Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեդիա (այլ կիրառումներ)

Էրեդիա (իսպ.՝ Heredia), քաղաք Կոստա Ռիկայի կենտրոնական հատվածում՝ Էրեդիայի նահանգում։ Գտնվում է Սան Խոսեից 10 կմ դեպի հյուսիս։ Քաղաքի կլիման արևադարձային է և տարվա մեծ մասը շոգ է լինում։ Նվազագույն ջերմաստիճանը 12-14 C°-ն է։

Քաղաք
Էրեդիա
Heredia
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Նահանգ Էրեդիա
Հիմնադրված է1705 թ.
Մակերես2,95 կմ²
ԲԾՄ1150 մ
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն42 600 մարդ (2004)
Ժամային գոտիUTC-6
Փոստային դասիչ40101
Էրեդիա (Կոստա Ռիկա)##
Էրեդիա (Կոստա Ռիկա)
Քաղաքի մշակութային կենտրոնը

Ըստ հիմնական աղբյուրների, քաղաքը հիմնադրվել է 1705 թվականին։ Ըստ 2012 թվականի Կոստա Ռիկայի միջպետական մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 123,616 մարդ։

Կոստա Ռիկայի այս քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 1150 մետր բարձրության վրա։ Հիմնական բնակիչները համարվում են տեղացի կոստառիկացիները, որոնք խոսում են իսպաներենով։

Քաղաքի խորհրդանիշը ծաղիկներն են։ Իրականում քաղաքում շրջելիս կարելի է նկատել ծաղկաշատ փողոցներ, որի պատճառով քաղաքը ստացել է «ծաղիկների քաղաք» պատվանունը։

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել