Էռնստ Բեյելեր (գերմ.՝ Ernst Beyeler, հուլիսի 16, 1921(1921-07-16)[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա - փետրվարի 25, 2010(2010-02-25)[1][2][3][…], Ռիեհեն, Բազել Շտադտ, Շվեյցարիա և Բազել, Շվեյցարիա[4]), շվեյցարացի արվեստի դիլեր և արվեստի գործերի հավաքորդ, որը, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, եղել է «ժամանակակից արվեստի բնագավառում ականավոր եվրոպական դիլեր», իսկ «The Daily Telegraph»-ը նրան անվանել է «պատերազմի ժամանակներից ի վեր արվեստի գործերի մեծագույն վաճառական»։ 1982 թվականին նա և նրա կինը հիմնադրել են Բեյելերի հիմնադրամը, որը ցուցադրել է նրանց մասնավոր հավաքածուն, որը նրա մահից հետո գնահատվել է 1,85 մլրդ ԱՄՆ դոլար։

Էռնստ Բեյելեր
Ծնվել էհուլիսի 16, 1921(1921-07-16)[1][2][3][…]
ԾննդավայրԲազել, Շվեյցարիա
Մահացել էփետրվարի 25, 2010(2010-02-25)[1][2][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՌիեհեն, Բազել Շտադտ, Շվեյցարիա կամ Բազել, Շվեյցարիա[4]
ԳերեզմանԱմ Հյորնլի
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԲազելի համալսարան
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, նկարների վաճառող, մեկենաս, gallerist, կոլեկցիոներ և վաճառական
Պարգևներ և
մրցանակներ
Արվեստների և գրականության շքանշանի ասպետ և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Ernst Beyeler Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Էռնստ Բեյելերը ծնվել է 1921 թվականի հուլիսի 16-ին Բազելում (Շվեյցարիա)[5]՝ Շվեյցարական երկաթուղիների աշխատակցի ընտանիքում[6]։ Բարձրագույն կրթություն է ստացել Բազելի ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է արվեստի պատմություն և տնտեսագիտություն[7]։

Կարիերա խմբագրել

 
Բեյելերի հիմնադրամ

Բեյելերն ի սկզբանե մտադիր էր տնտեսագետ դառնալ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը նրան խանգարել է լքել Շվեյցարիան, փոխարենը նա դարձել է Օսկար Շլոսսի աշակերտը, որը հնահավաք-գրավաճառ էր Բազելում։ Երբ 1945 թվականին Շլոսսը մահացել է, 24 տարեկանում Բեյելերը գլխավորել է նրա ընկերությունը։ Նա աստիճանաբար անցում է կատարել գեղարվեստական ստեղծագործությունների առևտրին և ընդամենը երկու տարի անց անցկացրել է իր առաջին ցուցահանդեսը (ճապոնական փորագրություն փայտի վրա)[5][6][7]։

Նրա կարիերայում առանցքային իրադարձություն է դարձել 1960-ական թվականների սկզբին ամերիկացի բանկիր, ձեռնարկատեր և արվեստի գործերի հավաքորդ Ջորջ Դեյվիդ Թոմփսոնից 340 արվեստի գործի գնումը։ Նրա համավածուն իր մեջ ներառում էր Ժորժ Բրաքի, Պոլ Սեզանի, Պաուլ Կլեեի, Ֆերնան Լեժեի, Անրի Մատիսի, Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործությունները>[7]։ Բեյերը Թոմփսոնից գնել է նաև Ալբերտո Ջակոմետիի 70 աշխատանք, որոնք գտնվում էին Գեղարվեստի թանգարանում, Բազելի գեղարվեստի թանգարանում և Վինտերտուրի գեղարվեստի թանգարանում[8]։

Բեյելերը սերտ հարաբերություններ ուներ 20-րդ դարի շատ մեծ նկարիչների հետ[5]։ Նա Պիկասոյի հետ ընկերացել է 1950-ական թվականներին, և երբ նա 1966 թվականին նա այցելել է Մուժեն, Պիկասոն թույլ է տվել նրան վաճառքի համար ընտրել իր նկարներից 26-ը[7]։

1973 թվականին Բեյելերը 180 000 ԱՄՆ դոլար է վճարել Վիլեմ դե Կունինգի «Ոստիկանական թերթ» աբստրակտ բնապատկերի համար․ այդ գումարը այդ պահին ռեկորդային է դարձել նկարչի համար։ 1989 թվականին շվեյցարացի արտ-դիլերը 14,7 մլն դոլարով ձեռք է բերել Ֆերնան Լեժեի «Ձևերի հակադրություն» կուբիստական նկարը[6], ինչը նաև այդ ժամանակ Լեժեի համար էր ռեկորդային գին իր ստեղծագործության համար։ Վերջնական հաշվով Բեյելերի արվեստի ստեղծագործությունների հավաքածուն արժեցել է ոչ պակաս, քան 2 միլիոն շվեյցարական ֆրանկ[7]։ 2010 թվականին «The Washington Post»-ը հայտնել է, որ նրա հավաքածուն «արժե ոչ պակաս, քան 1,85 միլիարդ դոլար»[9]։

1982 թվականին իր մասնավոր հավաքածուն ցուցադրելու նպատակով կնոջ և գործընկերոջ՝ արտ-դիլեր Հիլդա Կունցի հետ հիմնադրել է Բեյելերների հիմնադրամը[6]։

Անձնական կյանք խմբագրել

1948 թվականին Բեյելերը ամուսնացել է Հիլդա Կունցի հետ (1922-2008)[7]։

Մահ խմբագրել

Բեյելերը մահացել է 2010 թվականի փետրվարի 25-ին Բազելից ոչ հեռու գտնվող իր տանը[9]։ Զավակներ չուներ[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,0 5,1 5,2 «A Passion for Art». University of Chicago Press. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 21 сентября 2019-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Grimes, William (26 февраля 2010). «Ernst Beyeler, Top Dealer of Modern Art, Dies at 88». nytimes. Վերցված է 21 сентября 2019-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 «Ernst Beyeler». Daily Telegraph. 26 февраля 2010. Վերցված է 21 сентября 2019-ին.
  8. Shearing, Graham (весна-лето 2006). «Missing Links». Pittsburgh Quarterly. Արխիվացված է օրիգինալից 26 сентября 2015-ին. Վերցված է 21 сентября 2019-ին.
  9. 9,0 9,1 9,2 Engeler, Eliane (28 февраля 2010). «Modern art collector Ernst Beyeler dies». Washington Post. Վերցված է 21 сентября 2019-ին.