Արևելյան Նորվեգիա կամ Էստլանն (նորվ.՝ Østlandet), ոչ պաշտոնական վարչատարածքային միավոր Նորվեգիայում[1]։

Արևելյան Նորվեգիա
նորվ.՝ Østlandet
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Մասն էՆորվեգիա և South Norway?
Կարգավիճակոչ պաշտոնական տարածաշրջան
Մտնում էՆորվեգիա
Ներառում է8 ֆյուլքե
Հիմնական լեզուՆորվեգերեն
Բուկմոլ
Բնակչություն (2013)
2 531 991 (50,13 %, 1-ին տեղ)
Խտություն26,77 ( 1-ին տեղ)
Կրոնական կազմՔրիստոնեություն
Տարածք94 575  (29,21 %, 2-րդ տեղ)
Ժամային գոտի+1

Գտնվում է թագավորության հարավարևելյան հատվածում։ Վարչականորեն ներառում է ութ ֆյուլքե։

Աշխարհագրություն խմբագրել

Հուր-Նորգեն գտնվում է Նորվեգիայի հարավ-արևելքում՝ Սկանդինավյան թերակղզու վրա։ Ափերը ողողում է Հյուսիսային ծովի ջրերը։

Արևելքում սահմանակցում է Շվեդիայի թագավորությանը։ Այս տարածաշրջանում է գտնվում երկրի մայրաքաղաք Օսլոն է։

Ներառում է ութ ֆյուլքե՝ ներառյալ մայրաքաղաքային ինքնավարություն ունեցող Օսլո ֆյուլքեն։ Էստլաննի կազմի մեջ մտնող մարզերն են` Օսլո, Ակերսհուս, Էստֆոլդ, Բուկերդուդ, Վեստֆոլդ, Տելեմարկ, Հեդմարկ և Օպլանդ։ Գտնվում է UTC+1 ժամային գոտում։ Զբաղեցնում է 94 575 կմ² տարածք և ըստ տարածքի՝ Նորվեգիայի երկրորդ վարչատարածքային միավորն է։ Այն կազմում է ամվողջ երկրի 29,21 %-ը։

Բնակչություն խմբագրել

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Արևելյան Նորվեգիան ունի 2 531 991 բնակիչ, որոնք հիմնականում տեղաբնիկ նորվեգացիներն են։ Խոսում են տարբեր լեզուներով, մասնավորապես նորվեգերեն լեզվի երկու բարբառներով։

Ըստ բնակչության թվի՝ Էստլաննն առաջինն է Նորվեգիայում։ Այն կազմում է ամբողջ Նորվեգիայի բնակչության կեսից ավելին՝ 50,13 %-ը։ Պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բատվինա, Իրինա. «Նորվեգիայի վարչական բաժանում». www.best-country.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.