Էվզոնի (հուն․՝ Εύζωνοι[1]), գյուղ Հունաստանում։ Գտնվում է ծովի մակարդակից 108 մետր բարձրության վրա, Վարդար (Ակսոնա) գետի աջ ափին, Մակեդոնիայի նախկին հարավսլավիական հանրապետության սահմանի մոտ, Պոլիկաստրոնից 12 կմ հյուսիս, Սալոնիկից 61 կմ հյուսիս-արևմուտք և Աթենքից 362 կմ հյուսիս-արևմուտք։ Մտնում է Պեոնիյա (դիմա) համայնքի մեջ, Կիլկիսի ծայրամասային միավոր է Կենտրոնական Մակեդոնիայի ծայրամասում։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 331 մարդ։

Բնակավայր
Էվզոնի
ԵրկիրՀունաստան Հունաստան
Բնակչություն293 մարդ (2021)
Հեռախոսային կոդ23430
Փոստային դասիչ61200
Էվզոնի (Հունաստան)##
Էվզոնի (Հունաստան)

Գյուղի արևելյան ծայրամասով անցնում է ավտոմայրուղի 1-ը, որը եվրոպական E75 երթուղու մի մասն է։

Մինչև 1927 թվականի օգոստոսը կոչվել է Մացիկովո (Ματσίκοβο)[2]: Անունը ստացել է էվզոններ εύζωνας բառից։ Էվզոնները այժմ նախագահական գվարդիա են, որը հանդիսավոր պատվո պահակություն է անում անհայտ զինվորի գերեզմանի մոտ և պահպանում է Աթենքում գտնվող նախագահական պալատը։

Միացվել է Հունաստանին Առաջին Բալկանյան պատերազմի ընթացքում։ Մինչև պատերազմը գյուղը բնակեցված է եղել մակեդոնացիների (բուլղարական աղբյուրներում բուլղարարացիների) կողմից, ավելի ուշ բնակեցվել է Բոգդանցիից, Գևգելիայից, Գրչիշտեից և Ստրումիցայից (որը միացվել էր Սերբիային) եկած հույն մակեդոնացի գաղթականներով, իսկ 1922 թվականից հետո՝ Արդագանայից, Գյոլեից, Կերասունից, Կարսից և Սուխումից եկած փախստական պոնտացիներով։

Էվզոնի միություն խմբագրել

Էվզոնի տեղական միության մեջ են մտնում չորս բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 919 մարդ։ Մակերեսը 59,092 կմ² է։

Բնակավայր Բնակչություն (2011)[1], մարդ
Մետամորֆոսիս 206
Պլատանյա 382
Ցոլյադես 0
Էվզոնի 331

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն, մարդ
1991 519[3]
2001 482[3]
2011 331[1]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  2. «Ματσίκοβο — Εύζωνοι» (հունարեն). Πανδέκτης, Μετονομασίες οικισμών της Ελλάδας. Վերցված է 2018 թ․ մարտի 20-ին.
  3. 3,0 3,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվզոնի» հոդվածին։