Էվոլյուցիոն էկոլոգիայի և հնագիտության թանգարան

Վոլգոգրադի պետական համալսարանի Վոլժսկիի մասնաճյուղի Էվոլյուցիոն էկոլոգիայի և հնագիտության թանգարան (ռուս.՝ Музей эволюционной экологии и археологии), ստեղծվել է 1998 թվականի սեպտեմբերին Վոլգոգրադի պետական համալսարանի Վոլժսկիի մասնաճյուղի գիտխորհրդի որոշմամբ և տնօրեն Մ. Մ. Գուզևի հրամանով՝ «ապահովելու պատմության ու միջազգային հարաբերությունների և էկոլոգիայի ու բնօգտագործման ուսանողների կրթական գործընթացը»։

Էվոլյուցիոն էկոլոգիայի և հնագիտության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎոլժսկի
Հիմնադրվել է1998
Կայքmuseum.vgi.volsu.ru
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը զբաղեցնում է 100 քառակուսի մետր ցուցահանդեսային տարածք, ունի երեք սրահ, որտեղ ներկայացված են ավելի քան երկու հազար եզակի ցուցանմուշներ Վոլգոգրադի մարզի բոլոր վարչական շրջաններից։ Ցուցահանդեսային նմուշների համար հիմք են հանդիսանում հնէաբանական, երկրաբանական, հնագիտական հավաքածուները, մուլյաժներ, մոդելներ, քանդակներ, պանոներ։ Ֆոնդերը համալրվել են թանգարանի աշխատակիցների իրականացրած երկրաբանական փորձերի ու արշավների նյութերով, ինչպես նաև Վոլգոգրադի պետական համալսարանի «Գյուլիստան» հնագիտական խմբի կողմից։

Թանգարանում գիտա-ուսումնամեթոդական աշխատանքները, ի սկզբանե, իրականացվել են ինստիտուտի ուսումնական ծրագրերին համապատասխան։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են սեմինարներ և գործնական պարապմունքներ երկրաբանությունից, հնէաբանությունից, ինչպես նաև մշակութային ուսումնասիրություններից և պատմությունից։ Ի տարբերություն ոլորտային բուհական մյուս թանգարանների, Վոլգոգրադի պետական համալսարանի թանգարանը ինքնակամ ստանձնել է քաղաքի մշակութային և կրթական գործառույթը։ Ամեն տարի թանգարան է այցելում տարբեր տարիքային խմբերի ավելի քան 1000 ուսանող։ 2004 թվականին թանգարանը «Իմ սիրելի քաղաք Վոլժսկի» դպրոցական թանգարանների քաղաքային մրցույթում արժանացել է դիպլոմի։

Թանգարանը կազմակերպում է էքսկուրսիաներ ինստիտուտում կազմակերպված միջազգային գիտաժողովների պատվիրակների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Թանգարանի հյուրերի շարքում են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատակիցներ, մարզային և պետական դումայի պատգամավորներ, ԱՄՆ-ի և այլ երկրների գիտնականներ։

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Сайт музея "Эволюционной экологии и археологии" ВГИ (филиала) ВолГУ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 14-ին.
  • «Официальный сайт Волжского гуманитарного института (филиала) Волгоградского государственного университета». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.