Էռնստ Շտադլեր

Գերմանա-ֆրանսիացի բանաստեղծ, գրող, բանասեր և թարգմանիչ (1883-1914)

Էռնեստ Շտադլեր (գերմ.՝ Ernst Stadler, օգոստոսի 11, 1883(1883-08-11)[1][2][3], Կոլմար[4] - հոկտեմբերի 30, 1914(1914-10-30)[1][2][3], Իպր, Իպրես, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա), գերմանա-ֆրանսիացի բանաստեղծ, գրող, բանասեր և թարգմանիչ։ Վաղ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչներից մեկը։

Էռնստ Շտադլեր
Ծնվել էօգոստոսի 11, 1883(1883-08-11)[1][2][3]
ԾննդավայրԿոլմար[4]
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1914(1914-10-30)[1][2][3] (31 տարեկան)
Վախճանի վայրԻպր, Իպրես, Արևմտյան Ֆլանդրիա, Բելգիա
Մասնագիտությունբանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ, գրող, համալսարանի դասախոս, գրականագետ և գրականագետ
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն
ԱշխատավայրՕքսֆորդի համալսարան
Պարգևներ
 Ernst Stadler Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էռնստ Շտադլերը ծնվել է 1883 թվականի օգոստոսի 11-ին Էլզասում, որը այդ ժամանակ Գերմանիայի կայսրության մի մասն էր (այժմ այն Ֆրանսիայի շրջաններից է)։ Նրա հայրենի քաղաքը գտնվում է երկու երկրների սահմանի վրա՝ այն տարածքում, որը դարեր շարունակ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև վեճի առարկա է եղել։ Սա մեծապես կանխորոշել է գրող Շտադլերի ապագա ճակատագիրը, նրա գեղարվեստական ու գիտական հետաքրքրությունների շրջանակը։ Հատկանշական է, որ Ֆրանսիայում նրան կոչում են գերմանացի բանաստեղծ, իսկ Գերմանիայում` էլզասցի[6]։

Էռնստ Շտադլերը ծնվել է դատախազի ընտանիքում, հաճախել գիմնազիա Ստրասբուրգում։ Այնտեղ նա ծանոթացել է իր ապագա ընկերների՝ գրական գործիչներ Ռենե Շիկելի և Օտտո Ֆլակեի հետ։ 1902 թվականին նրանք միասին հրատարակել են ամսագիր (գերմ.՝ «Der Stürmer», ավելի ուշ վերանվանվել է «Der Merker»): Ստրասբուրգում, ապա Մյունխենում Շտադլերը սովորել է գերմանագիտություն, ռոմանագիտություն և համեմատական լեզվաբանություն։ Արդյունքում, «Պարցիֆիլ» հեթանոսական վեպի մասին իր գիտական աշխատանքի համար նրան շնորհվել է դոկտորի աստիճան։ 1906-1908 թվականներին նա Օքսֆորդի համալսարանում աշխատել է որպես դոցենտ, ապա Ստրասբուրգում ստացել է դոցենտուրա Շեքսպիրից Վիլանդի կատարած թարգմանությունների ուսումնասիրության համար։ 1910-1914 թվականներին Շտադլերը՝ որպես պրոֆեսոր, դասավանդել է գերմանական բանասիրություն Բրյուսելում։ Նա ստիպված է եղել հրաժարվել Տորոտոյում դասախոսություններ կարդալուց, քանի որ սկսվել էր Առաջին համաշխարհային պատերազմը, և նա նշանակվել է հրետանու սպա։

Նույն տարում նա զոհվել է Զանդվոորդ գյուղի մոտ (Իպրոմի մոտ) նռնակի պայթյունից։

Ստեղծագործություններ խմբագրել

«Պոռթկում» (1914) բանաստեղծությունների ժողովածուի հրապարակումից հետո Շտադլերը դարձել է գրական վաղ էքսպրեսիոնիզմի ամենակարևոր գործիչներից մեկը։ Ի տարբերություն իր ժամանակակից Գեորգ Հեյմի, նա չի վախեցրել ընթերցողներին ապագա դժբախտությունների կանխատեսումներով։ Նա կոչ է արել անցում կատարել դեպի լավ աշխարհը, փորձել է հաղթահարել իրեն ժամանակակից արվեստի դեպրեսիվ միտումները։ Նա և իր ընկեր Ռենե Շիկելեն՝ որպես Էլզասցիներ, իրենց աշխատանքներում ձգտում էին փոխհամաձայնություն ու ընկալում մտցնել գերմանական և ֆրանսիական մշակույթների միջև։ Շտադլերը նույն նպատակն է հետապնդել իր թարգմանական և գիտական աշխատանքներում։ Նա փորձել է գտնել երկու ժողովուրդների փոխադարձ ազդեցության և միասնության կետեր։ Արդյունքում նա դարձել է ամենաազդեցիկ կերպարներից մեկը էքսպրեսիոնիստների շրջանում։ Նրա տասը բանաստեղծություններ ընդգրկվել են «Մարդկության մթնշաղը» (1919, հրատարակիչ Քուրթ Փինտուս)։

Հիմնական աշխատանքներ խմբագրել

  • Präludien (Gedichte, Straßburg 1904)
  • Der Aufbruch (Gedichte, Leipzig 1914)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographie Nationale de Belgique (ֆր.) / Académie royale des sciences, des lettres et des beaux-arts de BelgiqueBXL.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118616587 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Հռոդոսի կրթաթոշակ — 1902.
  6. de:Ernst Stadler
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնստ Շտադլեր» հոդվածին։