Էստոնիայի ազգային դրոշ (էստ․՝ Eesti lipp), Էստոնիայի Հանրապետության պաշտոնական պետական խորհրդանիշերից մեկը 1918—1940 թթ. ընթացքում, ապա՝ 1990 թվականից մինչև այժմ։ Իրենից ներկայացնում է կապույտ, սև, և սպիտակ գույներով (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, լայնության և երկարության 7։11 հարաբերակցությամբ։ Դրոշի ստանդարտ չափը 105 × 165 սմ է։ Էստոներենում առօրյա-խոսակցական ձևով դրոշը հաճախ անվանում են «sinimustvalge» (բառացի՝ կապույտ-սև-սպիտակ)՝ ըստ դրոշի շերտերի գույների։

Էստոնիայի դրոշ
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԷստոնիա
Նշան🇪🇪
Հարաբերություն7:11
Ընդունված էօգոստոս 7, 1990
Գույներ     Կապույտ     Սև     Սպիտակ
Պատկերված էդաշտ

Պատմություն խմբագրել

1881 թ. սեպտեմբերի 17-ին Դերպրտի համալսարանի առաջին էստոնական ազգային ուսանողական «Վիրոնյա» ընկերության հավաքի ժամանակ հաստատվեցին ստեղծված ուսանողական ընկերության գույները.

  • Կապույտը էստոնական երկնքի, լճերի ու ծովերի արտացոլանքն է, ճշմարտության ու ազգային գաղափարների հանդեպ հավատի խորհրդանիշը։
  • Սևը հայրենիքի հողի ու ազգային հագուստի գույնն է։
  • Սպիտակը էստոնական ազգի ձգտումն է դեպի երջանկություն ու լույս։

1882 թ. մարտի 26-ին Հերման ամուսինների նախաձեռնությամբ և Մայն Հերմանի (Հյարմա) ու Էմիլի Բեերմանի օգնությամբ ստեղծվեց «Վիրոնյայի» մետաքսե դրոշակը՝ կազմված 3 հավասարաչափ վերևի կապույտ, մեջտեղի սև և ներքևի սպիտակ հորիզոնական շերտերից։

Անկախություն խմբագրել

 
Էստոնիայի դրոշը «Երկար Հերման» ամրոցի վրա

1905 և 1917 թթ. հեղափոխությունների ժամանակ այս դրոշը լայն կիրառություն ուներ էստոնացի հեղափոխական-ազգայնականների կողմից։

1918 թ. փետրվարի 24-ին Էստոնիայի անկախության հռչակումից հետո կապտասևասպիտակ եռագույնը կիրառվեց որպես նոր հանրապետության դրոշ։ Առաջին որոշումը ժամանակավոր պետական դրոշի մասին Էստոնիայի հանրապետության անցումային կառավարությունն ընդունել է 1918 թ. նոյեմբերի 21-ին։

  «I. 1. Էստոնիայի պետական դրոշը կազմված է կապույտ (տերեփուկի կապույտ, rukkilille sinine), սև ու սպիտակ հորիզոնական շերտերից»։  

1922 թ. հունիսի 27-ին Էստոնիայի խորհրդարանը ընդունեց օրենք պետական դրոշի մասին՝ վերջնականորեն ամրակայելով նկարագրությունը, կարգավիճակը և կիրառման կանոնները։

Խորհրդային կարգերի հաստատում խմբագրել

1940 թ. հունիսի 21-ի այսպես կոչված Հունիսյան շրջադարձի (Արևային հեղափոխություն) ժամանակ դրոշը հանվեց Էստոնիայի համար ամենասիմվոլիկ Տալլինի Տոոմպեա ամրոցի «Երկար Հերման» աշտարակի վրայից և փոխարինվեց կարմիր դրոշով։ Հաջորդ օրը երկու դրոշները կախված էին միասին։

Գերմանական օկուպացիա խմբագրել

1941-1944 թթ. գերմանական օկուպացիայի ընթացքում սահմանափակվեց էստոնական դրոշի օգտագործումը։ Դրոշի գույները կիրառվում էին ՍՍ-ական բանակի էստոնական հատվածի նշաններում։ 1944 թ. սեպտեմբերի 21-ին էստոնական եռագույնը բարձրացված էր Երկար Հերմանի վրա գերմանական ռազմական դրոշի կողքին (գերմ.՝ die Reichskriegflagge)[1]։

Պատերազմից հետո խմբագրել

Երբ 1944 թ. սեպտեմբերի 22-ին Կարմիր բանակը մտավ Տալլին, երկու դրոշներն էլ հանվեցին, իսկ նրանց փոխարեն տեղադրվեց ԽՍՀՄ դրոշը։

Ժամանակակից շրջան խմբագրել

Էստոնական ազգային գույները կրկին ազատ սկսեցին օգտագործվել 1987-1988 թթ.։ 1989 թ. փետրվարի 24-ին եռագույնը փոխարինեց Տալլինի «Երկար Հերման» ամրոցի վրայի Էստոնիայի ԽՍՀ դրոշին։ Այդ կարգավիճակը պաշտոնականորեն հաստատվեց Էստոնիայի ԽՍՀ Բարձրագույն խորհրդի կողմից 1990 թ. օգոստոսի 7-ին, 1 տարուց մի քիչ առաջ, մինչ կվերականգնվեր Էստոնիայի պետականությունը։ Պետական դրոշի մասին օրենքը ընդունվեց 1993 թ. ապրիլի 6-ին, իսկ 2006 թ. հունվարի 1-ին ուժի մեջ է մտել Էստոնիայի ներկայիս դրոշի մասին գործող օրենքը՝ ընդունված 2005 թ. մարտի 23-ին[2]։

Դրոշի օրեր խմբագրել

Հունիսի 4-ին, ի հիշատակ 1884 թ. էստոնական դրոշի ներկայացմանը, պաշտոնապես նշվում է Էստոնիայի դրոշի օր։ 2006 թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած պետական դրոշի մասին օրենքով սահմանվում է, որ դրոշի օրեր (այն օրերը, երբ բարձրացվում է պետական դրոշը) են ճանաչվում օրենքով սահմանված 13 տոնական և հիշատակի օրերը (բացառությամբ եկեղեցական տոների), երբ պետական և տեղական կառավարման մարմինների ղեկավարները պարտավոր են կախել պետական դրոշը շենքերի վրա։ Այդպիսի օրերից է հունվարի 3-ը, երբ հիշում են Ազատագրական պատերազմում կռվածներին (1918-1920 թթ.)[3][4]։

Օրեր, երբ կախվում են պետական դրոշներ խմբագրել

  • Հունվարի 1 - Նոր տարի
  • Փետրվարի 2 - Տարտուի հաշտարար պայմանագրի տարեդարձ
  • Փետրվարի 16 - Լիտվայի անկախության օր
  • Փետրվարի 24 - Անկախության օր, Էստոնիայի Հանրապետության տարեդարձ
  • Մարտի 14 - Մայրենի լեզվի օր
  • Մայիսի 1 - Գարնան տոն
  • Մայիսի 2-րդ կիրակի - Մայրերի օր
  • Մայիսի 9 - Եվրոպայի օր
  • Հունիսի 4 - Էստոնական դրոշի օր
  • Հունիսի 14 - Սգո օր
  • Հունիսի 23 - Հաղթանակի օր
  • Օգոստոսի 20 - Անկախության վերականգնման օր
  • Նոյեմբերի 2-րդ կիրակի - Հայրերի օր
  • Նոյեմբերի 16 - Վերածննդի օր
  • Նոյեմբերի 18 - Լատվիայի Հանրապետության հռչակման օր

Պետական դրոշները կախվում են նաև Ռիյգիկոգուի, ՏԻՄ, Եվրոպական խորհրդարանի ընտրությունների օրերին։ Հանրապետության կառավարությունը կարող է նաև հայեցողությամբ հավելյալ օրեր հռչակել՝ ըստ որի բարձրացվեն պետական դրոշները։

Պետական դրոշը կարող է բարձրացվել նաև հասարակական միջոցառման ժամանակ։ Յուրաքանչյուրն ունի իրավունք կախել պետական դրոշը ընտանեկան տոնակատարությունների և տարեդարձների ժամանակ։

Սգո օրերին կախվում են սգո դրոշներ։ Այդ առիթով վերևի մասում ամրացվում է 50-100 մմ սև ժապավեն, ընդ որում ժապավենի երկու ծայրերն էլ պիտի համապատասխանեն դրոշի երկարությանը։

Դրոշի նկարագրություն խմբագրել

Դրոշի գույների ներկայիս նշանակությունը՝

  • Կապույտը նշանակում է անձնվիրություն և Էստոնիայի երկնքի, ծովի և լճերի գույնն է, նաև խորհրդանշում է հավատարմությունը ազգային գաղափարներին։
  • Սևը խորհրդանշում է անցյալի հարստահարված վիճակը, հայրենի հողը և էստոնական ազգային հագուստը։
  • Սպիտակը նշանակում է մարդկային երջանկություն, առաքինություն, ձյուն և ազատության համար Էստոնիայի մղած պայքարը։

Կառուցվածք խմբագրել

Ստորև ներկայացված են Էստոնիայի պետական դրոշի գունային տվյալներն ըստ տարբեր գունային սխեմաների։

Գունային սխեմա Կապույտ Սև Սպիտակ
Pantone 285 C Hexachrome Black C CMYK Safe
RGB 0-125-195 (#007DC3) 0-0-0 (#000000) 255-255-255 (#FFFFFF)
CMYK 91-43-0-0 0-0-0-100 0-0-0-0

Այլընտրանքային առաջարկություններ խմբագրել

2001 թ. էստոնացի քաղաքական գործիչ Կաարել Տարանդն առաջարկեց եռագույնը փոխել սկանդինավյան խաչով՝ պահպանելով խորհրդանշական գույները[5]։ Այս տարբերակի կողմնակիցները հավաստում էին, որ գործող եռագույնը Էստոնիային տալիս է հետխորհրդային և արևելաեվրոպական կարգավիճակ, այնինչ խաչով դրոշը կխորհրդանշի հյուսիսային երկրների հետ սերտությունը։

Էստոնացիները հակված են ավելի շատ իրենց համարելու հյուսիսային ազգություն, քան մերձբալթյան[6][7]։ Այս մոտեցումը հիմնված է Շվեդիայի, Դանիայի և առանձնապես Ֆինլանդիայի հետ լեզվական, մշակութային ու պատմական հին կապերի վրա։ 1999 թ. Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը և ներկայիս նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը հանդես եկան ճառով, որը վերնագրված էր «Էստոնիան և Հյուսիսային երկրները»[8]։

Որոշները կողմնակից են միաժամանակ փոխմանը և՛ երկրի անգլերեն և այլ լեզուներով Estonia անվան Estland փոխմանը (այդպես է հնչում երկրի անունը դանիերեն, հոլանդերեն, գերմաներեն, շվեդերեն և շատ այլ գերմանական լեզուներով)[9]։ Հյուսիսային խաչով դրոշների շարք առաջարկվել էր դեռևս 1919 թ.՝ պետական դրոշի ընդունումից հետո, միայն թե քանի որ գոյություն ունեցող եռագույնը արտացոլում էր ազգային կարևոր խարհրդանիշները, այս իսկ պատճառով առաջարկը լայն ընդունելություն չգտավ։

 
 
 
Էստոնիայի այլընտրանքային դրոշը՝ առաջարկված 1919 թ. Էստոնիայի սկանդինավյան խաչով ձևավորված այլընտրանքային դրոշը՝ առաջարկված 2001 թ. Էստոնիայի դրոշի մեկ այլ սկանդինավյան ձևավորում՝ առաջարկված 2001 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալեքսանդր Դյուկով. Էստոնական միֆը «խորհրդային օկուպացիայի» մասին Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
  2. Օրենք Էստոնիայի դրոշի մասին 2005 թ. մարտի 23-ից
  3. Կիրակի Էստոնիայում կկախեն պետական դրոշները(չաշխատող հղում) // Эстонская общественная телерадиовещательная корпорация|Novosti ERR, 1 հունվարի 2010
  4. Կիրակի օրը Էստոնիան նշում է Դրոշի օրը Արխիվացված 2010-01-03 Wayback Machine // DELFI, 1 հունվարի 2010
  5. «Eesti Päevaleht». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. Сообщение министерства иностранных дел Эстонии Արխիվացված 2009-03-25 Wayback Machine, 2004
  7. Сообщение министерства иностранных дел Эстонии Արխիվացված 2008-03-07 Wayback Machine, 2002
  8. «Estonia as a Nordic Country | Välisministeerium». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. EERIK-NIILES KROSS: Estland, Estland über alles — Eesti Päevaleht