Էշլի Ջադ

ամերիկացի դերասանուհի

Էշլի Ջադ (անգլ.՝ Ashley Judd, ի ծնե անունը՝ Էշլի Թայլեր Սիմինելլա, անգլ.՝ Ashley Tyler Ciminella, ապրիլի 19, 1968(1968-04-19)[2][3][4][…], Granada Hills, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հումանիտար և քաղաքական գործիչ, դիզայներ, մոդել և բարերար, առավել հայտնի է «Համբուրելով աղջիկներին», «Կրկնակի սխալ հաշվարկ», «Ծանր հանցագործություններ» և «Ամնեզիա» ֆիլմերում գլխավոր դերերից։

Էշլի Ջադ
անգլ.՝ Ashley Judd
Էշլի Ջադը 2014 թվականին
Ծնվել էապրիլի 19, 1968 (56 տարեկան)
ԾննդավայրԳրանադա Հիլզ, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի Ջոն Ֆ. Քենեդիի անվան պետական կառավարման ինստիտուտ, Կենտուկիի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Paul G. Blazer High School? և Franklin High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1991 - այժմ
Ժանրերփոփ
Ծնողներհայր՝ Michael Ciminella?[1], մայր՝ Նաոմի Ջադ
Ամուսին(ներ)Դարիո Ֆրանկիտի (2001–2013)
IMDbID 0000171
ashleyjudd.com
Էշլի Ջադ՝ Վիքիպահեստ

Վաղ տարիները խմբագրել

 
Ջադը 2009 թվականին:

Էշլի Ջադը ծնվել է 1968 թվականի ապրիլի 19-ին Կալիֆորնիայում։ Նրա հայրը Մայքլ Սիմինելան է, մայրը՝ քանթրի ժանրի ճանաչված երգչուհի Նաոմի Ջադը, իսկ քույրը՝ Վայնոնա Ջադը։ 1972 թվականին Էշլիի ծնողները բաժանվել են և երկու տարի անց Էշլին մոր և քրոջ հետ տեղափխվել է Կենտուկի նահանգ։ Ընտանիքը շատ աղքատ է եղել, անընդհատ տեղափոխվելու պատճառով Էշլին 12 դպրոց է փոխել։ Նա հայր-ուխտավոր Ուիլիամ Բրյուսթերի ժառանգն է[5]։

Երբ լրացել էր Էշլի Ջադի 14 տարի, նրա մայր Նաոմիի և քրոջ՝ Վայնոնայի The Judds դուետը դարձավ հայտնի։ Ընտանիքի ֆինանսական դրությունը բավականին լավացավ։

Էշլին սովորում էր ֆրանսերեն լեզվի և գրականության ֆակուլտետում Կենտուկիի համալսարանում։ 1990 թվականին նա թողեց համալսարանը և ավարտել է կրթությունը 2007 թվականին՝ ստանալով ֆրանսերեն լեզվի բակալավրի աստիճան։

Կարիերա խմբագրել

Տեղափոխվելով Լոս Անջելես՝ Էշլին սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում։ 1991 թվականին Էշլին ստացավ փոքրիկ դեր «Աստղային ճանապարհ։ Հաջորդ սերունդ» հեռուստասերիալում։ Էշլին համատեղ մատուցողուհի էր աշխատում The Ivy ռեստորանում և հաճախում էր Playhouse West դերասանական դպրոց։ 1991-ից 1994 թվականներին Ջադը խաղում էր դերասանուհի Սվուսի Կյորցի հերոսուհու դստերը «Քույրիկներ» հեռուստասերիալում։

1994 թվականին խաղաց փոքրիկ դեր «Ի ծնե մարդասպաններ» ֆիլմում։ Նրա մասնակցությամբ դրվագները հանվեցին լայն մասային ներկայացվելիք տարբերակից։ Այդ դրվագները կարող են տեսնել միայն ֆիլմի ռեժիսորական տարբերակում։

2004 թվականին Էշլին խաղաց բրոդվեյյան արտադրությունում՝ «Կատուն անագ տանիքի վրա» (անգլ.՝ Cat on a Hot Tin Roof

2007 թվականի հոկտեմբերին Վանկուվերում սկսվել են «Էլեն[en]» դրամայի նկարահանումները, որում Էշլին խաղաց գլխավոր դեր[6]։

2012 թվականին Ջադը խաղաց գլխավոր դեր ամերիկյան ABC հեռուստաալիքի «Անհետացածը» հեռուստասերիալում, որը մի կնոջ մասին է, որի որդուն գողացել են։

Անձնական կյանքը խմբագրել

2001 թվականի դեկտեմբերի 12-ին Էշլին ամուսնացել է ավտոմրցարշավորդ Դարիո Ֆրանկիտիի հետ[7]։ 2013 թվականի հունվարի 29-ին զույգը հայտարարել է, որ իրենք ցանկանում են բաժանվել[8]։

Ֆիլմագրություն խմբագրել

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1991 Աստղային ճանապարհ. Հաջորդ սերունդ Star Trek: The Next Generation Ռոբին Լեֆլեր
1992 Քաֆս Kuffs Ներկերի խանութի տիրոջ կինը
1993 Ռուբին դրախտում (անգլ.) Ruby in Paradise Ռուբի Լի Գիսսինգ
1991-1994 Քույրեր (սերիալ) Sisters Ռիդ Հելսի
1994 Ի ծնե մարդասպաններ (անգլ.) Natural Born Killers Գրեյս Մալբերի
1995 Մութ կեսօր (անգլ.) The Passion of Darkly Noon Կալլի
1995 Ծուխ (անգլ.) Smoke Ֆելիսիտի
1995 Տապ Heat Շառլին Շիհերլիս
1996 Նորմալ կյանք (անգլ.) Normal Life Փեմ Անդերսոն
1996 Նորմա Ջին և Մերիլին Norma Jean & Marilyn Նորմա Ջին
1996 Սպանելու ժամանակ (անգլ.) A Time to Kill Կառլա Բրիդժենս
1996 Դիկ Ռիչարդս Dick Richards Ջուլի
1997 Մորեխ (անգլ.) The Locusts Քիթի
1997 Համբուրելով աղջիկներին (անգլ.) Kiss the Girls բժիշկ Քեյթ ՄակԹիրնեն
1998 Սայմոն Բիրչ (անգլ.) Simon Birch Ռեբեկա Վենտվորդ
1999 Մեր ընկերը, Մարտինը (անգլ.) Our Friend, Martin տիկին Դեյլ
1999 Ականատես (անգլ.) Eye of the Beholder Ջոաննա Էրիս
1999 Կրկնակի սխալ հաշվարկ (անգլ.) Double Jeopardy Էլիզաբեթ Փերսոնս
2000 Այնտեղ, ուր սիրտն է Where the Heart Is Լեքսի Քուփ
2000 Ռայանի հարցազրույցը The Ryan Interview Ֆրեդերիկա Ռոուզ
2001 Քեզ նման ինչ-որ մեկը (անգլ.) Someone Like You Ջեյն Գուդեյլ
2002 Ծանր հանցագործություններ (անգլ.) High Crimes Քլեր Կուբիկ
2002 Յա-Յա քույրիկների աստվածային գաղտնիքները (անգլ.) Divine Secrets of the Ya-Ya Sisterhood պատանի Վիվի Ուոքեր
2002 Ֆրիդա (անգլ.) Frida Թինա Մոդոտի
2004 Ամնեզիա Twisted Ջեսիկա Շեպարդ
2004 Ընտանի կենդանի (անգլ.) De-Lovely Լինդա Փորտեր
2006 Արի վաղ առավոտյան (անգլ.) Come Early Morning Լյուսի Ֆաուլեր
2006 Փայտոջիլ (անգլ.) Bug Ագնես Ուայթ
2009 Էլեն (անգլ.) Helen Էլեն Լեոնարդ
2009 Անցում (անգլ.) Crossing Over Դենիզ Ֆրենկել
2010 Ատամի փերի (անգլ.) Tooth Fairy Կառլի
2011 Կպչուն թերթիկ Flypaper Քեյթլին
2011 Դելֆինին պատմություն (անգլ.) Dolphin Tale Լորեյն Նելսոն
2012 Անհետացածը Missing Ռեբեկա Ուինսթոն
2013 Օլիմպի անկումը (անգլ.) Olympus Has Fallen ԱՄՆ-ի առաջին տիկին Մարգարետ Էշեր
2014 Դիվերգենտ Divergent Նատալի Պրայոր
2014 Դելֆինի պատմություն 2 Dolphin Tale 2 Լորեյն Նելսոն
2015 Դիվերգենտ, գլուխ 2։ Ինսուրգենտ The Divergent Series: Insurgent Նատալի Պրայոր

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Մրցանակների և անվանակարգերի ցուցակ
Տարի Մրցանակ Կատեգորիա Աշխատանք Արդյունք
1993 Նյու Յորքի կինոգետների հասարակություն Լավագույն կանացի դեր «Ռուբին դրախտում» Հաղթանակ
1994 ԱՄՆ-ի ազգային կինոգետների հասարակություն Լավագույն կանացի դեր Հաղթանակ
«ԱՆկախ հոգի» Լավագույն կանացի դեր Հաղթանակ
Չիկագոյի կինոգետների ասոցիացիա Ամենախոստումնալից դերասանուհի Հաղթանակ
1996 Էմմի Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ ֆիլմում «Նորմա Ջին և Մերիլին» Առաջադրված
1997 Ոսկե Գլոբուս Լավագույն կանացի դեր մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում Առաջադրված
1998 Blockbuster Entertainment Awards Լավագույն կանացի դեր «Համբուրելով աղջիկներին» Առաջադրված
Արբանյակային մրցանակ Լավագույն կանացի երկրորդական դեր Առաջադրված
1998 Lone Star Film & Television Awards Լավագույն կանացի երկրորդական դեր «Մորեխ» Հաղթանակ
2000 Lone Star Film & Television Awards Լավագույն կանացի դեր «Կրկնակի սխալ հաշվարկ» Հաղթանակ
MTV Movie Awardsժ Լավագույն կանացի դեր Առաջադրված
2003 Ֆենիքսի կինգետների հասարակություն Լավագույն կանացի երկրորդական դեր «Յա-Յա քույրիկների աստվածային գաղտնիքները» Առաջադրված
Prism Awards Լավագույն կանացի դեր Առաջադրված
2005 Ոսկե Գլոբուս Լավագույն կանացի դեր կատակերգությունում կամ մյուզիքլում «Ընտանի կենդանի» Առաջադրված
2008 Սատուրն Լավագույն կանացի դեր «Խափանումները» Առաջադրված
2011 Kids’ Choice Awards Լավագույն կանացի դեր «Ատամի փերի» Առաջադրված

Աղբյուր։[9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Geni(բազմ․) — 2006.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Broadway Database — 2000.
  4. FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Melanie Fleury. (2011 թ․ ապրիլի 8). «Ashley Judd's Ancestors are Found on 'Who Do You Think You Are?'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. Создательница Вкуса жизни получила прописку в Голливуде. Новости кино. Кино на Фильм. Ру(չաշխատող հղում)
  7. C. Young. (2001 թ․ դեկտեմբերի 14). «WEEK IN REVIEW: Winona Busted; Ashley Gets Married» (անգլերեն). Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  8. Jeff Gluck. (2013 թ․ հունվարի 30). «Ashley Judd, Dario Franchitti announce plan to divorce» (անգլերեն). USA Today. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 24-ին.
  9. Internet Movie Database. «Awards for Ashley Judd». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Ջադ» հոդվածին։