Էրժեբետ Շաար

հունգարացի քանդակագործ

Էրժեբետ Շաար (հունգ.՝ Schaár Erzsébet, հուլիսի 27, 1908(1908-07-27)[1][2][3][…], Budafok, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - օգոստոսի 29, 1975(1975-08-29)[4][5][3][…], Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[6]), հունգարացի քանդակագործ։ Միխայ Մունկաչիի անվան մրցանակի դափնեկիր։ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության վաստակավոր քանդակագործ (1972):

Էրժեբետ Շաար
Ծնվել էհուլիսի 27, 1908(1908-07-27)[1][2][3][…]
ԾննդավայրBudafok, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա
Մահացել էօգոստոսի 29, 1975(1975-08-29)[4][5][3][…] (67 տարեկան)
Վախճանի վայրըԲուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն[6]
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունքանդակագործ և ճարտարապետ
ԱմուսինTibor Vilt?
Պարգևներ և
մրցանակներ
 Erzsébet Schaár Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էրժեբետ Շաարը ծնվել է 1905 թվականին։ Ուսանել է Ժիգմոնդ Կիշֆալուդի-Շտրոբլի մոտ։ 1932 թվականին որպես երիտասարդ արվեստագետ, արժանացել է Սինենյի մրցանակի (հունգ.՝ Szinyei-díját): 1935 թվականին ամուսնացել է քանդակագործ Թիբոր Վիլտի հետ։ Շաարի առաջին անհատական ցուցահանդեսը կայացել է 1932 թվականին Բուխարեստում։ 1940-ական թվականներին Ալբերտո Ջակոմետիի արձանների նմանությամբ ստեղծել է փոքրածավալ փայտե բարձրաքանդակներ, միաժամանակ կրկնօրինակել է մի շարք պառկած ֆիգուրներ։ Ստեղծել է քանդակներ, որոնք պատկերում են կնոջ մարմինը, սիրահար զույգին, զոհված զինվորին։ Աշխատանքում կիրառել է նաև ճարտարապետական տարրեր։ Բնական չափերի քանդակներ ստեղծելու համար օգտագործել է թեթև ստիրոլ, որը հեշտությամբ կարող է կտրվել։ 1970 թվականին Բուդապեշտի Մյուչառնոկ արվեստի սրահում կայացել է Շաարի հետահայաց ցուցահանդեսը, երկու տարի անց ցուցադրվել է Անտվերպենում և Ժնևում։ 1977 թվականին Դյուսելդորֆի Լեհմբրուք թանգարանում կայացել է Շաարի հետահայաց ցուցադրությունը։

Շաարի ստեղծագործությունները գտնվում են Բուդապեշտի, Կեչկեմետի, Միշկոլցի, Պեչի, Տիհանիի հանրային վայրերում։ Ստեղծագործությունների զգալի մասը Սուրբ Իշտվան թագավորի անվան թանգարանի ցուցանմուշներն են։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Լրացուցիչ գրականություն խմբագրել

  • Németh, Lajos. "Schaár, Erzsébet." In Grove Art Online. Oxford Art Online, (accessed February 16, 2012; subscription required).

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրժեբետ Շաար» հոդվածին։