Էսֆիր Էմդեն

ռուս արձակագիր, մանկագիր, խմբագիր

Էսֆիր Էմդեն (ռուս.՝ Эсфирь Моисеевна Эмден, իսկական անունը՝ Կոսայա, ռուս.՝ Коссая, հունվարի 22, 1905(1905-01-22) կամ 1906[1], Դնեպր, Ռուսական կայսրություն - 1961[2][3][1]), ռուս խորհրդային արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, մանկագիր, խմբագիր։

Էսֆիր Էմդեն
Ծնվել էհունվարի 22, 1905(1905-01-22) կամ 1906[1]
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1961[2][3][1]
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, մանկագիր և խմբագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Էսֆիր Էնդենը երեխաների համար գրել է բազմաթիվ ստեղծագործություններ՝ վիպակներ, բանաստեղծություններ, պիեսներ։ Երկար ժամանակ աշխատել է որպես մանկական գրքերի խմբագիր։ 1941 թվականին «Ёлка» («Տոնածառ») գրքի պատրաստման ժամանակ բացահայտում է հանրահայտ «В лесу родилась ёлочка» բանաստեղծության իսկական հեղինակին։ Բանաստեղծության հեղինակը Ռաիսա Կուդաշևան էր, որն այս բանաստեղծությունը հրապարակել էր 1903 թվականին «А. Э.» ծածկանունով[4]։

1937 թվականին Էսֆիր Էմդենի սցենարով թողարկվում է «Ուրախ ճանապարհորդներ» (ռեժիսոր՝ Ունեսիր Մազուր) կարճամետրաժ ֆիլմը։

Էսֆիր Էմդենը հայերեն խմբագրել

  • Գարնանային քայլերգ (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1932, 14 էջ։ Ռուսերենից թարգմ. Խաչիկ Հրաչյան։
  • Հեքիաթ հաստ Շուցմանի և գիտական բժշկի մասին (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1932, 14 էջ։ Ռուսերենից թարգմ. Աշոտ Շայբոն։

Երկեր խմբագրել

  • Иммер берайт! (1930).
  • Сказка о толстом шуцмане и об учёном докторе (1930).
  • Весенний марш (1930).
  • День (1931).
  • Известно ли сэру? (1932).
  • Школьный год Марины Петровой (1952).
  • Подарок (1953).
  • Приключения маленького актёра (1958).
  • Дом с волшебными окнами (1959).
  • Конец оловянного генерала (1962).
  • В Стране Бабушки Куклы, или Дом с волшебными окнами.

Ծանոթագրություններ խմբագրել