Էպիկական սեռ (հուն.` epos-խոսք, պատմություն, պատմվածք), գեղարվեստական գրականության սեռ։ Էպոս տերմինը կիրառվում է լայն ու նեղ իմաստով։ Նեղ իմաստով՝ էպոս է կոչվում ժողովրդական հերոսական վիպերգությունը՝ Իլիական-ը, Սասնա ծռեր և ուրիշ ժողովուրդների հերոսական ստեղծագործությունները։ Էպիկական երկերը կյանքի երևույթները պատկերում են որպես հեղինակից անկախ գոյություն ունեցող փաստեր։ Ստեղծվում է պատրանք, թե գրողը դեմքերի, դեպքերի մասին օբյեկտիվ պատմող է։ Էպիկական երկերը կոչվում են նաև պատմողական ստեղծագործություններ։ Տարբեր են պատմելու ձևերը` հեղինակը, հերոսներից մեկը, հուշագրություն, նամակագրություն, կամ էլ բոլորը կամ մի քանիսը միասին։ Էպիկական գործերում առկա է սյուժեն՝ կերպարների գործողությունների և հարաբերությունների ընթացքը։ Էպիկական սեռն ունի իր ժանրերը, միֆոլոգիական ժանրեր՝ առասպել և լեգենդ, հեքիաթ ու առակ, էպոս և այլն։ Էպիկական սեռի ժանրերից են՝ վեպ, վիպակ, պատմվածք, նովել և այլն։

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Մելս Սանթոյան, Գրականագիտական բառարան, Երևան, 2009։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 63