Էվոլյուցիոն կենսաբանություն

Էվոլյուցիոն կենսաբանություն, կենսաբանության ենթաբաժին է, որն ուսումնասիրում է Երկիր մոլորակի վրա կենսաբազմազանության հետևանքով առաջացած էվոլյուցիայի ընթացքը։ Այն մարդը, ով ուսումնասիրում է էվոլյուցիոն կենսաբանությունը՝ կովում է էվոլյուցիոն կենսաբան։ Էվոլյուցիոն կենսաբանները զբաղվում են տեսակների ծագման ուսումնասիրությամբ։

Ենթաբաժիններ խմբագրել

Էվոլյուցիայի ուսումնասիրությունը էվոլյուցիոն կենսաբանության մեջ միավորիչ գաղափար է։ Էվոլյուցիոն կենսաբանությունը, կենսաբանության հայեցակարգային ենթաբաժին է, որը հատում է այլ ենթաբաժինների, որոնք բաժանված են կենսաբանական դասակարգումով (օրինակ՝ բջջային կենսաբանություն, պոպուլացիոն կենսաբանություն), կամ մոտեցման տեսանկյունով (օրինակ՝ դաշտային կենսաբանություն, տեսական կենսաբանություն, փորձարարական էվոլյյուցիա, հնէաբանություն)։ Սովորաբար, այս հատումները միանալով, մտնում են առանձին հատուկ դաշտերի մեջ, որոնցից մեկն է էվոլյուցիոն էկոլոգիան։

Պատմություն խմբագրել

Էվոլյուցիոն կենսաբանությունը, որպես ակադեմիական գիտության ճյուղ, առաջացել է Ժամանակակից էվոլյուցիոն սինթեզի ժամանակ՝ 1930-ական և 1940-ական թվականներին։