Էռնեստ Պողոսյանց

խորհրդային շախմատային կոմպոզիտոր, գրոսմայստեր

Էռնեստ Լևոնի Պողոսյանց (հունիսի 4, 1935(1935-06-04), Չուգուև, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 1990(1990-08-16), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային շախմատային կոմպոզիտոր, գրոսմայստեր (1988), շախմատային կոմպոզիցիայի գծով համամիութենական կարգի մրցավար (1980)[2]։ Էտյուդային կոմպոզիցիայի վերաբերյալ մի շարք հոդվածների հեղինակ։ Մաթեմատիկա է դասավանդել դպրոցում։

Էռնեստ Պողոսյանց
Պետություն(ներ) ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվհունիսի 4, 1935(1935-06-04)
ԾննդավայրՉուգուև, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան ամսաթիվօգոստոսի 16, 1990(1990-08-16) (55 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿոչումGrandmaster for chess compositions?[1], շախմատի միջազգային վարպետ[1] և ԽՍՀՄ սպորտի վարպետ շախմատային կոմպոզիցիայի գծով

Կենսագրություն խմբագրել

Էռնեստ Լևոնի Պողոսյանցը ծնվել է 1935 թվականի հունիսի 4-ին Ուկրաինական ԽՍՀ Խարկովի մարզի Չուգուև քաղաքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրա ընտանիքը հայտնվել է Մոսկվայում։ Շախմատ պարապել է պիոներների պալատում` սկզբում Եվգենի Պենչկոյի ղեկավարությամբ, այնուհետև հայտնվել է Վլադիմիր Սիմագինի խմբում։ Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը և աշխատել է մաթեմատիկայի ուսուցիչ։ Մրցաշարերում շատ խաղալու հնարավորություն Պողոսյանցը չի ունեցել, բայց նրա տաղանդը բացահայտվել է շախմատային կոմպոզիցիայում[2]։

Պողոսյանցը ռեկորդակիր է կազմած կոմպոզիցիաների թվով. 1959 թվականից սկսած նա հրապարակել է տարբեր ժանրերի ավելի քան 4 հազար էտյուդ և 800 խնդիր։ ԽՍՀՄ անհատական առաջնությունների եզրափակիչների 8-ակի մասնակից է (1962-1981), 9-րդ (1969), 10-րդ (1971), 12-րդ (1976) և 13-րդ (1981) առաջնությունների բրոնզե մեդալակիր։ Բազմաթիվ մրցույթների մասնակից է, որտեղ արժանացել է շուրջ 550 պարգևի, այդ թվում` 230 մրցանակի (70-ը` առաջին)։ Մոսկվայի 6-ակի չեմպիոն է(1961-1985)[2]։

Մեծաթիվ փոքր և փոքրագույն խնդիրների կազմող։ Կոմպոզիցիաներում ձգտել է նվազագույն միջոցներով արտահայտել առավելագույն բովադակություն։ Հետևելով, ըստ հնարավորության, դասական կանոններին, նա ձգտել է հասնելու էֆեկտիվ լուծումների[2]։

Պողոսյանցը եղել է ֆուտբոլի մեծ սիրահար։ Նրա ստեղծագործություններում մեծ թիվ են կազմում ֆուտբոլային դարպասապահներին և հարձակվողներին` Նիկիտա Սիմոնյանին, Դիեգո Մարադոնային և այլոց, նվիրված կոմպոզիցիաները[2]։

Բացի շախմատից, Պողոսյանցը զբաղվել է նաև գրականությամբ։ Նա գրել է մոտ 4000 բանաստեղծություն և աֆորիզմ, որոնք հիմնականում չեն հրապարակվել։ Ըստ Ռոյքրոֆթի` Պողոսյանցը բավականաչափ միամիտ մարդ էր, որը, լինելով երիտասարդ և իդեալիստ կոմունիստ, քննադատել է ՊԱԿ-ի նախագահ Շելեպինին և հետագայում ձերբակալվել է, դատապարտվել ազատազրկման և բուժվել հոգեբուժարանում։ Այնտեղ ներարկված նյութերից նա սկսել է տառապել անքնությամբ[3]։

Էռնեստ Պողոսյանցը մահացել է 1990 թվականի օգոստոսի 10-ին, 56 տարեկանում[2]։

Էտյուդներ խմբագրել

«Շախմատնայա Մոսկվա» (1964),
1-ին մրցանակ
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Հաղթանակ

1.Աf6! Աh6 2.d6 Ձe8+ 3.Փ:e8 e3 4.d7! (4.Փb5? e2 5.Փ:e2` պատ)
4. ... e2 5.d8Ձ! e1Ձ! (5. ... e1Թ 6.Ձf7+ Աh5 7.Ձe5+ Աh4 8.Ձf3+)
6.Ձc6 Ձf3 7.Ձe7 Ձh4 8.Ձg8# Ուշագրավ է երկու կողմերի զինվորները ձիերի վերածվելը։

«Շախմատի վ ՍՍՍՌ» (1964),
5-րդ մրցանակ
abcdefgh
88
77
66
55
44
33
22
11
abcdefgh
Հաղթանակ

1.Թf7! Թh8+! (պատի հույսով) 2.Ա:h8 a1Թ+ 3.Աg8 Թh8+!
4.Ա:h8 Ձg6+ 5.Աg8 Փe6! 6.Ձg5! (6.Թ:e6?` պատ կամ 6.Ձd6? Ձe7+ 7.Աf8 Ձg6+` ոչ-ոքի)
6. ... Փ:f7 (չի փրկում 6. ... Ձe7+ 7.Աf8 Ձg6+ 8.Թ:g6+ և 9.Ձ:e6) 7.Ձ:f7#

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Harkola H. Handbook of Chess Composition — 7 — 2016. — P. 67.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Персона дня. ЭРНЕСТ ПОГОСЯНЦ».
  3. «Pogosyants' sleepless nights».

Գրականություն խմբագրել

  • Шахматы : энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 306. — 624 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
  • Владимиров Я. Человек, который был счастлив. // «64 — Шахматное обозрение». — 1990. — № 19. — С. 30—31.
  • Я. Владимиров, З. Лунькова. «Я творю по вдохновению: избранные шахматные этюды Эрнеста Погосянца».

Արտաքին հղումներ խմբագրել