Էվհեմերոս (հուն․՝ Εὐήμερος, լատին․՝ Euhemerus, մ.թ.ա. 4-րդ դար, Messana[1][2][3][…] - մ.թ.ա. 3-րդ դար, Ալեքսանդրիա), հույն միստիկ փիլիսոփա Մակեդոնիայի արքա Կասանդրոսի գահակալության շրջանում։ Նրա ծննդավայրի տեղը դեռ վիճարկելի է. շատերը այն համարում են Մեսսինան Սիցիլիայում, իսկ մյուսները` Քեոսը կամ Թեգեան։ Նրա մագնում օպուսն է համարվում «Սրբազան պատմություն» աշխատությունը, որից սակայն միայն պատառիկներ են հասել մեր օրեր Դիոդորոս Սիկիլիացու մեջբերումների շնորհիվ։

Էվհեմերոս
հին հունարեն՝ Εὐήμερος
Ծնվել էմ.թ.ա. 4-րդ դար Messana[1][2][3][…]
Մահացել էմ.թ.ա. 3-րդ դար Ալեքսանդրիա
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունմարդաբան, գրող, փիլիսոփա, պատմաբան և առասպելագիր
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհին հունարեն

Նրա անունով է կոչվում Էվհեմերիզմի տեսությունը, ըստ որի` աստվածների և աստվածուհիների կերպարները միայն հիշողություն են պատմական անձանց մասին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 (not translated to grc) VI, 1 // Bibliotheca historica (հին հունարեն.)
  2. 2,0 2,1 2,2 Lactantius L. C. F. I, 11 // Divinae institutiones (լատ.)
  3. 3,0 3,1 3,2 Στράβων I, 3 // Γεωγραφικά (հին հունարեն.)