Էնրիկե Գրանադոս

իսպանացի դաշնակահար և կոմպոզիտոր

Էնրիկե Գրանադոս կամ Պանտալեոն Էնրիկե Խոակին Գրանադոս Կամպինա (իսպ.՝ Pantaleón Enrique Joaquín Granados Campiña, հուլիսի 27, 1867(1867-07-27)[1][2][3][…], Լյեյդա, Սեգրիա[4] - մարտի 24, 1916(1916-03-24)[1][2][6][…], Միացյալ Թագավորություն[4]), իսպանացի կոմպոզիտոր և դաշնակահար, XIX դարի վերջի և XX դարի սկզբի իսպանական երաժշտական մշակույթի նշանավոր գործիչ։

Էնրիկե Գրանադոս
Ի ծնե անունիսպ.՝ Pantaleón Enrique Joaquín Granados Campiña
Ծնվել էհուլիսի 27, 1867(1867-07-27)[1][2][3][…]
Լյեյդա, Սեգրիա[4]
Երկիր Իսպանիա[5]
Մահացել էմարտի 24, 1916(1916-03-24)[1][2][6][…] (48 տարեկան)
Միացյալ Թագավորություն[4]
Ժանրերդասական երաժշտություն և սարդանա
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
ԿրթությունConservatori Superior de Música del Liceu
ԱնդամակցությունԿատալոնիայի դաշնամուրի դպրոց
ԱմուսինAmparo Gal Lloberas?
Պարգևներ
Կառլոս III շքանշան հանրակրթության սպա[7] և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[7]
 Enrique Granados Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ և կրթություն խմբագրել

Գրանադոսը ծնվել է զինվորականի ընտանիքում։ 1874 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Բարսելոնա։ Դաշնամուրի առաջին դասերը նա ստացել է Բարսելոնայում։ Նրան դասավանդել են Ֆրանսիսկո Խուրնետան և հայտնի կոմպոզիտոր և մանկավարժ Խուան Պուխոլը։ Վերջինի աշակերտների թվում եղել են նաև Ռիկարդո Վինեսը և Իսահակ Ալբենիսը։ Այդ ընթացքում Գրանադոսին երաժշտական տեսություն է դասավանդել Ֆելիպե Պեդրելը։ Նա նաև ակտիվորեն հետաքրքրվել է իսպանական ժողովրդական երաժշտության արվեստով, որն էլ հետագայում մեծ ազդեցություն է ունեցել նրա կոմպոզիտորական ստեղծագործության վրա։

Երաժշտական գործունեության սկիզբ խմբագրել

1887 թվականին տեղի ձեռներեցներից մեկի աջակցությամբ Գրանադոսը կարողացել է մեկնել Փարիզ։ Նա երկու տարի շարունակ եղել է կոնսերվատորիայի Շարլ Բերիոյի (հայտնի ջութակահար՝ Շարլ Բերիոյիորդին) կոմպոզիցիայի դասարանի ազատ ունկնդիր[8]։ Վերադառնալով Բարսելոնա՝ նա սկսել է ելույթ ունենալ որպես դաշնակահար և 1890 թվականին տեղի թատրոնում կայացել է Գրանադոսի առաջին մենահամերգը։ Որոշ ժամանակ անց Գրանադոսը հասարակությանը հայտնի է դարձել նաև որպես կոմպոզիտոր ներկայանալով․ իր ելույթներում ներառել է նաև իր ստեղծագործած Իսպանական պարերը։ Դրանք մեծ հաջողություն են ունեցել և շուտով տպագրվել են՝ դառնալով Գրանադոսի առաջին հրատարակված գործերը։

Ստեղծագործություն խմբագրել

Էնրիկե Գրանդոս, «Իսպանական պար, op. 37, h. 142 - xii»
արաբեսկ

Առաջին օպերա խմբագրել

Գրանադոսի ստեղծագործությունները գրվել են իր ժամանակի եվրոպական երաժշտական արվեստի միտումների հիման վրա։ Սակայն մեծապես ազդեցվել են իսպանական և կատալոնական ազգային երաժշտության մոտիվներով։ Գրանադոսի դաշնամուրային բազմաթիվ ստեղծագործություններ գրվել են ժողովրդական պարերի ոգով։ Ընդ որում, ինչպես առավել հայտնի պարերի, օրինակ՝ խոտա զուգապարը[Ն 1], այնպես էլ՝ ոչ այդքան հայտնի պարեր, ինչպիսիք են վասկոնգադան և պարանդան։ Մյուս կողմից Գրանադոսի դաշնամուրային ցիկլերում՝ «Ռոմանտիկ պատկերներ», «Երիտասարդական պատմություններ», «Էսքիզներ», «Ժամագիրք», նկատելի է Շումանի ազդեցությունը ինչպես հարմոնիկ հնչյունայնությունում, այնպես էլ ներկայացված ծրագրային պիեսում։

Գրանադոսի առաջին ծավալուն ստեղծագործությունը Մարիա դել Կարմեն (María del Carmen) օպերան է[9], որը ստեղծվել է 1898 թվականին[10]։ Այն բեմադրվել է Մադրիդում և մեծ ճանաչում է բերել հեղինակին։ Իսպանական սյուժեով և ազգային ոգով գրված օպերան հիացմունքով է ընդունել ոչ միայն Իսպանիայի հասարակությունը, այլ նաև թագավորական ընտանիքի անդամները և անձամբ Իսպանիայի թագավոր Ալֆոնսո XIII թագավորը։ Որոշ ժամանակ անց օպերան բեմադրվել է նաև Վալենսիայում և Բարսելոնայում, սակայն շուտով այն դուրս է եկել խաղացանկից, քանի որ հանրության համար անսովոր էին ազգային ոգով գրված ստեղծագործությունները։ Նրանք նախընտրում էին եվրոպական դասական օպերաները[11]։

Թատերական ստեղծագործություններ խմբագրել

18-րդ դարի սահմանագծին Գրանադոսը հետաքրքրվել է կատալոնական մշակույթով։ Նա տեղի թատրոնների համար գրել է մի շարք երաժշտական ստեղծագործություններ, որոնք հայտնի էին միայն Կատալոնիայի սահմաններում։

Գրանադոսի ստեղծագործությունների կարևոր մասը զբաղեցնում են երաժշտական թատրոնի համար գրված ստեղծագործությունները։ Այդ ժանրի տասնմեկ աշխատանքներից չորսը կարելի է իրապես համարվել օպերա, իսկ մնացածները պարունակում են ծավալուն խոսակցական ֆրագմենտներ, որոնք ոգով մոտ են Զարզուելա ոճին (իսպ.՝ Zarzuela)[Ն 2] կամ գրված են սովորական թատերական ներկայացումների ոգով[12]։

Գրանադոսի գրչին են պատկանում նաև կամերային գործիքային և նվագախմբային ստեղծագործությունները, վոկալային ցիկլերը և այլն։ Կոմպոզիտորի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվել և կատարվել են նրա մահից շատ տարիներ անց։ Գրանադոսի ծրագրերի մի մասը անկատար են մնացել, իսկ մի շարք ձեռագրեր անհետացել են։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

1900 թվականին Գրանադոսը Բարսելոնայում հիմնել է Դասական համերգների միություն, որտեղ նա երբեմն ելութ է ունեցել որպես դիրիժոր։ Մեկ տարի անց՝ Համերգային միության կազմալուծումից հետո, մինչև իր կյանքի վերջն աշխատել է երաժշտական ակադեմիայում[Ն 3]: Երաժշտական դասավանդման հարցերը կարևորելով՝ Գրանադոսը գրել է մի շարք մանկավարժական աշխատանքներ։ Չդադարեցնելով երաժշտական կարիերան, նա միաժամանակ ելույթ է ունեցել հայտնի երաժիշտներ Ժակ Տիբոյի, Քամիլ Սեն-Սանսի և Պաբլո Կասալսի հետ[Ն 4]: 1900 թվականների սկզբին Գրանադոսը Վելտ Մինոն մեխանիկական պիանոլայի[Ն 5] մի քանի ստեղծագործություններ է ձայնագրել։

