Էստանիսլաո Բասորա

իսպանացի ֆուտբոլիստ

Էստանիսլաո Բասորա Բրունետ (իսպ.՝ Estanislao Basora Brunet, նոյեմբերի 18, 1926(1926-11-18)[2][3][4], Բարսելոնա, Իսպանիա - մարտի 16, 2012(2012-03-16)[5][3], Լաս Պալմաս, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, աջ հարձակվող։ 1974 թվականին «Բարսելոնա» ակումբի յոթանասունհինգամյակը նշելու ժամանակ Բասորան ընդգրկվել է ակումբի լավագույն խաղացողների խորհրդանշական հավաքականում։ Զբաղեցնում է 11-րդ տեղը «Բարսելոնայի» կազմում խփած ընդհանուր գոլերի քանակով՝ 113 գոլ։

Էստանիսլաո Բասորա
կատ.՝ Estanislau Basora Brunet
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Իսպանիա
Մականուն Փայտփորիկ (El Pipo), Կոլոմբի հրեշ (El monstruo de Colombes)
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1926(1926-11-18)[2][3][4]
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Մահվան ամսաթիվ մարտի 16, 2012(2012-03-16)[5][3] (85 տարեկան)
Մահվան վայր Լաս Պալմաս, Իսպանիա
Հասակ 168[1] սմ
Քաշ 69[1] կգ
Դիրք աջ հարձակվող
Պատանեկան կարիերա
Իսպանիա Կոլոնիա Վալս
  Իսպանիա Սուրիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1943—1946 ԻսպանիաԻսպանիա Մանրեսա
1946—1955 Իսպանիա Բարսելոնա 191 (73)
1955—1956  Իսպանիա Լերիդա 15 (4)
1956—1958 Իսպանիա Բարսելոնա 46 (16)
Ազգային հավաքական
1948—1958 Կատալոնիա Կատալոնիա 6 (4)
1949 Իսպանիա Իսպանիա В 1 (0)
1949—1957 Իսպանիա Իսպանիա 22 (13)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Էստանիսլաո Բասորան ծնվել է տեքստիլ ձեռնարկության ղեկավարի ընտանիքում[6]։ Կարիերան սկսել է «Կոլոնիա Վալս», «Սուրիա» և «Մանրեսա» սիրողական ակումբներում։ 1946 թվականին տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ խաղացել է 13 տարի՝ ընդամենը մեկ տարի ընդմիջումով, որն անցկացրել է «Լերիդա» ակումբում։ Բարսելոնայի կազմում Բասորան անցկացրել է 373 խաղ և խփել 153 գոլ[7]։ Թիմի հետ միասին նա 4 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում, 3 անգամ նվաճել է Էվա Դուարտեի գավաթը, երկու անգամ՝ Լատինական գավաթը, 4 անգամ Իսպանիայի գավաթը և մեկ անգամ Տոնավաճառների գավաթը։ Բասորան «Բարսելոնայում» կազմել է հարձակման նշանավոր գիծը Լադիսլավ Կուբալայի, Էդուարդո Մանչոնի և Թոմաս Էռնանդեսի հետ միասին։ 1958 թվականին Բաասորան որոշել է ավարտել կարիերան. հրաժեշտի խաղը նա անցկացրել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում, որտեղ խփել է երկու գոլ[8]։ Բասորային առաջարկել են պայմանագրեր Անգլիայի որոշ ակումբներ, որտեղ նա մի որոշ ժամանակ ապրել է, սակայն իսպանացին մերժել է։

Իսպանիայի հավաքական կազմում Բասորան անցկացրել է 22 խաղ և խփել 13 գոլ։ Ազգային հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 1949 թվականի հունիսի 12-ին, երբ նրա թիմը հաղթել է Իռլանդիային։ 7 օր անց՝ հունիսի 19-ին, Բասորան 3 գոլ է խփել Ֆրանսիայի հավաքականի դարպասը, ինչի համար ֆրանսիական մամուլում նրան կոչել են «Կոլոմբի հրեշ»:Բասորան մասնակցել է 1950 թվականի աշխարհի առաջնությանը, որտեղ նա խփել է 5 գոլ։ Հավաքականի կազմում Բասորան իր վերջին խաղն անցկացրել է 1957 թվականի մայիսի 26-ին ընդդեմ Շոտլանդիայի[8]։

2012 թվականի մարտին Բասորան տեղափոխվել է Ինիվերսիտարիո դե Գրան-Կանարիա հիվանդանոց ինֆարկտով[9]։ Մարտի 16-ին նա մահացել է[10]։

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

Ելույթներ Լիգա Երկրի գավաթ Եվրագավաթ Այլ Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
  Բարսելոնա Պրիմերա 1946/47 3 1 3 0 6 1
1947/48 26 11 2 0 28 11
1948/49 25 9 5 7 1 0 31 16
1949/50 17 7 2 0 0 - 19 7
1950/51 30 16 6 0 36 16
1951/52 27 8 7 4 1 0 35 12
1952/53 28 11 7 5 35 16
1953/54 26 7 7 0 33 7
1954/55 9 3 1 0 10 3
1955/56 0 0 1 0 1 0 2 0
1956/57 24 10 7 2 31 12
1957/58 22 6 6 2 5 0 33 8
Ընդհանուր 237 89 54 20 6 0 2 0 299 109
  Լեյդա Սեգունդա 1955/56 16 6 0 0 16 6
Ընդհանուր 16 6 0 0 0 0 0 0 16 6
Ամբողջ կարիերա 253 95 54 20 6 0 2 0 315 115

Ձեռքբերումներ խմբագրել

  Բարսելոնա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. 4,0 4,1 FBref.com(բազմ․)
  5. 5,0 5,1 5,2 The mythical barcelonista Estanislao Basora dies at age 85
  6. El secreto es pasarlo bien y tener suerte
  7. Personajes famosos — Basora
  8. 8,0 8,1 «Статья на fcbarcelonaonline.com». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  9. Estanislao Basora sufrió un infarto
  10. Basora se recupera de un infarto

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էստանիսլաո Բասորա» հոդվածին։