Էսպերանտիստ, էսպերանտո լեզվի տարածմանը մասնակցող անձնավորություն։ Ստուգաբանորեն, էսպերանտիստը հույս ունեցող անձն է։ Էսպերանտոյին տիրապետողները էսպերանտիստներ են, քանի որ լեզվով խոսելիս մարդիկ մասնակցում են այդ լեզվի տարածմանը։ Սակայն ոչ բոլոր էսպերանտիստներն են տիրապետում կամ խոսում լեզուն, քանի որ կան էսպերանտոյին աջակցելու բազմաթիվ ձևեր՝ բացի լեզվին տիրապետելուց։ Այս բառը կարող է նաև նշանակել մի անձ, ով տրամադրված է էսպեպրանտոյի նկատմամբ և ոչ անհրաժեշտաբար էսպերանտոյի շարժմանը համախոհ։

Հայտնի էսպերանտիստներ խմբագրել

Կարևոր էսպերանտիստներ խմբագրել

Քաղաքական գործիչներ խմբագրել

Ես ինձ համարում եմ էսպերանտոյի զինվոր։ Կարևոր չէ թե դուք սակավաթիվ եք, ձեր մտահղացումը հաջողության կարժանանա։ Այն կհաջովի, քանզի իրավացի է։ Ամեն ազգ ունի իր լեզուն, մարդկությունն էլ պիտի ունենա իրենը՝ էսպերանտոն։ (Ճառ 1990 թ. Հավանայում անցկացվող 75րդ Համընդհանուր Հանրագումարում)
Կարծում եմ էսպերանտոն մեծ օգուտ է մարդկությանը, և մաղթում եմ նրան լիագույն և աարագ հաջողություն։
  • Գանդի, Հնդիկ մարդկային իրավունքների ակտիվիստ
Ես կողմնակից եմ համընդհանուր օրացույցի ամբողջ աշխարհի համար, ինչպես նաև համընդհանուր դրամի ամենքի համար և էսպերանտոյի նման օժանդակ լեզվի բոլորի համար։
Էսպերանտոն պետք է ուսուցանվի մտավորականների, արտասահմանյան կապեր ունեցող յուրաքանչյուր ոքի և առավել ևս աշխատավորների կողմից։

Գրողներ խմբագրել

Իր մինչև 1993 թ. չտպագրված մնացած գիրքը պարունակում է էսպերանտոյով գրված 50 էջ՝ Voyages of Study (Ուսուցման ճամփորդություններ) հատվածում։ Այնտեղ իր կերպարներից մեկն ասում է.
Էսպերանտոն քաղաքակրթության ամենահաստատ և սրընթաց միջոցն է։
Եվ նա այսպես է դիմում իր ուղեկիցներին.
Միջազգային լեզվի բանալին, որ կորցվել է Բաբելոնի աշտարակում, կարելի է գտնել էսպերանտոյի գործածության մեջ
Ես գտնում եմ, որ վոլապուկ լեզուն շատ բարդ է, մինչդեռ էսպերանտոն, հակառակը, շատ պարզ է։ Այն այնքան պարզ է, որ վեց տարի առաջ ստանալով քերականական ձեռնարկ, բառարան և մի քանի հոդված այդ լեզվով, ես կարողացա երկու կարճ ժամ անց, եթե ոչ գրել, ապա գոնե հստակ այդ լեզվով կարդալ։ () Մեր եվրոպական աշխարհի յուրաքանչյուր ոք այդ լեզուն սովորելուն մի քիչ ժամանակ հատկացնելու զոհաբերությունը այնքան փոքր է, մինչդեռ արդյունքները կարող են այնքան մեծ լինել, որ հնարավոր չի ժխտել փորձել այն։ (1894)

Գիտնականներ խմբագրել

Շատ տարիներ անց ես ինքն հետաքրքրվեցի էսպերանտոյով։ Այս միջազգային օժանդակ լեզուն համապատասխանում է սկզբունքային չափանիշներին, քանի որ բազմաթիվ մարդիկ ընդունում են այն, և սա դառնում է հիմնական լեզուների բնական կապորդը՝ իր մտերմիկ պարզունակության և կառուցվածքի տրամաբանության շնորհիվ։