Էստոնիայի գեների ազգային բանկ

Էստոնիայի գեների ազգային բանկը կամ Էստոնիայի գենոմ նախագիծը (էստ․՝ EGF) Էստոնիայի բնակչության կենսաբանական տվյալների պաշար է և գեների բանկ, որը ստեղծվել է 2000 թվականին՝ Էստոնիայի առողջապահությունը բարելավելու նպատակով։ Այս գեների բանկը պարունակում է Էստոնիայի բնակչության մեծամասնության առողջության տվյալներ և կենսաբանական նմուշներ։

Էստոնիայի գեների ազգային բանկ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ և gene database?
Հիմնադրված է2001
ՎայրՏարտու, Էստոնիա
Երկիր Էստոնիա[1]
Կայքgenomics.ut.ee/et/eesti-geenivaramu(էստոներեն) և genomics.ut.ee/en/content/estonian-biobank(անգլ.)

Պատմություն խմբագրել

2000 թվականի հունիսին «Էստոնիայի Գենոմ» հիմնադրամը Էստոնիայի կառավարությանն է ներկայացրել Էստոնիայի գենոմ նախագիծը և պահանջում նախագծի կայացման ուղղությամբ իրականացնել օրենսդրական փոփոխություններ։ Նախագիծը ունի նաև մշակութային նպատակ. պահպանել ազգային ինքնությունը, միաժամանակ ներդրում ունենալ համաշխարհային նմանատիպ հետազոտությունների մեջ։ Էստոնիայի գենոմի նախագիծը աշխարհում ամենամեծն է նմանատիպ նախաձեռնությունների շարքում[2]։

Նախագծի սկզբնական նպատակն էր 10 տարվա ընթացքում հավաքել Էստոնիայի բնակչության 70%-ի կենսաբանական նմուշները և տվյալները 2004 թվականին EGF-ը հավաքել էր տվյալներ 10 000 մարդուց, սակայն նրանց գլխավոր հովանավորը EGeen-ը հրաժարվում է համագործակցությունից[3]։

2009 թվականի դեկտեմբերի տվյալներով հավաքվել էր 40 000 մարդու տվյալներ։ Հենց նույն թվականին EGP-ն նվազեցնում է իր նպատակային ցուցանիշը մինչև բնակչության 5%[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
  2. Frank, Lane (2000 թ․ հոկտեմբերի 6). «Give and Take—Estonia's New Model for a National Gene Bank». genomenewsnetwork.org. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  3. «Landmark research project hits impasse». baltictimes.com. 2004 թ․ դեկտեմբերի 22. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «What is the Genome Center?». Estonian Genome Center, University of Tartu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել