարձել են ԱՄՆ-ի քաղաքացիներ[11]։ Նրանց ԱՄՆ տեղափոխվելուց անմիջապես հետո Եվրոայում սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը[12]։

Ռեմարկը շարունակել է գրել պատերազմի դաշտում իր փորձառության մասին, իր մտքերն ամփոփելով «Երեք ընկեր» (1936, Drei Kameraden) վեպում։ Հաջորդ վեպը եղել է «Սիրիր մերձավորիդ» (1939թ., Liebe denien Nachsten/Love Thy Neighbour), որն առաջին անգամ հրատարակվել է Collier's ամսագրում։ Հրատարակված վեպը մեկ տարվա ընթացքում վերանայվել է Ռեմարկի կողմից, որից հետո նոր տարբերակը անգլերեն և գերմաներեն լեզուներով հրատարակվել է 1941թ.-ին։ Հաջորդ նշանավոր վեպը եղել է «Հաղթական կամար» (1945, Arc de Triomphe), որի անգլերեն տարբերակը հրատարակվել է 1945թ.-ին, իսկ մեկ տարի անց հրատարակվել է նաև գերմաներեն օրինակը։ Վեպը շուտով դարձել է բեսթսելլեր և վաճառված օրինակների թիվը գերազանցել է 5մլն։ Ռեմարկի վերջին վեպը՝ «Ստվերներ դրախտում» (հրատարակված է հետմահու՝ 1971թ.-ին, Schatten im Paradies) գրվել է Նյու-Յորքում ապրելու տարիներին։ Նրա բնակարանը և այդ շենքը մեծ ազդեցություն են ունեցել վեպում[13]։

1943թ.-ին նացիստական կառավարության կողմից ձերբակալվել է Ռեմարկի քույր՝ Էլֆրիդ Շոլզը, ով մնացել էր Գերմանիայում իր ամուսնու և երկու երեխաների հետ։ Նրան մեղադրել են հակահայրենասիրական մտքեր ունենալու մեջ, քանի որ ըստ նրա, Գերմանիան պատերազմում կրել էր պարտություն։ Դատարանի նախագահ Ռոլանդ Ֆրեիսլերը ասել է նրան, - «Քո եղբորը մենք չենք կարող հասնել, սակայն դու չես կարող փախչել մեզանից։» ("Ihr Bruder ist uns leider entwischt—Sie aber werden uns nicht entwischen"): 1943թ.-ի դեկտեմբերի 16-ին Շոլզը գլխատվել է[14]։

Մինչև պատերազմի ավարտը Ռեմարկը տեղյակ չի եղել քրոջ մահվան մասին, և իր «Կյանքի կայծ» (1952թ., Der Funke Leben) վեպը նվիրել է քրոջը, սակայն գերմանական տարբերակում սա բաց է թողնվել, քանի որ Ռեմարկը շատերի կողմից դեռ համարվել է ազգի դավաճան[15]։

Ռեմարկի կանայք խմբագրել

Էրիխ Մարիա Ռեմարկը հայտնի է նաև իր բազում հարաբերություններով տարբեր կանանց հետ, որոնց թվում կային նաև հանրահայտ աստղեր։

1918 թվականին Էրիխ Փաուլ Ռեմարկը հանդիպում ու ծանոթանում է Էրիկա Հաազեի հետ, Արևմտյան ռազմաճակատում, որտեղ ապագա գրողը մասնակցում էր մարտերի (Առաջին համաշխարհային պատերազմ)։ Էրիկայի հետ Ռեմարկը զգում է առաջին սիրո ազդեցությունը, սակայն նրանց հարաբերություններին բախտ չէր վիճակվել երկար շարունակվել։ Պատերազմն ավարտվեց, և Ռեմարկը վերադարձավ հայրենի տուն, իսկ Էրիկան մնաց անցյալում։

1921-ին Ռեմարկը սիրային հարաբերությունների մեջ է մտնում՝ Իդա-Լոտտա (Լոլոտտ) Փրոյսի հետ։ Այս հարաբերությունները նույնպես երկար չեն տևում, քանի որ 1922-ին Ռեմարկը տեղափոխվում է Հաննովեր, և սերը մնում է անցյալում։

 
Մառլեն Դիտրիխ

Հաննովերում Ռեմարկը վարում է անպատասխանատու սիրային կյանք՝ հարաբերություններ ունենալով տարբեր կանանց հետ։ Այստեղ 1924 թվականի հոկտեմբերին հանդիպում է Էդիթ Դյորիին՝ Կուրտ Դյորիի աղջկան։ Էդիթի հայրը Հաննովերում հայտնի «Շփորթ իմ Բիլդ»-ի խմբագրության հիմնադիրն էր։ Էդիթի շնորհիվ Ռեմարկը տեղափոխվում է Բեռլին, որտեղ աշխատանքի է անցնում Էդիթի հոր ամսագրում՝ որպես խմբագիր։ Սակայն հետագայում Էդիթի ծնողները համաձայնություն չեն տալիս նրանց հարաբերություններին։

1925 թվականի հոկտեմբերի 14-ին, Ռեմարկն ամուսնանում է Իլզե Յուտտա (Ժաննա) Զամբոնայի հետ։ Վերջինս տառապում էր թոքախտով և նախատիպ հանդիսացավ հետագայում Ռեմարկի ստեղծած կերպարների համար, օրինակ՝ «Պատի», «Երեք ընկեր» վեպից 1936։ Չնայած Յուտտայի հետ ամուսնական կապերով կապված լինելուն՝ Ռեմարկը 1929-ին Բրիգիտա Նոյների հետ մտնում է սիրային հարաբերությունների մեջ, որոնք տևում են մինչև 1931 թվականը։ 1930-ին սիրային կապ է ունենում նաև Ռուտ Ալբույի հետ, ում շնորհիվ գրողը գնում է տարբեր կտավներ և արվեստի ուրիշ նմուշներ։ Այս բազմազան դավաճանությունները ստիպում են Յուտտային ապահարզան պահանջել։ 1930 թվականի հունվարի 4-ին նրանք ամուսնալուծվում են, սակայն շարունակում են ընկերական ջերմ հարաբերություններ պահպանել։ 1938 թվականի հունվարի 22-ին, Ռեմարկը դարձյալ ամուսնանում է Յուտտայի հետ, որպեսզի հնարավորություն տա նրան տեղափոխվելու Շվեյցարիա։ Հետագայում Յուտտային զրկում են քաղաքացիությունից, և նա մեկնում է Նյու-Յորք ու հաստատվում Էլլիս Այլնդ կղզում։ Ռեմարկը մինչև մահը նախկին կնոջը թոշակ է վճարում։

 
Փոլեթ Գոդար

1936-ին Ռեմարկը ծանոթացել էր Մարգոթ ֆոն Օպելի հետ։ Նրանք ուղիղ մեկ տարի անցկացնում են իրար հետ՝ ճանապարհորդելով ամբողջ Եվրոպայով։

1937-ին գրողը սիրային հարաբերություններ է սկսում հանրահայտ դերասանուհի Մառլեն Դիտրիխի հետ։

1938-ին հանդիպում էր Ռութ Մարթոնին, որը արդյունքում նրա մասին գիրք է գրում։

1940 թվականը Ռեմարկի համար դառնում է առավելապես բուռն սիրային հարաբերությունների, նոր հետաքրքիր ծանոթությունների տարի, քան գրական ժառանգության։ Նա առաջին անգամ հանդիպում է հանրահայտ դերասանուհիներ Փոլեթ Գոդարին և Գրետա Գարբոյին, որից հետո վերջնականապես խզվում են գրողի և Մառլեն Դիտրիխի հարաբերությունները, ինչից հետո ծանոթանում է Ֆրենսիս Քեյնի հետ։

1942-ին Ռեմարկը մտերմիկ հարաբերություններ է ծավալում Վերա Զորինայի և Նատալի Փալեյ Վիլսոնի հետ։

Ռեմարկի վերջին սերը դառնում է դերասանուհի Փոլեթ Գոդարը, որը մի ժամանակ դերասան Չառլի Չապլինի կինն էր, ում հետ նա խաղացել էր Չապլինի «Նոր ժամանակներ» (1936) և «Մեծ բռնապետը» (1940) ֆիլմերում։ Ռեմարկին Գոդարը խնամում է մինչև գրողի մահը։

Կյանքի և ստեղծագործելու վերջին տարիներ խմբագրել

Ռազմական հեղափոխությունից և 3-րդ Ռայխի գաղափարախոսության վերացումից հետո, 1948թ.-ին Ռեմարկը Ամերիկայից վերադարձել է Շվեյցարիա, որտեղ էլ անցկացրել է կյանքի վերջին տարիները։ «Հաղթական կամարը» և «Կյանքի կայծ» (Der Funke Leben) վեպերի միջև ընկած ժամանակահատվածը անվանել են Ռեմարկի երկար լռության

 
Ռեմարկ, 1961

տարիներ, որը տևել է 7 տարի։ «Կյանքի կայծ» (Der Funke Leben) վեպը գերմաներեն և անգլերեն տարբերակներով հրատարակվել է 1952թ.-ին։ «Կյանքի կայծ» վեպին զուգահեռ նա մշակել է նաև «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպը (1954թ., Zeit zu leben and zeit zu sterben): Անգլերեն տարբերակն առաջին անգամ հրատարակվել է 1954թ.-ին և ունեցել է երկրորդ, ոչ պաշտոնական անվանում- «Սիրելու ժամանակը և մեռնելու ժամանակը»։ 1958թ.-ին Դուգլաս Սիրկը բեմադրել է «Սիրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» ֆիլմը, որը հիմնված էր Ռեմարկի վեպի վրա։

1955թ.-ին Ռեմարկը գրել է «Վերջին գործողությունը» (The Last Act, Der Letzte Akt) ավստրիական ֆիլմի սցենարը։ Այն ներկայացրել է Ադոլֆ Հիտլերի կյանքի վերջին օրերը, որոնք նա անցկացրել է Բեռլինի Ռայխի գրասենյակի բունկերում։ Ֆիլմը հիմնված է եղել Միքայել Մուսմաննոյի «Տասը օր մեռնելու համար» (1950թ.) գրքի վրա։ 1956թ.-ին Ռեմարկը գրել է «Ամբողջական շրջանը» (Full Circle, Die Letzte Station) դրաման, իսկ անգլերեն թարգմանությունը հրատարակվել է 1974թ.-ին։ Այն ցուցադրվել է Գերմանիայում, ինչպես նաև Բրոդվեյում (Broadway): «Վարկով կյանք» (Der Himmel kennt keine Günstlinge) վեպի հիման վրա նկարահանվել է ֆիլմ (1959թ.), իսկ գիրքը հրատարակվել է 1961թ.-ին։ 1977թ.-ին Բոբի Դիրֆիլդը «Վարկով կյանք» վեպի հիման վրա նկարահանել է այլ ֆիլմ։ « Գիշեր Լիսաբոնում» (Die Nacht von Lissabon) վեպը հրատարակվել է 1962թ.-ին և Գերմանիայում վաճառված օրինակների քանակը գերազանցել է 900,000-ը։

Ներկայումս Ռեմարկի ձեռագրերը պահվում են Նյու Յորքի համալսարանի (New York University) Ֆեյլս գրադարանում (Fales Library)[16]: Նյու Յորքի համալսարանը, ի պատիվ Ռեմարկի կրում է նրա անունը։ Ռեմարկի անվան համալսարանի առաջին տնօրենը եղել է պրոֆեսոր Տոնի Ջուդթը[17]։

2010թ.-ի նոյեմբերին փորձ է ձեռնարկվել հավաքելու $7մլն՝ Է. Մ. Ռեմարկի և Փոլեթ Գոդարի ամառանոցը գնելու նպատակով։ Նախատեսվում է «Casa Monte Tabor»-ը դարձնել Ռեմարկի տուն-թանգարան[18]։

Մահը խմբագրել

Ռեմարկը մահացել է սրտի կանգից 72 տարեկան հասակում, 1970թ. սեպտեմբերի 25-ին Լոկառնոյում, թաղվել է Ռոնկոյում, Տիչինո (Ticino), Շվեյցարիա[19][20]։ Գոդարը մահացել է 1990թ.-ին և թաղվել ամուսնու կողքին։ Որպես նվիրատվություն նա կտակել է $20մլն ԱՄՆ դոլլար Նյու Յորքի համալսարանին (New York University- NYU) որպես օգնություն Եվրոպացի ուսանողներին[21]։

