Էստոնիայի սահմանադրություն

Էստոնիայի սահմանադրությունը Էստոնիայի Հանրապետության իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որը սահմանում է կառավարման խորհրդարանական ձևը։ Համաձայն սահմանադրության հիմնական սկզբունքների, Էստոնիայի Հանրապետությունը համարվում է ինքնուրույն անկախ դեմոկրատական հանրապետություն, որը կառավարում է ժողովուրդը։

Սահմանադրության տեքստը կազմված է ներածությունից և 15 գլխից, բաժանված 168 հոդվածի։ Առաջին սահմանադրությունը ընդունվեց 1920 թվականի հունիսի 15-ին և ուժի մեջ մտավ 1920 թվականի դեկտեմբերի 21-ից[1]։ Երկրորդ սահմանադրությունը ընդունվեց 1934 թվականի հունվարի 24-ին, հետևելով 1933 թվականի հանրաքվեի արդյունքներին, և սկսեց գործել մինչև 1938 թվականի հունվարի 1-ին երրորդ սահմանադրության ընդունումը[2]։ Այն դե ֆակտո կերպով ուժի մեջ մտավ մինչև 1940 թվականի հունիսի 16-ը, երբ Խորհրդային Միությունը օկուպացրել էր Էստոնիան, և ապա դե յուրե, մինչև 1992 թվականի հունիսի 28[3], երբ հանրաքվեով ընդունվեց Էստոնիայի չորրորդ, ներկայիս սահմանադրությունը[4]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ««Էստոնիկա» հանրագիտարան (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  2. ««Էստոնիկա» հանրագիտարան (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  3. ««Էստոնիկա» հանրագիտարան (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.
  4. ««Էստոնիկա» հանրագիտարան (անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել