Էստոնիայի զինված ուժեր (նաև՝ Էստոնիայի Պաշտպանության բանակ), (էստ․՝ Eesti Kaitsevägi), Էստոնիայի Հանրապետության կառավարման համակարգի մաս կազմող օրգան, որը գտնվում է Հանրապետության Կառավարության ենթակայության տակ և ղեկավարվում է Պաշտպանության նախարարի կողմից։ Էստոնիայի պաշտպանության միության հետ համատեղ մտնում է Էստոնիայի պաշտպանական ուժերի կազմում։

Էստոնիայի զինված ուժեր
Eesti Kaitsevägi

Զինանշան

Դրոշ
Տեսակզինված ուժեր
Երկիր Էստոնիա
Հիմնադրված է1918
ԿառուցվածքEstonian Land Forces?, Estonian Navy? և Էստոնիայի ռազմաօդային ուժեր
Գլխավոր շտաբՏալլին, Էստոնիա
Զինվորական անձնակազմ
Զորակոչային տարիք18-28 տարեկան
Ակտիվ անձնակազմ3209
Պահեստայիններ60000
Ֆինանսներ
ՀՆԱ-ի տոկոս1.72% (2010 թ․)
Արդյունաբերություն
Միջազգային մատակարարողներԳերմանիա, Շվեդիա, Նորվեգիա, ԱՄՆ, Իսրայել, Ավստրիա, Ֆինլանդիա, Չեխիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, ԽՍՀՄ, Հարավսլավիա, ՆԱՏՕ
Կայքmil.ee
 Military of Estonia Վիքիպահեստում

Էստոնիայի Պաշտպանության բանակը հիմնված է համընդհանուր պաշտպանության սկզբունքի վրա, որի առաջադրանքն է Էստոնիայի տարածքային ամբողջականության և երկրի սուվերենության պաշտպանությունը, ծովային և օդային սահմանների պաշտպանությունը՝ որպես Էստոնիայի անբաժան մաս, ինչպես նաև սահմանադրական կարգն ու հասարակական անվտանգությունը։ Էստոնիայի Պաշտպանության բանակի գործառույթները իրականացվում են հասարակական վերահսկողության սկզբունքով և հիմնված են երկրի ժողովրդավարական կազմակերպվածության վրա։ Ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված և նշանակված գործադիր համապատասխան մարմիններն են բանակի համար սահմանում նպատակներ և առաջադրում համապատասխան խնդիրներ, տրամադրում են անհրաժեշտ ռեսուրսները և վերահսկում նպատակների իրականացման գործընթացը։ Հասարակական վերահսկողության սկզբունքներն ու դրանց հիմնական ձևերը երաշխավորվում են օրենսդրությամբ, որի համար պատասխանատու են երկրի նախագահը, Կառավարությունը և Ազգային ժողովը։ Պատերազմական դրության ժամանակ բանակի Գերաաույն հրամանատարը հանդիսանում է երկրի նախագահը, իսկ ղեկավար օրգանը՝ երկրի պաշտպանության միությանը հետևյալ կազմով՝ Ազգային ժողովի նախագահ, վարչապետ, Պաշտպանության բանակի հրամանատար, Պաշտպանության նախարար, Ներքին գործերի նախարար, Արտաքին գործերի նախարար և ազգային պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ։

Պատմություն խմբագրել

Կառուցվածք խմբագրել

Էստոնիայի զինված ուժերը բաղկացած են ցամաքային, ծովային և օդային ուժերից, ինչպես նաև այլ սպասարկող միավորումներից ու հաստատություններից։ Իր շարքերը բարձր մասնագիտացված զինծառայողներով համալրելու համար ստեղծված են մի շարք ուսուսումնական և այլ հաստատություններ, որտեղ խաղաղ ժամանակ սովորում է 5500 մարդ, որից 2000–ը՝ նորակոչիկներ։

Ցամաքային զորքեր խմբագրել

 

Ռազմաօդային ուժեր խմբագրել

 

Ռազմածովային նավատորմ խմբագրել

 

Էստոնիայի պաշտպանության միություն խմբագրել

 

Սահմանապահ զորքեր խմբագրել

 

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստոնիայի զինված ուժեր» հոդվածին։