Էրազմ Քարամյան

հայ կինոռեժիսոր, սցենարիստ

Էրազմ Ալեքսանդրի Քարամյան (Մելիք-Քարամյան, մարտի 2 (15), 1912, Փարիզ[1] - հունիսի 15, 1985(1985-06-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1971), Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր։ ՀԽՍՀ կինեմատոգրաֆիստների միության անդամ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից[2][3]։

Էրազմ Քարամյան
Ծնվել էմարտի 15, 1912
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էհունիսի 15, 1985
Մահվան վայրԵրևան, ՀԽՍՀ
ԿրթությունԽարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան (1936)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԱզգությունՀայաստան Հայաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր
սցենարիստ
Պարգևներ

IMDbID 1076971

Կենսագրություն խմբագրել

Էրազմ Քարամյանը ծնվել է 1912 թվականին Փարիզում, վտարանդի զինվորական բժշկի ընտանիքում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքը վերադառնում է Ռուսաստան։ 1930 թվականից աշխատել է Արևմտյան Սիբիրի և Մոսկվայի թատրոններում որպես ռեժիսոր։ 1936 թվականին ավարտել է Խարկովի երաժշտա-դրամատիկական ինստիտուտի ռեժիսուրայի և դերասանական ֆակուլտետը (այժմ՝ Խարկովի Ի․ Կոտլյարևվսկու անվան արվեստների ազգային ինստիտուտ)[4]։ 1937 թվականից գալով Հայաստան, Քարամյանը եղել է ռեժիսորի օգնական, այնուհետև Հայֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր (1947-1954 թվականներին փաստագրական ֆիլմերի ռեժիսոր, 1954 թվականից՝ գեղարվեստական ֆիլմի)։ Մի շարք ֆիլմերի սցենարների համահեղինակն է։ Գերմանա-խորհրդային պատերազմի տարիներին գնդացրային վաշտի հրամանատար Մելիք-Քարամյանը նկարահանել է զինվորական քրոնիկաներ, թղթակցել ճակատային ու զինվորական թերթերին։ Նկարահանել է փաստագրական «Հայաստանի ամառանոցները» (1940), «Կարմիր բանակի մուտքը Երևան» (1941), Սևանի կասկադը» (1948), Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը (1952), ինչպես նաև գեղարվեստական «Հայրենասերների ընտանիքը» (1941, կարճամետրաժ), «Ուրվականները հեռանում են լեռներից» (1954) և «Պայթյուն կեսգիշերից հետո» (1969, երեքն էլ Ստեփան Կևորկովի համագործակցությամբ), «Նասրեդինը Խոջենթում» (1959, Համո Բեկնազարյանի համագործակցությամբ), «Լուսաբացից մեկ ժամ առաջ» (1973) և այլ կինոնկարներ։

ԽՍՀՄ կառավարության և բանակի գլխավոր հրամանատարության կողմից արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, Մոսկվայի պաշտպանության համար (1944), Կովկասի պաշտպանության համար (1944), Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար (1945) մեդալների, Սահմանապահ զինծառայող 2-րդ աստիճանի կրծքանշանի և բազմաթիվ հոբելյանական մեդալների։

Մահացել է 1985 թվականի հունիսի 15-ին Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանոցում։

 
Էրազմ Քարամյանի հուշատախտակը Երևանում

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1973 Լուսաբացից մեկ ժամ առաջ
1969 Պայթյուն կեսգիշերից հետո
1965 Արտակարգ հանձնարարություն
1961 Տասներկու ուղեկիցներ
1959 Նասրեդինը Խոջենտում

(Հմայված արքայազնը)

1957 Անձամբ ճանաչում եմ
1956 Ամպրոպի արահետով
1955 Ուրվականները հեռանում են լեռներից
1952 Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը
1948 Սևանի կասկադը
1941 Հայրենասերների ընտանիքը
1940 Հայաստանի առողջավայրերը
1937 Կարո

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվ Ֆիլմ
1969 Պայթյուն կեսգիշերից հետո
1959 Նասրեդինը Խոջենտում

(Հմայված արքայազնը)

1955 Ուրվականները հեռանում են լեռներից
1941 Հայրենասերների ընտանիքը

Գրականություն խմբագրել

  • Максимов М. Д., Лично известен, М., 1958;
  • Ризаев С., Армянская художественная кинематография, Ер., 1963.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Карамян Эразм Александрович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. «Мелик-Карамян, Эразм Александрович — RuData.ru». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
  3. Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  4. «Журина Ирина Михайловна - И. П. Котляревского кафедра теории и истории мировой и украинской культуры Педагоги и выпускники Харьковского национального университета искусств им. И. П. Котляревского в кинематографе Биографический справочник». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել