Էվա Ժոլի

ֆրանսիացի քաղաքակն գործիչ

Էվա Ժոլի (ֆր.՝ Eva Joly, ի ծնե Գրու Եվա ֆարսեթ ֆր.՝ Gro Eva Farseth, դեկտեմբերի 5, 1943(1943-12-05)[1], Grünerløkka, Օսլո, Նորվեգիա), ֆրանկո-նորվեգական ծագմամբ ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ։

Էվա Ժոլի
 
Կուսակցություն՝ «Եվրոպա, էկոլոգիա, կանաչներ»
Կրթություն՝ French National School for the Judiciary?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դատավոր, իրավաբան և փաստաբան
Ծննդյան օր դեկտեմբերի 5, 1943(1943-12-05)[1] (80 տարեկան)
Ծննդավայր Grünerløkka, Օսլո, Նորվեգիա
Քաղաքացիություն  Ֆրանսիա և  Նորվեգիա
 
Կայք՝ evajoly.fr
 
Պարգևներ

2009 թվականին Եվրոպա էկոլոգիա կուսակցության ընտրական կոալիցիայից դարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ 2011 թվականի հուլիսի 12-ին Ժոլին դարձել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ «Եվրոպա էկոլոգիա կանաչներ» կուսակցությունից[2]։

Կենսագրություն խմբագրել

Գրու Էվա Ֆարսեթը ծնվել է 1943 թվականին աղքատ ընտանիքում, որը բնակվում էր Օսլոյի բանվորական թաղամասերից մեկում։ «Միսս Նորվեգիա» գեղեցկության մրցույթի ժամանակ զբաղեցնելով երրորդ հորիզոնականը՝ 18-ամյա Եվան լքել է հայրենի երկիրը և ընդունվել Փարիզի համալսարաններից մեկի իրավագիտության ֆակուլտետ։ Ուսմանը զուգընթա՝ աշխատանքի է ընդունվել Ժոլի ազգանունով մի ընտանիքի մոտ՝ որպես սպասուհի։ Հենց այս աշխատանքի ժամանակ է նա ծանոթացել Պասկալ Ժոլիի հետ։ Վերջինս ընտանիքի ավագ զավակն էր և սովորում էր բժշկական ֆակուլտետում։ Պասկալը ու Էվան ամուսնացել են 1967 թվականին։ Զույգը ունեցել է դուստր, ով հետագայում դարձել է իրավաբան և որդի, ով հետագայում դարձել է ճարտարագետ[3]։

Կարիերա խմբագրել

Ավարտելով համալսարանը՝ Ժոլին հոգեվերլուծական կլինիկայում աշխատել է որպես իրավաբան-խորհրդատու։ Սակայն 38 տարեկանում Ժոլին որոշում է դադարեցնել գործունեությունը՝ ընդունվելով Փարիզի Դատավորների դպրոց։ Օռլեանի դատավորի օգնականից Ժոլին հասել է Փարիզի արդարադատության պալատի ֆինանսական բաժնի ղեկավար։

Ավելի ուշ, Ժոլին դարձել է տնտեսական հարցերով զբաղվող (արբիտրաժային) բավականին հայտնի դատավոր։ Առավել հայտնի է դարձել, ի շնորհիվ, սկանդալային «Էլֆի գործի» (ֆր.՝ Affaire Elf), որի համաձայն, 1996 թվականին Elf Aquitaine նավթային ընկերության ղեկավարությունը և որոշ քաղաքական գործիչներ մեղադրվեցին կաշառք վերցնելու մեջ։ Կաշառքի չափը կազմել է մի քանի միլիոն եվրո։ Ընդ որում, պայմանագրերը կնքվել են Աֆրիկայի մի քանի երկրներում, իսկ պետական գործիչները մեղադրվում էին պետական միջոցները մսխելու մեջ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  2. «E.V.A J.O.L.Y 2012 – Le site beauté et shopping d'Eva». evajoly2012.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.
  3. «Кандидаты: большие и маленькие». Le Courrier de Russie (ռուսերեն). 2012 թ․ ապրիլի 21. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
  4. «Кто такая Ева Жоли, кандидат «зелёных»?». Le Courrier de Russie (ռուսերեն). 2012 թ․ փետրվարի 6. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.(չաշխատող հղում)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Ժոլի» հոդվածին։