Էռմոսիլիո (իսպ.՝ Hermosillo, մականունը՝ La Ciudad del Sol. իսպաներենից թարգմանած՝ Ուտոպիա, Արևի քաղաք), քաղաք Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում. Սոնորա նահանգի վարչական կենտրոնը։

Բնակավայր
Էռմոսիլիո
իսպ.՝ Hermosillo
Դրոշ Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1700[1] թ.
ԲԾՄ200 մետր
Բնակչություն855 563 մարդ (2020)[2]
Ժամային գոտիMDT?
Հեռախոսային կոդ662
Փոստային դասիչ83000–83299[3]
Ավտոմոբիլային կոդ26
Պաշտոնական կայքhermosillo.gob.mx
Էռմոսիլիո (Մեքսիկա)##
Էռմոսիլիո (Մեքսիկա)

Կլիման տափաստանային է, ոմանց կարծիքով մերձարևադարձային (միջերկրածովյան) է, այլոց կարծիքով՝ արևադարձային (տափաստանային)։ Տարեկան միջին ջերմաստիճանը 25 °C է։

Քաղաքի անվանումը տրվել է ի պատիվ մարշալ Հ. Մ. Գոնսալես դե Էռմոսիլիոյի, ով պայքարել է իսպանական թագից անկախություն ձեռք բերելու համար։

Պատմություն խմբագրել

Էռմոսիլիոյի առաջին բնակիչների թվագրումը տեղի է ունեցել 3500 տարի առաջ, և այդ վայրերում գտնված անձանց վկայությունների մեծ մասը տեղակայված է Սան Դիեգիտո համալիրում, որը գտնվում է Էլ Պինակատի գոտում։ Տեղի բնակիչների կողմից հողագործության աշխատանքներն սկսվել են դեռևս 2500 տարի առաջ։ Այս դարաշրջանում Հերմոսիլոյի շրջանը բնակեցված էր սերիի, տեպոկայի և պիմայի ցեղերով։

Տեղացիների և իսպանացիների առաջին հանդիպումը տեղի է ունեցել 16-րդ դարի կեսերին, երբ հետազոտողներ էին ուղարկել այնտեղ՝ ոսկու որոնման համար, որը իրենք չէին կարողացել գտնել։ Մոտավորապես 1614 թվականին այնտեղ են հասել առաջին միսիոներությունը։ 1700 թվականին ժամանակակից Հերմոսիլոյի տարածքում հիմնվել են իսպանական երեք գյուղեր՝ Նուեստրա Սեորա դել Պեպուլոն, Նուեստրա Սեորա դե Լոս Անջելեսը և Լա Սանթիսիմա Տրինիդադ դել Պիտիչին։ Տեղացիները շուտով սկսել են թշնամություն ցուցաբերել իսպանացիների նկատմամբ և 18-րդ դարի սկզբին հասցրել են մի քանի անգամ սանձել իսպանացիներն։

1716 թվականին իսպանացիները ոռոգվող հող են առաջարկել հնդկացիներին, ինչի դիմաց հնդկացիներն համաձայնել են պահպանել իսպանական օրենքները։ Մոտ 1726 թվականին կառուցվել է Պրեսիդիո դե Պիտիկ ամրոցը` հնդիկների արշավանքները հետ մղելու համար։ Իրավիճակի լարվածության պատճառով առաջին եկեղեցին կառուցվել է միայն 1787 թվականին, իսկ առաջին ծխական համայնքը պաշտոնապես բացվել է 1822 թվականին։ 1810 թվականին անկախության համար մղած մեքսիկական պատերազմի ժամանակ, Սոնորայի և Պիտիչի նահանգները հավատարիմ մնացին իսպանական թագին։ Իրականում, գեներալ Ա.Գարսիա Կոնդը ջախջախել էր ապստամբ ուժերը՝ Հ. Մ. Գոնսալես Հերմոսիլոյի հրամանատարության ներքո, ում այնտեղ ուղարկել էր հակաիսպանական ժողովրդական ապստամբության ղեկավար Միգել Իդալգոն։ 1821 թվականին Մեքսիկան ձեռք է բերել անկախություն, իսկ 1825 թվականին Պիտիկ գյուղը դարձել է վարչական կենտրոն։ 1828 թվականին գյուղը վերանվանվել է ի պատիվ Հ. Մ. Գոնսալես Հերմոսիլոյի։

1866 թվականին Ֆրանսիայի միջամտությամբ տեղի է ունեցել ճակատամարտ կայսերական և հանրապետական ուժերի միջև։ 1879 թվականին Սոնորա նահանգի մայրաքաղաքը Արիզպեից տեղափոխվել է Հերմոսիլո։ 1881 թվականին ավարտվել է Հերմոսիլոյի, Գվայմասի և Նոգալեսի միջև երկաթուղու շինարարությունը, ինչը թույլ խթան է հանդիսացել պետության տնտեսական աճ, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության համար։ Այդ ժամանակից ի վեր քաղաքը դարձել է Մեքսիկայի հյուսիս-արևմուտքի տնտեսական կենտրոնը։

1910-1917 թվականների Մեքսիկական հեղափոխության ժամանակ զորքերը, որոնք հավատարիմ էին գյուղացիների առաջնորդ Ֆրանսիսկո Վիլյային, հետ էին մղում գեներալ Մ. Դիեգեսի զորքերը։ 1913 թվականին Ֆ. Ի.Մադերոյի սպանությունից հետո, Կոաուիլա նահանգապետ Վենուստիանո Կառանսան, ապաստան է խնդրել Հերմոսիլոյից։ Այնտեղ նա սկսել է Սահմանադրական շարժումը, և այդ պատճառով Հերմոսիլոն մականունով անվանվեց «երկրի հեղափոխական մայրաքաղաք»։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի առաջին երկու տասնամյակների ընթացքում չինական ներգաղթյալները մեծ հոսքով հասել են Հերմոսիլո։ Չինացիները սկսել են ստեղծել փոքր ձեռնարկություններ. հատկապես հաջողվել է կոշիկների և հագուստի արտադրությունը։ Այնուամենայնիվ 1920 թվականներին շատ չինացիներ հեռացել են Հերմոսիլոյից, մեկնել են Մեխիկո և Ամերիկայի Միացյալ Նահանգներ[4]։

1980 թվականին Ֆորդը այնտեղ ստեղծել է գործարան, որը խթանել է քաղաքի և պետական տնտեսության զարգացումը։

Բնակչություն խմբագրել

2005 թվականի տվյալներով Հերմոսիլո քաղաքում բնակվում էր 702 հազար մարդ։

Տնտեսություն խմբագրել

Կարևոր տրանսպորտային հանգույցները, օդային փոխադրումները սպասարկում է Հերմոսիլոյի միջազգային օդանավակայանը։

Հերմոսիլոն գյուղատնտեսական ոռոգվող տարածքի կենտրոն է։ Հերմոսիլոյում կա բամբակի, յուղի, նավթի գործարան։ Հերմոսիլոյում զարգացաց էր թեթև արդյունաբերությունը, քիմիական արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Հերմոսիլոն նաև համալսարան ունի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.inafed.gob.mx/work/enciclopedia/EMM26sonora/municipios/26030a.html
  2. Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  3. https://micodigopostal.org/sonora/hermosillo/
  4. Campos Rico, Ivonne Virgina La Formación de la Comunidad China en México: políticas, migración, antichinismo y relaciones socioculturales (thesis). — Mexico City: Escuela Nacional de Antropología e Historia (INAH-SEP), 2003. — С. 91.

Գրականություն խմբագրել

  • Гермозилльо // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.