Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էրեբունի (այլ կիրառումներ)

«Էրեբունի-ՀՄՄ», հայկական ֆուտբոլային ակումբ Երևանում։

'
Երկիր  Հայաստան
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Մինչև ֆուտբոլի Հայաստանի անդրանիկ առաջնությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտի մարզական ակումբի թիմը հանդես էր գալիս ՖԻՄԱ անվանումով։ 1992թ. թիմի հովանավորչությունը ստանձնեց Հայ Մարմնակրթական Միությունը, որի վարչության ատենապետ Գևորգ Մեյմարյանն էլ ստանձնեց ակումբի նախագահի պաշտոնը։ Ուստի թիմն առաջնությանը ներկայացավ ՀՄՄ-ՖԻՄԱ անվամբ[1]։

Ազգային անդրանիկ առաջնությունում ՀՄՄ-ՖԻՄԱ-ն 24 թիմերի մրցավեճում գրավեց 9-րդ տեղը։ Այդ տարի ՀՄՄ-ՖԻՄԱ-ի դարպասը պաշտպանում էր հայկական ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկի' ԽՍՀՄ չեմպիոն ու կրկնակի գավաթակիր Ալյոշա Աբրահամյանի որդին' Արան, որը 1994թ. մեկնեց Լիբանան։ Թիմի կազմում հանդես էին գալիս հետագայում ճանաչված ֆուտբոլիստներ Արմեն Պետիկյանը, Գրիգոր Մկրտչյանը, Եղիշե Թադևոսյանը, Ռոման Սիմոնյանը, և Արմեն Կարապետյանը, ով 19 գնդակով դարձավ ՀՄՄ-ՖԻՄԱ-ի լավագույն ռմբարկուն։

Առաջին լուրջ հաջողությանը ՀՄՄ-ՖԻՄԱ-ն հասավ 1994թ.' Սամվել Դարբինյանի գլխավորությամբ 15 թիմերի մրցավեճում գրավելով 4-րդ տեղը։ Թիմի պաշտպաններ Արմեն Պետիկյանն ու Կարեն Գրիգորյանն ընդգրկվեցին առաջնության 22 լավագույն ֆուտբոլիստների ցանկում։ Իրենց լավ դրսևորեցին նաև թիմի նորեկներ Կարեն և Արկադի Դոխոյան եղբայրները, որոնք նախորդ մրցաշրջանում հանդես էին եկել "Մալաթիա-Կիլիկիայում": Արդյունավետ խաղով առանձնացավ "Արարատ-73-ի" պաշտպան Նորայր Մեսրոպյանի որդին' Էմիլը, ով 16 գնդակով դարձավ թիմի լավագույն ռմբարկուն։

1995 թվականից թիմը հանդես եկավ ՀՄՄ անվամբ։ Բայց դա զուտ անվանափոխություն չէր։ Բանն այն է, որ ֆիզկուլտուրայի ինստիտուտի նոր ղեկավարությունը որոշել էր ստեղծել իր ակումբը և առաջնությունում հանդես գալ առանձին թիմով։ Սակայն բարձրագույն խմբի առաջնությանն այդ թիմերից միայն մեկը կարող էր մասնակցել։ Ուստի Գևորգ Մեյմարյանի առաջարկով հարցը լուծվեց մարզական սկզբունքով։ Երկու թիմերի միջև կայացած խաղում հաղթելով 6:0 հաշվով, ՀՄՄ-ն իրավունք ստացավ մասնակցելու բարձրագույն խմբի առաջնությանը։

Մրցակարգի համաձայն 1995թ. գարնանային-անցումային մրցաշարի մասնակից 12 թիմերից միայն 8-ն էին մասնակցելու աշուն-գարուն մրցակարգով անցկացվելիք 1995/96թթ. առաջնությանը։ "Արարատ" տեղափոխված և Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնած Սամվել Դարբինյանին փոխարինած հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ ՀՄՄ-ն անհաջող հանդես եկավ' 1-ին ենթախմբում 6 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 5-րդ տեղը։ Իսկ դա նշանակում էր, որ մեծ ներուժ ունեցող ՀՄՄ-ն պետք է հրաժեշտ տար բարձրագույն խմբին։ Սակայն շուտով ՀՖՖ գործկոմը փոխեց վճիռը և բոլոր 12 թիմերն էլ մասնակցեցին հաջորդ առաջնությանը[1]։

