Էսկաբեչե (իսպ.՝ escabeche)՝ իսպանական խոհանոցի ուտեստ, կծու սոուսով մարինացված ձուկ։ Այս ուտեստը կարելի է օգտագործել տարբեր ձկնատեսակների համար - ինչպես սպիտակ, այնպես էլ կարմիր։ Սակայն հաճախ օգտագտագործում են փոքր ձկնատեսակների համար, օրինակ սարդինաձկների, միջին ծովատառեխների[1]։

Էսկաբեչե
Էսկաբեչե
Իսպանական խոհանոց
Ծագում
Տեսակescabeche
Առաջացման երկիրԻսպանիա Իսպանիա
Բաղադրամասեր
Հիմնականձուկ, սխտոր, լիմոնի համեմունք, չիլի, լավրովի տերև, ձիթապտղի ձեթ
 Escabeche Վիքիպահեստում

Ձուկը կարճ ժամանակով տապակվում է ձիթապտղի ձեթով, միևնույն ժամանակը պատրաստվում է մարինադ, որի մեջ ավելացնում են տարբեր տեսակի կծու համեմունքներ, ինչպիսիք են շաֆրան, լավրովի տերև, սխտոր, չիլի, կիտրոնի համեմունք։ Մարինադը հասցնել եռման աստիճանի ապա ավելացնել տաք ձուկը։ Ուտեստը մատուցել սառը վիճակում։ Այս ուտեստը հայտնի է Իսպանիայում, ինչպես նաև նախկին իսպանական գաղթօջախներում, Մեքսիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Այս ուտեստը կարելի է վաճառել նաև պահածոյացված վիճակում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Profile on Escabeche» (անգլերեն). Laughing Planet Café. 2013 թ․ մայիսի 2. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
  2. «Forklore: The roots of escabeche» (անգլերեն). Los Angeles Times. 2011 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հունիսի 20-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսկաբեչե» հոդվածին։