Էտրետա (ֆր.՝ Étretat), քաղաք Ֆրանսիայի Ծովամերձ Սեն դեպարտամենտում։ Ունի շուրջ  1640 բնակիչ։ Քաղաքի անվանումը սկանդինավյան ծագում ունի և թարգմանաբար նշանակում է արմատներ։

Բնակավայր
Էտրետա
ֆր.՝ Étretat[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
Մակերես4,07 կմ²
ԲԾՄ0±1 մետր, 102±1 մետր
Բնակչություն1233 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ76790[3]
Պաշտոնական կայքetretat.fr(ֆր.)
Էտրետա (Ֆրանսիա)##
Էտրետա (Ֆրանսիա)

Էտրետան գտնվում է Լա Մանշի ափին և հայտնի է իր բնական կամարներով և ափամերձ գեղատեսիլ ժայռերով։ Այն համարվում է Ֆրանսիայի զբոսաշրջության խոշոր կենտրոններից մեկը։ Վերոհիշյալ ժայռերը կազմությամբ կավճային են, դրանցից երեքը բնական կամարներ ունեն, իսկ մեկը, որին Ասեղ անվանումն են տվել, սրածայր է և ծովի մակերևույթից բարձրանում է մոտավորապես յոթանասուն մետր[4]։ Որոշ ժայռերի բարձրությունը հասնում է իննսուն մետրի[4][5]։ Այդ ժայռերն ու դրանց առընթեր առողջարան-լողափը գրավել են այնպիսի նկարիչների, ինչպես՝ Գուստավ Կուրբեն, Կլոդ Մոնեն, Էժեն Բուդենը[4], ովքեր այստեղ ստեղծել են իրենց հանրահայտ բնանկարների մի մասը։ Ի դեպ, նրանց կերպարները հանդես են բերված Մորիս Լեբլանի «Տափակ ասեղ» վեպում (1909 թ.) և Լյուկ Բեսոնի «Լյուսի» կինոնկարում (2014 թ.):

Էտրետան հայտնի է նաև գոլֆի ակումբով, որը գտնվում է հենց ծովի ափին.[6]:

Էտրետայում է գտնվում Մորիս Լեբլանի տուն-թանգարանը։ Այս քաղաքում է էկրանավորվել Ժորժ Սիմենոնի «Մեգրեն և ծեր տիկինը» վեպը։ Ֆիլմը նկարահանվել է 1974 թվականին, ԽՍՍՀ պետհեռուստաընկերության կողմից։ Գլխավոր դերում հանդես է եկել Բորիս Տենինը։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • «Էտրետա». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Code officiel géographique
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. 4,0 4,1 4,2 Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. էջեր 140. ISBN 0-89577-087-3.
  5. https://www.geolsoc.org.uk/~/media/shared/documents/specialist%20and%20regional%20groups/EngineeringGroup/Download%20the%20Field%20Guide.pdf?la=en
  6. Lobban, Christopher S.; Wynne, Michael James (1971). The Biology of Seaweeds. University of California Press. ISBN 978-0520045859.
  7. «History of La Guillette». Houseofmaupassant.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էտրետա» հոդվածին։