Էրիթրոմիցին

քիմիական միացություն

Էրիթրոմիցին, մի շարք բակտերիալ վարակների ժամանակ օգտագործվող հակաբիոտիկ[2]։ Այն ներառում է շնչառական համակարգի վարակները, մաշկային վարակները, խլամիդիայով պայմանավորված վարակները, կոնքի խոռոչի օրգանների վարակները և սիֆիլիսը[2]։ Այն օգտագործվում է նաև հղիների դեպքում՝ նորածնի մոտ B խմբի ստրեպտոկոկային վարակները կանխարգելելու համար[2], ինչպես նաև ստամոքսի դատարկումն ապահովելու համար[3]։ Այն ներմուծվում է ներերակային և պերօրալ ճանապարհներով[2]։ Ծննդաբերութունից հետո խորհուրդ է տրվում օգտագործել աչքի քսուքներ՝ աչքի վարակներից խուսափելու համար։

Էրիթրոմիցին
Կլինիկական տվյալներ
Վաճառքային անվանումներEryc, Erythrocin, others[2]
AHFS/Drugs.comMonograph
MedlinePlusa682381
Հղիության
կատեգորիա
  • AU: A [1]
  • US: B (առանց ռիսկի կենդանիների վրա կատարված փորձարկումներում) [2]
Դեղի կարգMacrolide antibiotic
ԱԹԴ կոդ
Ֆարմակոկինետիկ տվյալներ
Սպիտակուցով կապում90%
Նույնացուցիչներ
CAS համար55-56-1
PubChem CID9552079
IUPHAR/BPS
DrugBankDB00878
ChemSpider
UNII
KEGG
ChEBI
ChEMBL
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.003.673 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC37H67NO13
Մոլային զանգված505.446 գ/մոլ g·mol−1
3D մոդել (JSmol)

Ընդհանուր կողմնակի երևույթները ընդգրկում են որովայնային սպազմները, սրտխառնոցը և փորլուծությունը[2]։ Առավել վտանգավոր կողմնակի երևույթներից են՝ Կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված կոլիտը, լյարդի խանգարումները, QT հատվածի երկարումը, ալերգիկ ռեակցիաները[2]։ Սովորաբար այն անվտանգ է այն մարդկանց համար, ովքեր ունեն ալերգիա պենիցիլինի հանդեպ[2]։ Էրիթրոմիցինի կիրառումն անվտանգ է նաև հղիության ժամանակ[1]։ Չնայած նրան, որ սովորաբար կրծքով կերակրելու ընթացքում դեղի կիրառումն անվտանգ է՝ մոր կողմից առաջին երկու շաբաթների ընթացքում կիրառումը կարող է բարձրացնել երեխայի մոտ պիլորիկ սֆինկտերի ստենոզի ռիսկը[4][5]։ Ռիսկը գործում է նաև այն դեպքերում, երբ երեխան այն կիրառում է հակացուցված տարիքում[6]։ Այն պատկանում է հակաբիոտիկների մակրոլիդային ընտանիքին և գործում է բակտերիաների սպիտակուցի սինթեզը ընկճելու հաշվին[2]։

Էրիթրոմիցինը առաջին անգամ սինթեզվել է 1952 թվականին Սախարոպոլիսպորա էրիթրեա բակտերիայից[2][7]։ Այն ընդգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հատուկ դեղերի ցանկում, որտեղ ներառված են առողջապահության համակարգի համար պարտադիր, առավել անվտանգ և արդյունավետ դեղերը[8]։ Այն հասանելի է որպես չպատենտավորված դեղամիջոց և այդքան էլ թանկարժեք չէ[4]։ Զարգացող երկրներում մեկ հաբի գինը տատանվում է 0,03-0,06 ԱՄՆ դոլարի սահմաններում[9]։ 2016 թվականին ԱՄՆ-ում այն եղել է ամենաշատ նշանակված դեղերի ցանկում 281-րդը և նշանակվել ավելի քան մեկ միլիոն դեղատոմսերով[10]։

Բժշկական կիրառումներ խմբագրել

Էրիթրոմիցինը կարելի է կիրառել բակտերիաներով հարուցված մաշկային հիվանդությունների և վերին շնչառական վարակների բուժման համար, որոնք ներառում են Ստրեպտոկոկերի, Ստաֆիլոկոկերի, Հեմոֆիլուսի և Կորինոբակտերիաների ընտանիքները։ Ստորև ներկայացված են բժշկական տեսանկյունից մի շարք բակտերիաների ընկալունակության մասին տվյալներ[11]։

  • Հեմոֆիլուս ինֆլուենզե։ 0.015-256 մկգ/մլ
  • Ստաֆիլոկոկուս աուրեուս 0.023-1024 մկգ/մլ
  • Ստրեպտոկոկուս պիոգենես 0.004-256 մկգ/մլ
  • Կորինեբակտերիում մինուտիսիմում 0.015-64 մկգ/մլ

Հասանելի ձևեր խմբագրել

 
Էնտերոսոլյուբիլ պատիճ ունեցող էրիթրոմիցինի կապսուլա Էբոթ լաբորատորիայից

Էրիթրոմիցինը հասանելի է էնտերոսոլյուբիլ թաղանթով պատված հաբերի, դանդաղ ազդող կապսուլաների, պերօրալ սուսպենզիաների, ակնային լուծույթների, քսուկների, գելերի, էնտերոսոլյուբիլ կապսուլաների, ոչ էնտերոսոլյուբիլ հաբերի, ոչ էնտերոսոլյուբիլ կապսուլաների և ներարկումների ձևով։ Էրիթրոմիցինի հաջորդիվ տրված զուգակցումները հասանելի են պերօրալ կիրառման համար[12]։

  • հիմնական էրիթրոմիցին (կապսուլաներ, հաբեր)
  • էրիթրոմիցինի էսթոլատ (կապսուլաներ, պերօրալ սուսպենզիաներ, հաբեր) հակացուցված է հղիության ընթացքում[13]։
  • էրիթրոմիցինի էթիլսուկցինատ (պերօրալ սուսպենզիաներ, հաբեր)
  • էրիթրոմիցինի ստեարատ (պերօրալ սուսպենզիաներ, հաբեր)

Ներարկման համար հասանելի տարբերակերն են[12]՝

  • էրիթրոմիցինի գլուցեպտատ
  • էրիթրոմիցինի լակտոբիոնատ

Ակնային կիրառման համար ՝

  • հիմնական էրիթրոմիցին (քսուկ)

Կողմնակի երևույթներ խմբագրել

Ստամոքսաղիքային խանգարումներ, մասնավորապես փորլուծություն, սրտխառնոց, որովայնային ցավեր և փսխում, որոնց տարածված լինելը պայմանավորված է այն փաստով, որ էրիթրոմիցինը հանդիսանում է մոթիլինի ագոնիստը[14]։ Այդ պատճառով էրիթրոմիցինը չեն նշանակում որպես առաջին ընտրության դեղ։ Այն կարող է օգտակար լինել գաստրոպարեզների ժամանակ՝ շնորհիվ իր խթանիչ էֆեկտի։ Ներերակային էրիթրոմիցինը կարող է օգտագործվել նաև էնդոսկոպիայում, որպես ստամոքսի պարունակության մաքրման հավելում։

Ավելի լուրջ կողմնակի երևույթները ներառում են առիթմիան՝ QT ինտերվալի երկարացմամբ, torsades de pointes, և ձևավորվող խլությունը։ Ալերգիկ ռեակցիաները կարող են դրսևորվել ցանավորումից մինչև անաֆիլաքսիա։ Խոլեստազը, Սթեֆենս-Ջոնսոնի համախտանիշը և տոքսիկ վերնամաշկային նեկրոլիզը մնացած մի քանի կողմնակի երևույթներն են, որոնք կարող են դրսևորվել։

Հետազոտությունները ի հայտ են բերել մի շարք ապացույցներ, որ էրիթրոմիցինի պրենատալ և պոստնատալ կիրառումները թողնում են և՛ համազդիչ, և՛ հակազդիչ էֆեկտներ պիլորիկ ստենոզի վրա[15][16]։ Էրիթրոմիցինի ազդեցությունը (առավելապես հակաբակտերիալ դոզաների երկարատև կուրսերը, ինչպես նաև կրծքով կերակրումը) կապված է փոքր երեխաների մոտ պիլորիկ ստենոզի առաջացման ռիսկի բարձրացման հետ[17][18]։ Անտոլերանտություն ունեցող երեխաների մոտ Էրիթրոմիցինի կիրառումը կապված չէ հիպերտրոֆիկ պիլորիկ ստենոզի հետ[17]։

Էրիթրոմիցինի էսթոլատի հեպատոտոքսիկությունը հղիների մոտ կապված է արյան շիճուկում գլյուտամինո-օկսալաթթվային տրանսամինազների քանակության բարձրացման հետ, և դրանով էլ պայմանավորված՝ խորհուրդ չի տրվում կիրառել հղիության ընթացքում։ Որոշ հետազոտություններ այլ պոպուլյացիաներում բացահայտել են միանման հեպատոտոքսիկ էֆեկտներ[19]։

Այն կարող է նաև ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա՝ առաջացնելով փսիխոտիկ ռեակցիաներ, գշերային մղձավանջներ և վախերկյուղներ[20]։

Այն կարող է նաև փոփոխել կոմբինացված հակաբեղմնավորիչների ազդեցությունը, քանի որ ունի ազդեցություն աղիների միկրոֆլորայի վրա։ Էրիթրոմիցինը հանդիսանում է ցիտոքրոմ-P450 համակարգի ինհիբիտոր, ինչը նշանակում է, որ այն կարող է թողնել արագացնող ազդեցություն այս համակարգի կողմից կարգավորվող դեղերի մետաբոլիզմի վրա, օրինակ՝ Վարֆարին։

Փոխազդեցություններ խմբագրել

Էրիթրոմիցինը նյութափոխանակության մեջ է մտնում ցիտոքրոմ P450-ի ֆերմենտներով՝ մասնավորապես CYP3A սուպերընտանիքի իզոզիմներով[21]։ CYP3A ֆերմենտների ակտիվությունը կարող է ակտիվանալ կամ թուլանալ որոշ դեղորայքային միջոցների ազդեցությամբ (օրինակ՝ դեքսամետազոն) որն էլ կարող է ազդել այլ դեղերի ակտիվության վրա, ներառյալ Էրիթրոմիցինը։ Եթե CYP3A սուբստրատ-պրեպարատները շարքից դուրս են գալիս, օրինակ՝ սիմվաստատին (Զոկոր), Լովաստատին (Մեվակոր) կամ Ատորվաստատին (Լիպիտոր)՝ միաժամանակ կիրառվում են էրիթրոմիցինի հետ, սուբստրատների մակարդակը բարձրանում է և բերում կողմնակի երևույթների առաջացման։ Տարբեր դեղերի գրանցված փոխազդեցությունները ներառում են էրիթրոմիցինը և սիմվաստատինը, որը բերում է սիմվաստատինի մակարդակի և ռաբդոմիոլիզի պոտենցիալ ռիսկի բարձրացման ։ Մեկ այլ խմբի՝ CYP3A4-ին պատկանող սուբստրատները դեղեր են, որոնք կիրառվում են միգրենի համար, օրինակ՝ Էրգոտամին և դիհիդրոէրգոտամին․ նրանց կողմնակի էֆեկտներն ավելի վառ են արտահայտվում, եթե միաժամանակ կիրառվում են էրիթրոմիցինի հետ[20]։ Ավելի վաղ հանդիպած դեպքերը ստիպել են կատարել հետազոտություններ մեծ խմբի մոտ, որոնք հաստատել են էրիթրոմիցինի կապը փորոքային տախիկարդիայի և սրտային հանկարծամահության հետ այն պացիենտների մոտ, ովքեր օգտագործել են էրիթրոմիցինի մետաբոլիզմը CYP3A4-ի հետ փոխազդեցության միջոով արագացնող դեղեր (օրինակ՝ վերապամիլ և դիլտիազեմ)[22]։ Էրիթրոմիցինը չպետք է նշանակել այս դեղերը կիրառող մարդկանց, ինչպես նաև QT ինտերվալը երկարացնող դեղորայք օգտագործողներին։ Այլ օրինակները ներառում են տերֆենադինները (Սելդանե, Սելդանե-D) աստեմիզոլ(Հիսմանալ), ցիսապրիդ(Պրոպուլսիդ, որը մի շարք երկրներում հանվել է կիրառումից, քանի որ բերում էր QT ինտերվալի երկարացման) և պիմոզիդ (Օրապ)։ Թեոֆիլինը, որը կիրառվում է ասթմայի համար՝ նույնպես հակացուցված է։

Էրիթրոմիցինը և դոքսիցիկլինը կարող են ունենալ համազդիչ ազդեցություն բակտերիաների ոչնչացման գործում (Է․ Կոլի) ավելի բարձր էֆեկտիվությամբ, քան երկու դեղերը իրար հետ միասին։ Այս համազդիչ էֆեկտը ժամանակավոր է։ 72 ժամ անց նրանց փոխազդեցությունը վերածվում է հակազդիչի, և նույնիսկ նրանց 50/50 միաժամանակյա կիրառումը ավելի թույլ ազդեցություն է թողնում, քան նրանց կիրառումը առանձին վերցրած[23]։

Դեղաբանություն խմբագրել

Ազդեցության մեխանիզմ խմբագրել

Էրիթրոմիցինը թողնում է բակտերիոստատիկ էֆեկտ կամ նվազեցնում է բակտերիաների աճը բացառապես բարձր դոզաներրի դեպքում[24]։ Միանալով բակտերիալ կոմպլեքսի ռ-ՌՆԹ-ի 50S ենթամիավորի հետ, այն ընկճում է կյանքի համար պարտադիր այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են սպիտակուցի սինթեզը և այլ կառուցվածքային գործընթացները[24]։ Էրիթրոմիցինը միջամտում է ամինոացիլի տրանսլոկացիային, կանխելով թ-ՌՆԹ-ի փոխադրումը, ռ-ՌՆԹ-ի A հատվածից մինչև ռ-ՌՆԹ-ի P հատված։ Առանց այս տեղափոխման А հատվածը մնում է զբաղված, և այս եղանակով եկող թ-ՌՆԹ-ի և առաջացող պոլիպեպտիդային շղթային ամինաթթուների միացումը ճնշվում է։ Այն խանգարում է ֆունկցիոնալ առումով օգտակար սպիտակուցների սինթեզը, ինչն էլ հանդիսանում է հակամիկրոբային ազդեցության հիմքը։

Էրիթրոմիցինը՝ կապվելով Մոտիլինի հետ, բարձրացնում է աղիների շարժունակությունը, այդ եղանակով այն հանդիսանում է Մոտիլինի ագոնիստը՝ համալրելով նրա հակամիկրոբային ազդեցությանը։

Ֆարմակոկինետիկա խմբագրել

Էրիթրոմիցինը հեշտությամբ ինակտիվանում է ստամոքսաթթվից․ դա է պատճառը, որ նրա պերօրալ կիրառվող ձևերը ներկայացված են էնտերոսոլյուբիլ թաղանթներով և ավելի կայուն աղերի կամ բարդ եթերների տեսքով, ինչպես օրինակ՝ էրիթրոմիցինի էթիլսուկցինատը։ Էրիթրոմիցինը շատ արագ է ներծծվում և կլանվում հյուսվածքների մեծամասնության և ֆագոցիտների կողմից։ Ֆագոցիտներում բարձր կոնցենտրացիա ունենալու շնորհիվ Էրիթրոմիցինը հեշտությամբ հասնում է վարակի օջախ, որտեղ էլ ակտիվ ֆագոցիտոզի շնորհիվ ազատվում է մեծ քանակությամբ էրիթրոմիցին[փա՞ստ]։

Մետաբոլիզմ խմբագրել

Էրիթրոմիցինի մեծ մասը մետաբոլիզվում է լյարդում՝ դեմեթիլացվելով լյարդային CYP3A4 ֆերմենտի կողմից։ Նրա էլիմինացիայի հիմնական ճանապարհը լեղին է՝ երիկամային չնչին էքսկրեցիայի դեպքում, 2%-15% անփոփոխ ձևով։ Էրիթրոմիցինի կիսադուրսբերման պարբերությունը տատանվում է 1,5-2 ժամի սահմաններում այն դեպքում, երբ երիկամային անբավարարաության վերջին փուլերում այն կազմում է 5-6 ժամ։ Արյան շիճուկում էրիթրոմիցինը հասնում է իր խտության բարձրակետին դոզավորումից 4 ժամ անց․ էթիլսուկցինատի բարձրակետը հասունանում է դոզավորումից 0,5-2 ժամ հետո, սակայն սնունդ ընդունելու հետ զուգակցման դեպքում այդ ժամանակը կարող է երկարաձգվել[25]։

Էրիթրոմիցինը թափանցում է ընկերքային պատնեշով և մտնում մայրական կաթի մեջ։ Մանկաբույժների Ամերիկյան Ասոցիացիան հաստատել է կրծքով կերակրման դեպքում էրիթրոմիցինի կիրառության անվտանգ լինելը[26]։ Ապացուցված է, որ հղի կանանց շրջանում դեղի ներծծումը փոփոխական է, և հաճախ մակարդակը լինում է ավելի ցածր, քան ոչ հղիների մոտ[25]։

Քիմիա խմբագրել

Բաղադրություն խմբագրել

Ստանդարտ որակի էրիթրոմիցինը սովորաբար բաղկացած է 4 միանման միացություններից՝ էրիթրոմիցին A, B, C և D։ Այս միացություններից յուրաքանչյուրը՝ կախված դեղի տվյալ խմբաքանակից, կարող է պարունակվել տարբեր քանակություններով։ Ապացուցված է, որ Էրիթրոմիցին А-ն ունի ամենաբարձր հակաբակտերիալ ակտիվությունը, որին հաջորդում է էրիթրոմիցին B-ն։ Էրիթրոմիցին C-ն և D-ն իրենց ակտիվությամբ կրկնակի անգամ զիջում են էրիթրոմիցին А-ին[11][27]։ Այս միացություններից որոշները սինթեզվել են մաքուր ձևով և կարող են ուսումնասիրվել առանձին վերցված։

Սինթեզ խմբագրել

Երեք տասնամյակի ընթացքում՝ էրիթրոմիցին А-ի և նրա հակամիկրոբային ակտիվության բացահայտումից հետո կատարվել են բազմաթիվ փորձեր՝ այն լաբորատորիայում սինթեզեու համար։ Ածխածնի ստերեոսպեցիֆիկ 10 ատոմների առկայությունը և մի քանի կետերում նրանց հստակ տեղակայումը մեծ դժվարությամբ հնարավորություն է տվել սինթեզել Էրիթրոմիցին А[28]: Էրիթրոմիցինի հետ կապված միացությունների սինթեզի ավարտը,օրինակ՝ 6-դեզօքսիէրիթրոնոլիդ-B-ն, հնարավորություն տվեց սինթեզել էրիթրոմիցինի տարբեր տեսակներ և մակրոլիդային այլ հակաբիոտիկներ[29]։ Վուդվարդը հաջողությամբ ավարտել է էրիթրոմիցին А-ի սինթեզը[30][31]։

Էրիթրոմիցինին մոտ միացություններ խմբագրել

Պատմություն խմբագրել

Էրթրոմիցինը հայտնաբերվել է Աբելարդո Ագիլարի կողմից, երբ նա որպես հետազոտող աշխատում էր Eli Lilly and Company դեղագործական ընկերությունում[32]։