1997 թվականին Էրեբունու թաղապետարանը թիմին ֆինանսական որոշ օգնություն սկսեց ցուցաբերել, ուստի ՀՄՄ-ն վերանվանվեց "Էրեբունի-ՀՄՄ": Որոշ ընդմիջումից հետո թիմի ղեկը կրկին ստանձնել էր Էդուարդ Մարգարովը։ Հենց նրա գլխավորությամբ էլ թիմը 1997թ. առաջնությունում հասավ իր ամենամեծ հաջողությանը' դառնալով բրոնզե մրցանակակիր։ Այդ հաջողությունում իրենց ներդրումն ունեցան դարպասապահներ Արմեն Ավագյանը, Տիգրան Ասլանյանն ու Արարատ Ղազարյանը, պաշտպաններ Հայկ Նարիմանյանը, Եղիշե Թադևոսյանը, Կարեն Բալաբեկյանը, Կարեն Սիմոնյանը, Տիգրան Գսպեյանը, կիսապաշտպաններ Աշոտ Ասատրյանը, Արսեն Հովսեփյանը, Գրիգոր Մկրտչյանը, Ռոման Սիմոնյանը, Հարություն Վարդանյանը, Արման Աճեմյանը, Աղասի Տոնոյանը, Զոհրապ Նիազյանը, Սարգիս Նազարյանը, հարձակվողներ Կարեն Միքայելյանը, Սևադա Արզումանյանը, Էմիլ Մեսրոպյանը, Աշոտ Ավետիսյանը, Էդգար Սաֆարյանը, Արտյոմ Վարդանյանը։ Արդյունավետ խաղով աչքի ընկավ Սևադա Արզումանյանը' դառնալով 13 գոլի հեղինակ։ Դա 2-րդ արդյունքն էր առաջնության լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանի ցուցանիշից (18 գոլ) հետո։

Ցավոք հետագայում թիմին ոչ միայն չհաջողվեց զարգացնել հաջողությունը, այլև ֆինանսների բացակայության պատճառով 2 տարի անց "Էրեբունի-ՀՄՄն" լուծարվեց[1]։

Առաջնության և Գավաթի վիճակագրություն խմբագրել

Մրցաշար Անվանում Դ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ Առաջնության ռմբարկու Գավաթ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1992 ՀՄՄ-ՖԻՄԱ 9 22 6 4 12 39 42 -3 16   Արմեն Կարապետյան (19) 1/8 Եզրափակիչ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1993 7 28 12 2 14 54 46 +8 26   Արմեն Կարապետյան (10)
  Էմիլ Մեսրոպյան (10)
1/4 Եզրափակիչ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1994 4 28 15 6 7 65 45 +20 36   Էմիլ Մեսրոպյան (15) 1/4 Եզրափակիչ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1995 ՀՄՄ 5 10 3 4 3 11 12 -1 13   Էմիլ Մեսրոպյան (3)
  Գրիգոր Մկրտչյան (3)
1/4 Եզրափակիչ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1995-96 9 22 6 3 13 30 52 -22 21   Սպարտակ Սարգսյան (5)
  Արման Աճեմյան (5)
  Մարտին Սարգսյան (5)
1/8 Եզրափակիչ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1996-97 9 22 7 1 14 30 59 -29 22   Սարգիս Նազարյան (7) 1/16 Եզրափակիչ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1997 Էրեբունի-ՀՄՄ 3 18 11 2 5 35 20 +15 35   Սևադա Արզումանյան (13) 1/2 Եզրափակիչ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1998 5 26 9 4 13 39 44 -5 31   Գեղամ Հովհաննիսյան (9)
Հայաստանի Բարձրագույն խումբ 1999 6 32 12 5 15 41 44 -3 41   Կարեն Միքայելյան (10) 1/2 Եզրափակիչ
Դ = Դիրք; Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր; Ե = Եզրափակիչ

«Էրեբունի ՀՄՄ»-ն միջազգային մրցաշարերում խմբագրել

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ
ՈՒԵՖԱ Ինտերտոտ գավաթ 2 0 1 1 1 7
Մրցաշրջան Մրցաշար Փոլ Ակոմբ 1-ին խաղ 2-րդ խաղ
1998 ՈՒԵՖԱ Ինտերտոտ գավաթ 1R   Տորպեդո Քութայիս 0–6 1 – 1

Անվանումներ խմբագրել

  • «ՀՄՄ-ՖԻՄԱ» - 1992-1994
  • «ՀՄՄ» - 1995-1997
  • «Էրեբունի-ՀՄՄ» - 1997-1999

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Ակումբային ֆուտբոլի պատմություն. ԷՐԵԲՈՒՆԻ (ԵՐԵՎԱՆ)». www.armsport.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել