Էրթուղրուլ (أرطغرل, թուրքերեն՝ Ertuğrul; անհայտ, Խլաթ - մոտ 1281[1] կամ մոտ 1280, Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա), թյուրք (օղուզական կայա ցեղի ներկայացուցիչ) առաջնորդ, Օսմանյան կայսրության հիմնադիր Օսման I-ի հայրը։ Կառավարել է 1227 թվականից օսմանական էմիրաթը, որի վարչական կենտրոնը եղել է Սյոգյութ քաղաքը։ Վերջինս գտնվում է Բիլեջիքի մարզում։

Էրթուղրուլ
 
Մասնագիտություն՝ պետական գործիչ և զորավար
Ծննդյան օր անհայտ
Ծննդավայր Խլաթ
Վախճանի օր մոտ 1281[1] կամ մոտ 1280
Վախճանի վայր Սյոգութ, Բիլեջիքի մարզ, Թուրքիա
Թաղված Tomb of Ertuğrul Gazi
Հայր Սուլեյման Շահ և Gündüz Alp?
Մայր Հայմե Խաթուն
Ամուսին Halime Hatun?
Զավակներ Օսման I, Saru Batu Savcı Bey? և Gündüz Alp?

Կենսագրություն խմբագրել

 
Էրթուղրուլի թյուրբեն (գերեզմանը) Սյոգյութում

Էրթուղրուլը եղել է Սուլեյման Շահի որդին։ Երբ մահացավ Էրթուղրուլի հայրը (խեղդվել է Եփրատ գետում), Էրթուղրուլը իր ձեռքն է վերցնում թյուրք- օղուզական կայա ցեղի ղեկավարումը։ Սելջուկյան սուլթան Քեյղուբադ Ա-ն նրան կալվածքներ է նվիրատվել Անկարայի շրջակայքում։

Էրթուղրուլի կառավարման օրոք սկսվել է կայա ցեղի հզորացումը։

Էրթուղրուլի մահվանից հետո, իշխանությունը անցել է նրա որդուն՝ Օսման I-ին, ով Օսմանյան կայսրության հիմնադիրն է։ Վերջինս 1299 թվականին հիմնադրել է Օսմանյան կայսրությունը։

Օսման I-ը հատուկ թյուրբե է կառուցել իր հոր Էրթուղրուլի համար։

Մշակույթ խմբագրել

Կինո խմբագրել

Թուրքական TRT 1 հեռուստաընկերությունը ցուցադրում է Էրթուղրուլ:Վերածնունդ հեռուստասերիալը, որը բաղկացած է 70 սերիայից և ցուցադրվում է մինչ օրս։ Հեռուստասերիալը բավականին հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլև նրա սահմաններից դուրս։ Այն ցուցադրում է աշխարհի 54 երկրներում։ Շաբաթվա ռեյտինգային աղյուսակներում հեռուստասերիալը դիտողականությամբ զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Հիշատակում խմբագրել

Էրթուղրուլի պատվին է անվանված Օսմանյան կայսրության խոշոր հածանավերից մեկը, ինչպես նաև Աշխաբադի Էրթողրուլգազը մզկիթը։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Монархи. Мусульманский Восток VII-XV