1949 թվականին ֆիլիպինցի գիտնական Աբելարդո Բ․ Ագիլարը մի քանի նմուշ է ուղարկում իր գործատու Eli Lilly ընկերությանը։ Eli Lilly-ի հետազոտական թիմը՝ Ջ․ Մ․ՄքԳուայրի գլխավորությամբ, հաջողացրեց առանձնացնել էրիթրոմիցինը նմուշներում հայտնաբերված Ստրեպտոկոկուս էրիթրեուս շտամի նյութափոխանակության արգասիքներից (հետագայում փոխարինվեց Սախարոպոլիսֆորա էրիթրեայով)։

Lilly-ն հայց է ներկայացրել հեղինակային իրավունքները ստանալու համար․ Ամերիկյան արտոնագիրը տրվել է 1953 թվականին։ Դեղորայքը մտել է շրջանառության մեջ 1952 թվականին Իլոսոն անվամբ (Ֆիլիպինների Իլոիլո շրջանի պատվին, որտեղ առաջին անգամ սինթեզվել էր)։ Նախկինում Էրիթրոմիցինը անվանվել է նաև Իլոտիցին։

1981 թվականին Նոբելյան մրցանակակիր (1965 թվականին քիմիայի ոլորտում) և Հարվարդի համալսարանի քիմիայի պրոֆեսոր Ռոբերտ Բ․ Վուդվարդը (հետմահու) ներառյալ հետազոտական խմբի մի խումբ անդամներ հայտարարել են էրիթրոմիցին А-ի ստերեովերահսկվող ասիմետրիկ քիմիական միացության սինթեզի մասին։

Հակաբիոտիկ կլարիթրոմիցինը սինթեզվել է 1970-ականներին ճապոնական Տաիշո դեղագործական ընկերության գիտնականների կողմից, էրիթրոմիցինի թթվային անկայունությունը հաղթահարելու մեծ ջանքերի շնորհիվ։

Չունգայ դեղագործական ընկերության գիտնականները հայտնաբերել են Էրիթրոմիցինից ստացված և մոտիլինի ագոնիստ հանդիսացող միտեմցինալը, որն օժտված է շատ ուժեղ պրոկինետիկ ակտիվությամբ (էրիթրոմիցինին համանման) սակայն օժտված չէ հակաբակտերիալ ակտիվությամբ։ Էրիթրոմիցինը սովորաբար չի կիրառվում ստամոքսի մոտորիկայի խանգարումների ժամանակ, օրինակ՝ գաստրոպարեզ։ Եթե հնարավոր լինի ապացուցել միտեմցինալի պրոկինետիկ էֆեկտիվությունը, ապա այն զգալի առաջընթաց կապահովի ստամոքսաղիքային շրջանի համար, քանի որ այն չի նպաստի համաբակտերիալ դեղամիջոցների հանդեպ կայուն մանրէների աճին։

Հասարակություն և մշակույթ խմբագրել

Արժեք խմբագրել

Այն հասանելի է եղել չպատենտավորված դեղերի տեսքով և երկար տարիների ընթացքում թանկարժեք չի եղել[4]։ ԱՄՆ-ում մեկ հաբի արժեքը տատանվում էր 0,03-0,06 դոլարի սահմաններում[9]։

2014 թվականին մեկ հաբի արժեքն ԱՄՆ-ում բարձրացավ՝ հասնելով 7 դոլարի[33]։

2010-2015 թվականների ընթացքում էրիթրոմիցինի գինը եռապատկվել է՝ 2010-ի 24 ցենտից հասնելով 2015-ի 8,96 դոլարի մեկ հաբի համար[34]։ 2017 թվականին Կայզեր Հելֆ Նյուզ հետազոտությունը ցույց է տվել,որ տասնյակ չպատենտավորված դեղերի արժեքը կրկնապատկվել և նույնիսկ եռապատկվել է 2015-2016 թվականների ընթացքում՝ մեծացնելով Մեդիքեյդ ծրագրի ծախսերը։ Դեղարտադրողների կողմից գների բարձրացման պատճառով Մեդիքեյդը 2016-ին էրիթրոմիցինի համար վճարել է 2,685,330 դոլարով ավելի, քան 2015-ին (չհաշված զեղչերը)[35]։ 2018 թվականին չպատենտավորված դեղամիջոցների գները ավելացել են ևս 5%-ով[36]։

Բրենդային անուններ խմբագրել

Բրենդային անունները ներառում են Ռոբիմիցին, Է-Միցին, Է․Է․Ս․ գրանուլներ, Է․Է․Ս․-200, Է․Է․Ս․-400 Ֆիլմտաբ, Էրիմաքս, Էրի-տաբ, Էրիկ, Ռանբաքսի, Էրիպար, ԷրիՊեդ, ԷրիՊեդ 200, ԷրիՊեդ 400, Էրիթրոմիցին Ստեարատ Ֆիլմտաբ, Էրիթրոկոտ, Է-Բեյս, Էրիթրոպեդ, Իլոսոն, Պեդիամիցին, Զիներիտ, Աբոտիցին, Աբոտիցին- ԷՍ, Էրիցին, ՊՍԷ Դիսպերտաբ, Ստիեմիցին, Ակնազոլ և Տիլորիթ։

Տես նաև խմբագրել

Էրիթրոմիցին/տրեթինոին, Տրեթինոինի և հակաբիոտիկ էրիթրոմիցինի խառնուրդ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Prescribing medicines in pregnancy database». Australian Government. 2015 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 «Erythromycin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.
  3. Camilleri M, Parkman HP, Shafi MA, Abell TL, Gerson L (Jan 2013). «Clinical guideline: management of gastroparesis». The American Journal of Gastroenterology. 108 (1): 18–37, quiz 38. doi:10.1038/ajg.2012.373. PMC 3722580. PMID 23147521.
  4. 4,0 4,1 4,2 Hamilton RJ (2013). Tarascon pocket pharmacopoeia (2013 delux lab-coat ed., 14th ed.). [Sudbury, Mass.]: Jones & Bartlett Learning. էջ 72. ISBN 9781449673611.
  5. Kong YL, Tey HL (June 2013). «Treatment of acne vulgaris during pregnancy and lactation». Drugs. 73 (8): 779–87. doi:10.1007/s40265-013-0060-0. PMID 23657872.
  6. Maheshwai, Nitin (March 2007). «Are young infants treated with erythromycin at risk for developing hypertrophic pyloric stenosis?». Archives of Disease in Childhood. 92 (3): 271–3. doi:10.1136/adc.2006.110007. PMC 2083424. PMID 17337692. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  7. Vedas JC (2000). Biosynthesis : polyketides and vitamins. Berlin [u.a.]: Springer. էջ 52. ISBN 9783540669692.
  8. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  9. 9,0 9,1 «Erythromycin». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «The Top 300 of 2019». clincalc.com. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 22-ին.
  11. 11,0 11,1 «Erythromycin Susceptibility and Minimum Inhibitory Concentration (MIC) Data» (pdf). TOKU-E.
  12. 12,0 12,1 «Erythromycin Oral, Parenteral Advanced Patient Information». Drugs.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 30-ին.
  13. Sexually Transmitted Diseases Treatment Guidelines 2006 Արխիվացված 2010-02-11 Wayback Machine Centers for Disease Control and Prevention. MMWR 2006;55
  14. Weber FH, Richards RD, McCallum RW (Apr 1993). «Erythromycin: a motilin agonist and gastrointestinal prokinetic agent». The American Journal of Gastroenterology. 88 (4): 485–90. PMID 8470625.
  15. «Pregnancy and lactation». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին.
  16. «unknown». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  17. 17,0 17,1 Maheshwai N (Mar 2007). «Are young infants treated with erythromycin at risk for developing hypertrophic pyloric stenosis?». Archives of Disease in Childhood. 92 (3): 271–3. doi:10.1136/adc.2006.110007. PMC 2083424. PMID 17337692.
  18. Lund M, Pasternak B, Davidsen RB, Feenstra B, Krogh C, Diaz LJ, Wohlfahrt J, Melbye M (2014). «Use of macrolides in mother and child and risk of infantile hypertrophic pyloric stenosis: nationwide cohort study». BMJ. 348: g1908. doi:10.1136/bmj.g1908. PMC 3949411. PMID 24618148.
  19. McCormack WM, George H, Donner A, Kodgis LF, Alpert S, Lowe EW, Kass EH (Nov 1977). «Hepatotoxicity of erythromycin estolate during pregnancy». Antimicrobial Agents and Chemotherapy. 12 (5): 630–5. doi:10.1128/AAC.12.5.630. PMC 429989. PMID 21610.
  20. 20,0 20,1 «Erythromycine». Belgisch Centrum voor Farmacotherapeutische Informatie. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  21. Hunt CM, Watkins PB, Saenger P, Stave GM, Barlascini N, Watlington CO, Wright JT, Guzelian PS (1992). «Heterogeneity of CYP3A isoforms metabolizing erythromycin and cortisol». Clin. Pharmacol. Ther. 51 (1): 18–23. doi:10.1038/clpt.1992.3. PMID 1732074.
  22. Ray WA, Murray KT, Meredith S, Narasimhulu SS, Hall K, Stein CM (Sep 2004). «Oral erythromycin and the risk of sudden death from cardiac causes». The New England Journal of Medicine. 351 (11): 1089–96. doi:10.1056/NEJMoa040582. PMID 15356306.
  23. Pena-Miller R, Laehnemann D, Jansen G, Fuentes-Hernandez A, Rosenstiel P, Schulenburg H, Beardmore R (2013 թ․ ապրիլի 23). «When the most potent combination of antibiotics selects for the greatest bacterial load: the smile-frown transition». PLoS Biology. 11 (4): e1001540. doi:10.1371/journal.pbio.1001540. PMC 3635860. PMID 23630452.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  24. 24,0 24,1 Katzung PHARMACOLOGY, 9e Section VIII. Chemotherapeutic Drugs Chapter 44. Chloramphenicol, Tetracyclines, Macrolides, Clindamycin, & Streptogramins
  25. 25,0 25,1 «unknown». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  26. «Transfer of drugs and other chemicals into human milk» (PDF). Pediatrics. 108 (3): 776–89. 2001. PMID 11533352. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 5-ին.
  27. Kibwage IO, Hoogmartens J, Roets E, Vanderhaeghe H, Verbist L, Dubost M, Pascal C, Petitjean P, Levol G (Nov 1985). «Antibacterial activities of erythromycins A, B, C, and D and some of their derivatives». Antimicrobial Agents and Chemotherapy. 28 (5): 630–3. doi:10.1128/aac.28.5.630. PMC 176346. PMID 4091529.
  28. «A journey across the sequential development of macrolides and ketolides related to erythromycin». Tetrahedron. 62 (14): 3171–3200. 2006. doi:10.1016/j.tet.2005.11.064. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  29. «Synthesis of 6-Deoxyerythronolide B. Implementation of a General Strategy for the Synthesis of Macrolide Antibiotics». Tetrahedron Lett. 38: 53–56. 1997. doi:10.1016/S0040-4039(96)02258-7. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  30. «Asymmetric Total Synthesis of Erythromycin. 2. Synthesis of an Erythronolide A Lactone System». J. Am. Chem. Soc. 103 (11): 3213–3215. 1981. doi:10.1021/ja00401a050. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  31. «Asymmetric Total Synthesis of Erythromycin. 3. Total Synthesis of Erythromycin». J. Am. Chem. Soc. 103 (11): 3215–3217. 1981. doi:10.1021/ja00401a051. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  32. Hibionada, F. Remembering the battle of Dr. Abelardo Aguilar: Cure for millions, deprived of millions.The News Today. Retrieved 22 September 2015
  33. Stahl, Stephanie (September 26, 2014) Health: Generic Drugs Prices Increasing Արխիվացված 2016-04-09 Wayback Machine CBS Philadelphia. Retrieved March 24, 2016.
  34. «Some Generic Drugs See Huge Price Increases». www.medscape.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  35. «Climbing cost of decades-old drugs threatens to break Medicaid bank». Philly.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  36. «Are Drugs Really Getting More Expensive? Yes». The GoodRx Prescription Savings Blog. 2018 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել