Էստոնական այբուբեն (էստ․՝ eesti tähestik), կիրառվում է էստոներենով գրելու համար։ Հիմնված է լատինական այբուբենի վրա՝ կրելով նաև գերմանական այբուբենի ազդեցությունը։ Որպես այդպիսին՝ էստոնական այբուբենն ունի Ä, Ö և Ü (A, O և U ումլաուտներով), որոնք համապատասխանաբար ներկայացնում են [æ], [ø] և [y] ձայնավոր հնչյունները։ Ի տարբերություն գերմանական ումլաուտների՝ համարվում են առանձին հնչյուններ և այբուբենագրվում են որպես տարբեր միավորներ։ Ամենաաչքի ընկնող, տարբերվող տառը էստոնական այբուբենում Õ (O-ն ալիքանշանով) է, որն ավելացվել է այբուբենին 19-րդ դարում լեզվաբան Օտտո Վիլհելմ Մազինգի կողմից և հանդես է գալիս որպես ձայնավոր [ɤ]։ Բացի սրանից՝ այբուբենը ակնառու տարբերվում է լատինական այբուբենից Š և Ž տառերի առկայությամբ, որոնք առնվել են չեխական այբուբենից և Z տառի դիրքով, որը այբուբենի վերջից տեղափոխված է S և T միջև (կամ Š և Ž)։ 20-րդ դարի սկզբին W տառը փոխարինվել է V-ով։

Էստոներենի այբուբեն
Տեսակլատինատառ այբուբեն
Լեզուներէստոներեն
ՏարածքԷստոնիա
Կազմված է32 տառ
Գրելաձևըձախից աջ
Կարգավիճակգործող
A a B b C c D d E e F f G g H h
I i J j K k L l M m N n O o P p
Q q R r S s Š š Z z Ž ž T t U u
V v W w Õ õ Ä ä Ö ö Ü ü X x Y y

Գրության ձևը հիմնված է լատինական այբուբենի վրա՝ ավելացված մի քանի հնչյունատարբերակիչ նշաններ։

Այբուբենից f, š, z, ž օգտագործվում են փոխառյալ բառերում (fotograaf, želee, šokolaad) և օտար անուններում ու բառերում։ Տառերից c, q, w, x, y կիրառվում են միայն օտար բառերի տառադարձան ժամանակ (օրինակ՝ New York)։

Արտասանություն խմբագրել

A [ɑː] B [b̥eː] C [tseː] D [d̥eː] E [eː] F [eff]
G [ɡ̊eː] H [hɑː] or [hɑʃ] I [iː] J [jotʲː] K [kɑː] L [ell]
M [emm] N [enn] O [oː] P [peː] Q [kuː] R [err] or [ærr]
S [ess] Š [ʃɑː] Z [zeː], [seː] or [tsett] Ž [ʒeː] or [ʃeː] T [teː] U [uː]
V [veː] W [kɑksisveː] Õ [ɤː] Ä [æː] Ö [øː] Ü [yː]
X [iks] Y [iɡrek] or [ypsilon]

Արտաքին հղումներ խմբագրել