Ջաննին Էտորե (իտալ.՝ Ettore Giannini, դեկտեմբերի 15, 1912(1912-12-15)[1][2], Նեապոլ, Իտալիա - նոյեմբերի 15, 1990(1990-11-15)[1][2], Մասա Լուբրենսե, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա), իտալական դերասան, սցենարիստ, կրկնօրինակման ռեժիսոր, թատրոնի ռեժիսոր և կինոռեժիսոր։ Նրա «Նեապոլիտանական կարուսել[it]» ֆիլմը արժանացել է Կաննի կինոփառատոնի միջազգային մրցանակի (1954)[3]։

Էտտորե Ջաննինի
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 15, 1912(1912-12-15)[1][2]
ԾննդավայրՆեապոլ, Իտալիա
Մահացել էնոյեմբերի 15, 1990(1990-11-15)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՄասա Լուբրենսե, Նեապոլ, Կամպանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, դերասան և սցենարիստ

Կենսագրություն խմբագրել

Ջաննի Էտորեն ծնվել է 1912 թվականի դեկտեմբերի 15-ին,փաստաբան Էմիլիո Ջաննինիի և Լուիզայի (Նիկոլարդի) ընտանիքում։ Ստացել է իրավաբանության բակալավրի աստիճան։ Հրաժարվել է դիվանագետի կարիերայից՝ նախընտրելով աշխատել ռադիոյում և կինոյում։ 1935-1938 թվականներին գրել է ռադիոպիեսների սցենարներ, որոնք մեծ ճանաչում են գտել քննադատների և ունկնդիրների շրջանում։ Այդ ժամանակահատվածում գրել է «Մեկը ամբոխում» (իտալ.՝ Uno nella folla), «Մարդիկ գնացքում» (իտալ.՝ Gente in treno), «Չորրորդ ափը» (իտալ.՝ Quarta sponda), «Նավի ժամանումը» (իտալ.՝ Arriva una nave), «Տրանսատլանտիկո» (իտալ.՝ Transatlantico), «Մարդ, ով գրավեց տարածությունը» (իտալ.՝ E un uomo vinse lo spazio)։ Միևնույն ժամանակ հետաքրքրվեց կինոմատոգրաֆիայով։ 1936 թվականին նկարահանեց La prua incatenata կարճամետրաժ ֆիլմը՝ «Ֆրանչեսկո Կարաչչոլո» նավի նավաստու կյանքի մասին։ Նույն թվականին ֆիլմը հաղթեց Լիտտորիալի[it][4][5][6] մրցույթում։

1936-1939 թվականներին սովորել է Հռոմի դրամատիկական արվեստների ակադեմիայի ռեժիսուրայի բաժնում Տատյանա Պավլովայիի[it] և Գվինդո Սալվինիի ղեկավարությամբ։ Սովորելու տարիներին եղել է թատրոնի ռեժիսոր՝ Ժակ Կոպոի օգնականը, ով 1938 թվականին բեմադրել է Վիլյամ Շեքսպիրի պիեսներից։ Նրա դիպլոմային աշխատանքը Լուինջի Պիրանջելոյի «Այսօր երեկոյան մենք կստեղծագործենք» (իտալ.՝ Questa sera si recita a soggetto)[5][6]։

1940-1942 թվականներին համագործակցել է դերասան Լուիջի Չիմառայի եռյակի հետ։ 1942-ին նա բեմադրել է մի քանի կատակերգություններ և ունեցել է մեծ հաջողություններ։ 1944 թվականին բեմադրեցին «Իսկ ուր է այդ սերը» (իտալ.՝ Ma dov'è questo amore), համատեղ գրված Վիտորիյո Մեցի[it] հետ։

1950-1960 թվականներին նկարահանում է մի քանի ֆիլմեր՝ «Ես պաշտպանում եմ իմ սերը[it]» (իտալ.՝ Difendo il mio amore), «Սաբելլա տատիկը[it]» (իտալ.՝ Colpo maestro al servizio di Sua Maestà britannica)։ Իսկ 1960-ական թվականներին ստեղծում են թատրոնի հիմնական վայրը։ Տնօրենների խորհրդի անդամ էր։

Էտորե Ջանին մահացել է 1990 թվականի դեկտեմբերի 15-ին Մասսա Լուբրենսե քաղաքում, Նեապոլի մոտ[5][6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Giannini, Ettore». Festival de Cannes (ֆրանսերեն). www.festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 17-ին.
  4. Canova, 2005, էջ 486
  5. 5,0 5,1 5,2 Claudia Campanelli. «Giannini, Ettore». Dizionario Biografico degli Italiani — Volume 54 (2000) (իտալերեն). www.treccani.it.
  6. 6,0 6,1 6,2 Valerio Caprara. «Giannini, Ettore». Enciclopedia del Cinema (2003) (իտալերեն). www.treccani.it.