Էշլի Բառնս

անգլիացի ֆուտբոլիստ

Էշլի Լյուկ Բառնս (անգլ.՝ Ashley Luke Barnes, հոկտեմբերի 30, 1989(1989-10-30)[1][2][3], Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Բըրնլի» հարձակվող։

Էշլի Բառնս
անգլ.՝ Ashley Barnes
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 30, 1989(1989-10-30)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր Բաթ, Սոմերսեթ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2000—2006 Անգլիա Պոլտոն Ռովերս
2006—2007 Անգլիա Պլիմուտ Արգայլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2010 Անգլիա Պլիմուտ Արգայլ 22 (2)
2007  Անգլիա Օքսֆորդ Յունայթեդ 3 (1)
2008  Անգլիա Սոլսբերի Սիթի 5 (0)
2008—2009  Անգլիա Իստբորն Բորո 8 (5)
2010  Անգլիա Տորկի Յունայթեդ 6 (0)
2010  Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 8 (4)
2010—2014 Անգլիա Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն 141 (42)
2014— Անգլիա Բըրնլի 197 (42)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Բառնսը ֆուտբոլով սկսել է զբաղվել  «Պոլտոն Ռովերս» ակումբում։ 2006 թվականի ամռանը Բառնսը տեղափոխվել է «Պլիմուտ Արգայլ» ակումբի ակադեմիա։ Այնտեղ մարզվելով մեկ մրցաշրջան և արդյունավետ հանդես գալով երիտասարդական թիմում՝ Բառնսը 2007 թվականին պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել ակումբի հետ[4]։ Առաջին կազմում Բառնսը նորամուտը նշել է 2007 թվականի օգոստոսի 14-ին «Ուիկոմ Ուոնդերերսի» դեմ Ֆուտբոլի լիգայի գավաթի խաղարկության առաջին փուլի խաղում՝ հանդիպման 74-րդ րոպեին փոխարինելով Սիլվեն Էբանկս Բլեյքին[5][6]։ Սակայն մեծ մրցակցության պատճառով Բառնսը չի կարողացել տեղ գրավել թիմի հիմնական կազմում։ Հետագայում, Բառնսը 2007 թվականի նոյեմբերին երկու ամսով վարձավճարով տեղափոխվել է «Օքսֆորդ Յունայթեդ»՝ խաղային պրակտիկա ստանալու համար[7]։ Ընդհանուր առմամբ, մինչև վարձակալության ժամկետը լրանալը, Բառնսը մասնակցել է հինգ խաղի՝ լիգայի երեք հանդիպման և Անգլիայի գավաթի երկու հանդիպման։ 2008 թվականի մարտին Բառնսը վարձավճարով տեղափոխվել է  «Սոլսբերի Սիթի» ակումբ[8]։ «Սպիտակների» կազմում Բառնսը մասնակցել է հինգ հանդիպման։ 2008 թվականի նոյեմբերին Բառնսը վարձավճարով տեղափոխվել է երրորդ անգամ՝ այս անգամ միանալով «Իսթբորն Բորոյին» մինչև 2009 թվականի հունվար[9]։ Բառնսը ակումբում մնալու ժամանակն օգտագործել է շատ արդյունավետ, ինչի արդյունքում վարձակալության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով։ Սակայն շուտով «Պլիմուտ Արգայլը» Բառնսին վարձակալությունից հետ է կանչել «Բրիստոլ Սիթիի» դեմ խաղին մասնակցելու համար, սակայն այդ մտահղացումը չի իրականացվել և վարձակալությունից վերադառնալուց հետո Բառնսն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել միայն փետրվարի 7-ին՝ «Դերբի Կաունտիի» դեմ խաղ[10]։ Ապրիլի 11-ին «Քովենթրի Սիթիի» դեմ խաղում Բառնսն իր առաջին գոլն է խփել «պիլիգրիմների» կազմում[11]։ 2009 թվականի մայիսին Բառնսը երկու տարով երկարաձգել է «Պլիմուտ Արգայլի» հետ պայմանագիրը։

2010 թվականի փետրվարին Բառնսը վարձավճարով տեղափոխվել է «Տորկի Յունայթեդ» մինչև 2010/11 մրցաշրջանի ավարտը[12], բայց մեկ ամիս անց վերադարձել է՝ մասնակցելով ընդամենը 6 հանդիպման։ Գրեթե անմիջապես «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնը» կրկին վարձավճարով ուղարկել է այլ ակումբ մինչև մրցաշրջանի ավարտը[13]։ Ակումբում նորամուտը նշել է մարտի 27-ին  «Տրանմիր Ռովերսի» դեմ խաղում, նույն խաղում առաջին գոլն է խփել թիմի օգտին։ Հաջորդ խաղում իր երկրորդ գոլն է խփել թիմի օգտին՝ գրավելով «Սաութհեմփթոնի» դարպասը[14]։

2010 թվականի հուլիսի 8-ին Բառնսը երկու տարվա պայմանագիր է կնքել «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի» հետ[15]։ Ապրիլի 12-ին Բառնսը վճռորոշ գոլ է խփել «Դագեն էնդ Ռեդբրիջի» դեմ խաղում և սահմանել է 4:3 հաշիվը, որն արդյունքում նրա թիմին թույլ է տվել դուրս գալ Չեմպիոնշիպ[16]։ Բառնսը մրցաշրջանն ավարտել է Գլեն Մյուրեյից հետո երկրորդ ռմբարկուի կարգավիճակով։

2014 թվականի հունվարի 10-ին Բառնսը տեղափոխվել է «Բըրնլի»՝ ակումբի հետ կնքելով երեքուկես տարվա պայմանագիր[17]։ Հաջորդ օրը «Յովիլ Թաունի» դեմ խաղում նշել է նորամուտն ակումբում[18]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Բառնսը, չնայած նրան, որ ինքն անգլիացի է, խաղացել է Ավստրիայի մինչև 20 տարեկանների հավաքականում։ Դա հաջողվել է նրա հայրական գծի արմատների շնորհիվ, որի մայրը Ավստրիայից էր։ Հավաքականի կազմում ընդգրկվել է 2008 թվականի ամռանը՝ մասնակցելով Շվեյցարիայի հավաքականի հետ ընկերական խաղին, որը տեղի է ունեցել 2008 թվականի օգոստոսի 19-ին[19]։ Այդ խաղում Բառնսը հանդիպման 73-րդ րոպեին փոխարինել է Յուլիուս Պերստալերին[20]։

2019 թվականին Ավստրիայի քաղաքացիություն ստանալու մերժում է ստացել[21]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն»
  • Առաջին ֆուտբոլային լիգայի չեմպիոն - 2010/11
«Բըրնլի»
  • Ֆուտբոլային լիգայի փոխչեմպիոն - 2013/14
  • Ֆուտբոլային լիգայի չեմպիոն - 2015/16

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Paulton striker impresses Argyle» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. «Plymouth 2-1 Wycombe» (անգլերեն). BBC Sport. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «Plymouth Argyle vs. Wycombe Wanderers» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Oxford sign deadline day strikers» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «Salisbury bring in Barnes on loan» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. «Eastbourne capture Plymouth duo» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  10. «Plymouth Argyle vs. Derby County» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  11. «Plymouth Argyle vs. Coventry City» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  12. «Barnes capture delights Buckle» (անգլերեն). Sky Sports. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. «Brighton sign Danny Naisbitt and Ashley Barnes on loan» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  14. «Brighton & Hove Albion vs. Southampton FC» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  15. «Barnes is Back!» (անգլերեն). seagulls.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  16. «Brighton 4-3 Dag and Red» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «Transfer window: Brighton's Ashley Barnes joins Burnley» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  18. «Yeovil Town vs. Burnley FC» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  19. «ÖFB MediaInfo 137/2008: Französische Referees bei Italien vs Österreich/Die ÖFB Kaderlisten für U20, U21 und A-Team plus Termine für die kommenden Länderspiele» (գերմաներեն). oefb.at. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  20. «Switzerland U-20 vs. Austria U-20» (անգլերեն). Transfermarkt. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  21. «Форвард «Бернли» Барнс не сможет играть за Австрию. Ему отказали в гражданстве» (ռուսերեն). ua.tribuna.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Բառնս» հոդվածին։