Ստեղծագործություններ խմբագրել

Վեպեր խմբագրել

 
Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է, 1929

Այլ խմբագրել

  • «Թշնամի» (գերմ.՝ Der Feind) (1930)
  • «Լռություն Վերդենի շուրջ» (գերմ.՝ Schweigen um Verdun) (1930)
  • «Կարլ Բրեգեր վո Ֆլերի» (գերմ.՝ Karl Broeger in Fleury) (1931)
  • «Յոզեֆի կինը» (գերմ.՝ Josefs Frau) (1931)
  • «Յոհան Բարտոկի տարօրինակ ճակատագիրը» (գերմ.՝ Das seltsame Schicksal des Johann Bartok) (1931)
  • «Վերջին գործողություն» (գերմ.՝ Der letzte Akt) (1955)
  • «Զգո՛՛ն եղեք» (գերմ.՝ Seid wachsam!!) (1956)
  • «Վերջին կանգառ» (գերմ.՝ Die letzte Station) (1956)
  • «Անետտի սիրո պատմությունը» (գերմ.՝ Der feind ein militanter Pazifist) (1994)
  • «Դրվագներ աշխատասեղանից» (գերմ.՝ Das unbekannte werk) (1998)
  • «Ասա ինձ որ դու ինձ սիրում ես...» (գերմ.՝ Sag mir, daß du mich liebst...) (2001)

Հայերեն թարգմանված երկեր խմբագրել

  • Արևմտյան ֆրոնտում անփոփոխ է, Յերևան, 1932, 300 էջ։
  • Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը, Երևան, 1963, 452 էջ։
  • Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը, Երևան, 1970, 500 էջ։
  • Երեք ընկեր, Երևան, 1972, 500 էջ։
  • Հաղթական կամար, Երևան, 1973, 608 էջ։
  • Երեք ընկեր, Երևան, 2018, 504 էջ։
  • Հաղթական կամար, Երևան, 2018
  • Երկինքն ընտրյալներ չունի, Երևան, 2020
  • Լիսաբոնի գիշերը, Երևան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Ремарк Эрих Мария // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://web.archive.org/web/20080801173035/http://www.kirjasto.sci.fi/remarque.htm
  6. «Erich Maria Remarque Biography - life, family, childhood, children, name, story, death, school, son». www.notablebiographies.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  7. Robertson, William. «Erich Remarque». Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.
  8. Landová, Jolana: Exil, Krieg und Flucht in Frankreich zwischen 1933 und 1941, dargestellt an ausgewählten Werken deutscher Schriftsteller, Charles University in Prague, 2009, p. 46.
  9. «Exactly as it happened... (the story of an encounter in Ticino with Remarque and the coach-built Lancia Dilambda, which following All Quiet on the Western Front, he purchased in 1931 and retained till the late 1960s)». Motor. Vol. 3506. 1969 թ․ օգոստոսի 30. էջեր 26–30.
  10. Afterword by Brian Murdoch, translator of 1996 English edition of All Quiet on the Western Front. London: Vintage Books. 1996. էջ 201. ISBN 978-0-09-953281-1.
  11. Schneider, Thomas (1991). Erich Maria Remarque: Ein Chronist des 20. Jahrhunderts, Eine Biographie in Bildern und Dokumenten. Germany: Rasch Verlag Bramsche. էջեր 94–95.
  12. "Finding Aid for Erich Maria Remarque Papers, 1938–1973", Department of Special Collections and Archives, State University of New York-Albany. 2009; accessed 31 July 2012.
  13. Ullmann, Michaela. «Research Guides: Exiled German-speaking intellectuals in Southern California: Erich Maria Remarque». libguides.usc.edu.
  14. «Elfriede Scholz Obituary» (German). Osnabrück Cultural Website. 2005 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Sauer, Patrick (2015 թ․ հունիսի 16). «The Most Loved and Hated Novel About World War I». Smithsonian.com. Smithsonian Institution. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
  16. Taylor, Marvin J. "Introduction", The life and writings of Erich Maria Remarque. New York: Fales Library, New York University, 2011; accessed 29 July 2012.
  17. "About Us", Remarque Institute. New York University; accessed 29 July 2012.
  18. swissinfo.ch, Gerhard Lob,. «Remarque-Villa im Tessin droht der Abbruch». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  19. Dictionary of Literary Biography, Volume 56: German Fiction Writers, 1914–1945. A Bruccoli Clark Layman Book. Edited by James Hardin, University of South Carolina. The Gale Group, 1987. pp. 222–41
  20. Remarque's grave entry in the Findagrave website (2019). https://www.findagrave.com/memorial/9202/erich-maria-remarque
  21. Lorch, Donatella. "Paulette Goddard Left N.Y.U. $20 Million", New York Times, 18 May 1990; accessed 29 July 2012.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Մարիա Ռեմարկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիխ Մարիա Ռեմարկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 630