Էսպերանտոյի վաղ օրերից ի վեր կանաչ գույնը օգտագործվել է որպես փոխադարձ ճանաչման սիմվոլ և այն կենտրոնական դեր է կատարում էսպերանտոյի բոլոր սիմվլոներում։

Կանաչ աստղը (verda stelo) առաջին անգամ առաջարկվել է որպես էսպերանտիստների միմյանց փոխադարձ ճանաչման սիմվոլ La Esperantisto (Էսպերանտիստը) թերթում 1892 թ. տպագրված հոդվածում։

Էսպերանտոյի դրոշը կազմված է կանաչ ֆոնի վրա վերին ձախ անկյունում տեղադրված սպիտակ քառակուսուց, որն իր հերթին պարունակում է կանաչ աստղ։ Կանաչ դաշտը խորհրդանշում է հույս, սպիտակը խորհրդանշում է խաղաղություն և չեզոքություն, և հնգաթև աստղը ներկայացնում է հինգ մայրցամաքները (ավանդական հաշվարկով)։ Դրոշը ստեղծվել է Բոլոնիայի Էսպերանտոյի Ակումբի կողմից իրենց օգտագործման համար, սակայն այնուհետև ընդունվել է համաշխարհային էսպերանտո շարժման համար 1905 թ. այդ քաղաքում անցկացվող առաջին Էսպերանտոյի Համընդհանուր Հանրագումարի որոշմամբ։

Էսպերանտոյի դրոշի չափսերի հարաբերակցությունը

Համաշխարհային Էսպերանտոյի Ասոցիացիայի խորհրդի սահմանմամբ՝ դրոշը պետք է ունենա հետևյալ հարաբերակցությունները։ Դրոշի լայնության, բարձրության և սպիտակ քառակուսի կողմի երկարության հարաբերակցությունները պետք է լինել 3։2։1։ Սպիտակ քառակուսու կողմի երկարության հարաբերակցությունը աստղը արտագծող շրջանագծի սառավիղին պետք է լինի 10։3.5։

Որոշ էսպերանտիստներ ավանդական դրոշը համարում եմ չափից շատ ազգայնական բնույթի, և այս պատճառով շատ կազմակերպություններ չեն խրախուսում սրա օգտագործումը, և փոխարենը օգտագործում են հոբելյանական սիմվոլը (երկու իրար ուղղված կանաչ «E» տառեր սպիտակ դաշտի վրա)։ Այս սիմվոլը ստեղծվել է 1987 թ. մի բրազիլացի էսպերանտիստի կողմից՝ էսպերանտոյի ստեղծման հարյուրամյակը նշելու համար։ Մյուս կողմից, այս սիմվոլը ծաղրաբար անվանվել է melono (եմիշ) որոշ մարդկանց կողմից։

Սակայն էսպերանտիստները մեծամասնությամբ շարունակում է verda stelo-ն համարել միջազգային կամ վերազգային համախոհության սիրված սիմվոլ և գտնում են, որ սիմվոլի նախընտրությունը զուտ անձնական նախապատվության խնդիր է։ Էսպերանտոյի համագումարների մեծամասնության ժամանակ երեք սիմվլոներն էլ ցուցադրվում են և օգտագործվում են որպես կրծքանծաններ։

Երբեմն էսպերանտո ճանապարհորդները ցուցադրում են դրոշը, կրծքանշան են կրում սիմվլոներից մեկով կամ կանաչ երանգների հագուստներ են հագնում որպեսզի ճանաչելի լինեն այլ էսպերանտո խոսողների կողմից։

Սիմվոլների սրահ խմբագրել

Տես նաև խմբագրել