Էստոնիայի գյուղացիական պատերազմ (1343–1345)

Էստոնիայի գյուղացիական պատերազմ (1343 թ. ապրիլի 23 - 1345 թ. փետրվար), էստոնացիների ազգային-ազատագրական պայքարը գերմանա-դանիական լծից ազատվելու համար, որ տևել է 1343-1345 թթ.։ Պայքարն սկսել է 1343 թ. ապրիլի 23-ին տեղի ունեցած Յուրևյան գիշերվա (էստ․՝ Jüriöö ülestõus) ապստամբությամբ։ 1343 թ. ամռանը ապստամբած էստերն օգնության խնդրանքով դիմեցին Պսկովշչինայի ռուս բնակիչներին, որ նույնպես տուժում էին գերմանացի խաչակիրների արշավանքներից՝ չնայած այն հանգամանքին, որ Ռուսիան նրանցից վաղ էր քրիստոնեությունն ընդունել իբրև պետական կրոն։ Սակայն պսկովցիների՝ 5000 մարդուց բաղկացած զորամասն ուշացավ, և ապստամբությունը ճնշվեց։ Այնուամենայնիվ, այս դեպքը ցույց տվեց, որ էստոնացիները պատրաստ են խաչակիրներից ամեն գնով պաշտպանել իրենց լեզուն, մշակույթն ու ինքնությունը։

Ժամանակագրություն խմբագրել

Ապստամբությունը տեղի է ունեցել երկու փուլով։ Սկսվել է ապրիլի լույս 23-ի գիշերը։ Ապստամբները (մոտ 10 հզ․ մարդ) շրջափակել են Տալլինը, այնուհետև պաշարվել է Խսապսալա քաղաքը (Լյաէնեմաա երկրում)։ Ֆեոդալները դիմել են Լիվոնյան օրդենի օգնությանը, որի մագիստրոսը, իբր բանակցությունների կանչելով իր մոտ ապստամբների ղեկավարներին, ուխտադրժորեն սպանել է նրանց։ Հուլիսի 24-ին ապստամբություն է բռնկել Սարեմաա կղզում։ 1343 թվականի վերջին Տևտոնյան և Լիվոնյան օրդենների միացյալ զորքերը ճնշել են ապստամբությունը ցամաքում, 1344 թվականի փետրվարի կեսին ներխուժել են Սարեմաա, բայց միայն 1345 թվականի գարնանն է հաջողվել նրանց ճնշել ապստամբությունը կղզում։

Հիմնական բախումներ խմբագրել

 
Էստոնացի 4 արքաների հիշատակին նվիրված հուշարձան
  • Գերմանացիների մասսայական կոտորած։ Վերադարձ հեթանոսությանը։
  • Դանիացիների իշխանության տակ գտնվող Ռեվելի պաշարումը էտսոնացիների կողմից, որոնց օգնության էին գալու վիբորգցի շվեդ ֆեոդալները։ Պաշարումն անհաջողություն կրեց, և շվեդները հրաժարվեցին միջամտել։
  • Գերմանացիների կոտորած Ռոտալիա շրջանում։
  • Գերմանացիների հետ բանակցությունների գնացած էստոնացի չորս առաջնորդների դավադրաբար սպամությունը լիվոնցիների կողմից։
  • 1343 թ. մայիսի 14 - Ճակատամարտ Կանավարեի մոտ։
  • 1343 թ. մայիսի 26 - Ճակատամարտ Սիյամյաեի մոտ։
  • 1344 թ. հուլիսի 24 - 1345 թ. փետրվար - Ապստամբություն Էզելե (Սաարեմաա) կղզում։

Պատճառները խմբագրել

Ապստամբության պատճառ դարձան էթնիկական, լեզվական, կրոնական ու տնտեսական՝ օրեցօր սաստկացող հալածանքները գերմանացի ֆեոդալաների կողմից, որոնք մասնակցում էին Մերձբալթիկայի գաղութացմանը։ էստոնիան այդ ժամանակ գտնվում էր Դանիական Թագավորության գերիշխանության տակ, որ համեմատաբար մեղմ էր, սակայն տեղի ֆեոդալների ճնշող մեծամասնությունը (ավելի քան 80 տոկոս) գերմանացիներ էին, որոնք թշնամաբար էին տրամադրված էստերի ու Պրիչուդյեի ռուսների նկատմամբ։

Ապստամբության սկիզբը խմբագրել

1343 թ. ապրիլի 23-ին՝ Յուրայի գիշերը (այդ օրը նշվում էր Սուրբ Յուրայի օրը), բլրի վրա գտնվող տան կտուրին կրակ վառելու միջոցով ազդանշան տրվեց, Հարրիայի էստոնացի բնակիչները հարձակվեցին գերմանացիների վրա՝ կոտորելով բոլոր գերմանացիներին։ Նրան կոտորում էին անգամ կանանց, երեխաներին ու ծերերին՝ բոլոր նրանց, ում երակներով հոսում էր գերմանական արյուն[1]։ Նրանք կոտորեցին նաև կրանավորներին ու ավերեցին եկեղեցիները։

Այս «հաջողությունից» հետո նրանք իրենց միջից չորս արքա ընտրեցին, որ պիտի ղեկավարեին ժողովրդին։ Սակայն վախենալով գերմանացիների հետագա հարձակումներից, նրանք օգնություն խնդրեցին շվեդներից, ովքեր խոստացան զորքեր ուղարկել։

Էզելի ապստամբությունը խմբագրել

1344 թ. հուլիսի 24-ին՝ Սուրբ Հակոբի օրվա նախօրեին, Էզելի բնակիչները կոտորեցին գերմանացիներին, ծովը նետեցին եկեղեցականների և ուրացան քրիստոնեական հավատը։ Սակայն ձմռան գալուց հետո, երբ ծովը սառեց, գերմանացիները հարձակվեցին էստոնացիների վրա, հրդեհեցին գյուղերն ու կոտորեցին բնակիչներին։ Սաարեմայի բնակիչները պահպանեցին իրենց ազատությունը իսկ գերմանացիները շտապեցին հեռանալ մինչև հալոցքի սկիզբը։

1345 թ. ձմռանը գերմանացիները նորից հարձակում սկսեցին, սակայն Էզելի բնակիչներն անսպասելիորեն հաշտություն առաջարկեցին։ Գերմանացի ասպետները համաձայնեցին հաշտություն կնքել՝ պայմանով, որ էստոնացիները պատանդներ տան ու հանձնեն Մաասիլին բերդը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vahtre, Sulev (ed.). 1960. Bartholomäus Hoeneke: Liivimaa noorem riimkroonika. p. 79. Tallinn: Eesti Riiklik Kirjastus.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 136