Էշլի Էռոլ Ուիլյամս (անգլ.՝ Ashley Errol Williams,օգոստոսի 23, 1984(1984-08-23)[1][2], Վուլվերհեմպտոն, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), ուելսիցի ֆուտբոլիստ, պաշտպան։ Հանդես է գալիս «Էվերթոն» ֆուտբոլային ակումբի և Ուելսի ազգային հավաքականի կազմում։

Էշլի Ուիլյամս
անգլ.՝ Ashley Errol Williams
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էշլի Էռոլ Ուիլյամս
Ազգությունը ուելսցի
Քաղաքացիությունը Ուելս Ուելս
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1984(1984-08-23)[1][2] (39 տարեկան)
Ծննդավայր Անգլիա Վուլվերհեմպտոն
Հասակ 183
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Էվերթոն
Համար 5
Պատանեկան կարիերա
ԱնգլիաՎեստ Բրոմվիչ Ալբիոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2003-2008 Անգլիա Ստոկպորտ Կաունտի 162 (2)
2008   Անգլիա Սուոնսի Սիթի 3 (0)
2008-2016 Անգլիա Սուոնսի Սիթի 319 (14)
2016-ներկա Անգլիա Էվերթոն ՖԱ 25 (1)
Ազգային հավաքական
2008-ներկա Ուելս Ուելս 65 (2)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունիսի 20, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հուլիսի 6, 2016

Ակումբային կարիերա խմբագրել

Կարիերայի սկիզբը խմբագրել

Էշլի Ուիլյամսը սկսել է իր կարիերան անգլիական «Վեստ Բրոմվիչ Ալբիոնի» կազմում։ Նա թիմի կազմում հանդես է եկել մինչև 16 տարեկան հասակը[3]։

Դրանից հետո Ուիլյամսը տեղափոխվել է «Հենսֆորդ Տաուն»։

«Ստոկպորտ Կաունտի» խմբագրել

2003 թվականին Էշլի Ուիլյամսը տեղափոխվել է «Ստոկպորտ Կաունտի»։ Նա թիմի կազմում հանդես է եկել որպես կենտրոնական պաշտպան։ Շատ կարճ ժամանակում Էշլին դարձել է թիմի ավագը։

2007 թվականի նոյեմբերի 12-ին Էշլի Ուիլյամսը արժանացել է «Հյուսիսա-արևմտյան Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ»-ի կոչմանը։ Նա այդ պայքարում հաղթել է Սթիվեն Ջերարդին, Ուեյն Ռունիին և Ռոնալդուին[4][5]։

«Սուոնսի Սիթի» խմբագրել

2008 թվականին Էշլի Ուիլյամսը վարձավճարով տեղափոխվել է «Սուոնսի Սիթի»։ Իսկ ահա մայիսի 22-ին «Սուոնսի Սիթին» ամբողջովին գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը։ Նրա տրանսֆերն արժեցել է 400000 եվրո[6]։

Թիմի կազմում իր առաջին գոլը Ուիլյամսը խփել է սեպտեմբերի 16-ին՝ «Դերբի Կաունտիի» դեմ կայացած խաղում։ 2009 թվականի նոյեմբերի 11-ին Էշլի Ուիլյամսը դարձել է «Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ»[7]։

Անգլիայի Պրեմիեր լիգայում Ուիլյամսը իր առաջին գոլը խփել է 2011 թվականի սեպտեմբերի 24-ին՝ «Չելսիի» դեմ խաղում[8]։

Միջազգային կարիերա խմբագրել

Էշլի Ուիլյամսը Ուելսի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2008 թվականի մարտի 26-ին։

Հավաքականի կազմում իր առաջին գոլը Էշլին խփել է 2010 թվականի օգոստոսի 11-ին՝ Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում։

2012 թվականի օգոստոսին Էշլի Ուիլյամսը դարձել է Ուելսի հավաքականի ավագը՝ փոխարինելով Աարոն Ռեմսիին[9]։

Անձնական կյանք խմբագրել

Էշլի Ուիլյամսը ամուսնացած է Բանեսայի հետ։ Նրանք ունեն երկու որդի՝ Կսավիերը և Ռաֆաելը։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ակումբ Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Միցաջգային Արդյունք
Մրցաշրջան Ակումբ Լիգա Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Անգլիա Լիգա Գավաթ Լիգայի գավաթ Եվրոգավաթ Արդյունք
2003/04 Ստոկպորտ Կաունտի Առաջին լիգա 10 0 10 0
2004/05 44 1 3 1 1 0 48 2
2005/06 Երկրորդ լիգա 36 1 1 0 1 0 38 1
2006/07 46 1 2 0 1 0 49 1
2007/08 26 0 2 0 28 0
Արդյունք Ստոկպորտ Կաունտի 162 3 6 1 5 0 173 4
2007/08 Սուոնսի Սիթի Առաջին լիգա 3 0 3 0
2008/09 Չեմպիոնշիփ 46 2 4 0 1 0 51 2
2009/10 46 5 46 5
2010/11 49 3 2 0 2 0 53 3
2011/12 Պրեմիեր լիգա 37 1 2 0 1 0 40 1
2012/13 37 0 0 0 4 0 41 0
2013/14 34 1 2 0 0 0 7 0 43 1
2014/15 37 0 0 0 2 0 39 0
33 2 0 0 0 0 25 2
Արդյունք Սուոնսի Սիթի 319 14 10 0 10 0 7 0 346 14
Կարիերայի արդյունք 481 17 16 1 15 0 7 0 519 18

Միջազգային գոլեր խմբագրել

No. Ամսաթիվ Վայր Գավաթ Մրցակից Արդյունք Հաշիվ Տեսակ
1 օգոստոսի 11, 2010 Պարկ Սկարլետս, Լլանելի, Ուելս 21   Լյուքսեմբուրգ 4–1 5–1 Ընկերական
2 հուլիսի 1, 2016 Պիեր Մաուրոյ, Վիլենուվե, Ֆրանսիա 64   Բելգիա 1–1 3–1 Եվրո 2016

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Անգլիայի լիգայի գավաթակիր - 2012/13

Անձնական խմբագրել

  • «Հյուսիսա-արևմտյան Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ» - 2007
  • «Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ» - 2009

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Swans sign Stockport's Williams» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ մարտի 27.
  4. Smedley, Simon (2007 թ․ նոյեմբերի 14). «Outstanding Ash» (անգլերեն). M.E.N. Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  5. Baxter, Trevor (2007 թ․ նոյեմբերի 13). «Reds make it a treble celebration» (անգլերեն). M.E.N. Media. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 8-ին.
  6. «Swans complete Williams signing» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ մայիսի 22.
  7. «Williams takes top Welsh awards» (անգլերեն). BBC Sport. 2009 թ․ նոյեմբերի 11.
  8. «Chelsea 4-1 Swansea» (անգլերեն). BBC Sport. 2011 թ․ սեպտեմբերի 24.
  9. «Williams to captain Wales» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ հոկտեմբերի 5.

Արտաքին հղումներ խմբագրել