Գոյեսկի սյուիտ խմբագրել

 
Ֆրանցիսկո Գոյայի նկարը, որից ոգեշնչվել է Գրանադոսը՝ իր ամենահայտնի «Գոյեսկի» սյուիտը գրելիս

1907 թվականից Գրանադոսը ճանաչվել է Իսպանիայի սահմաններից դուրս։ Գաբրիել Ֆորեն նրան հրավիրել է հեղինակավոր կոմպոզիտորական մրցույթին՝ որպես ժյուրի։ Այդ ժամանակ նա սկսել է գրել իր ամենահայտնի ստեղծագործությունը՝ «Գոյեսկի» սյուիտը[13]։ Ներշնչվել է Ֆրանցիսկո Գոյայի նկարներով, որոնք նա տեսել էր Մադրիդի Պրադո թանգարանում։ Սյուիտը մեծ ճանաչում է բերել կոմպոզիտորին, և Գրանադոսը որոշել է նույն երաժշտական աղբյուրների հիման վրա ստեղծել օպերա։

Պիեսում Գրանադոսը փորձել է կիրառել իր ստեղծագործություններում օգտագործած գեղարվեստական ոճաձևերը։ Այս պիեսների հետաքրքիր առանձնահատկությունը հանդիսանում է մելիզմների լայնորեն օգտագործումը Դոմենիկո Սկարլատի ոգով։ Նրանցում Գրանադոսը օգտագործում է ինչպես իսկապես ժողովրդական երաժշտությունը, այնպես էլ դրանց ինքնուրույն հորինած երաժշտական իմիտացիաները։ Այս պիեսներից մի քանիսը լի են հնարքներներով, որոնք նման են կիթառի հնչողությանը, որի շնորհիվ նրանք ժողովրդականություն են վայելում այս գործիքի վերաշարադրումների մեջ։

Օպերայի պրեմիերա խմբագրել

Կոմպոզիտորը իրեն ճանաչում բերած «Գոյեսկի» սյուիտից հետո գրել է դաշնամուրային պիեսների երկու տետր, որոնցից առաջինը կատարվել է 1911 թվականին Բարսելոնայում, այնուհետև Փարիզում, իսկ ամբողջ ցիկլը՝ 1913 թվականին՝ Մադրիդում։ Սյուիտը մեծ հաջողություններ է ունեցել և Գրանադոսը, հիմնվելով նույն երաժշտական աղբյուրների վրա, որոշել է գրել օպերա։ Ամերիկացի դաշնակահար Շելինգի առաջարկով՝ որպես սյուժե ընտրել է Ֆերնանդո Պերիկեի ստեղծագործությունը։ Կոմպոզիտորը 1913 թվականին սկսել է աշխատել օպերայի վրա։ Օպերայի պրեմիերան նախատեսված է եղել 1914 թվականին Փարիզում, սակայն սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, և այն իրականացնել չի հաջողվել։ Գրանադոսը 1914-1915 թվականների ընթացքում շարունակել է մշակել իր ստեղծագործությունը և այն առաջին անգամ կատարվել է 1916 թվականի հունվարի 28-ին Նյու Յորքում։ Մի շարք քննադատներ չափազանց անտարբերությամբ են ընդունել օպերան՝ մատնանշելով բեմական դրամայի բացակայությունը և վատ գործիքավորումը։

Ուղևորություն ԱՄՆ և վախճան խմբագրել

 
Սասեքս շոգենավը գերմանական սուզանավի հետ բախումից հետո (1916)

Գրանադոսը երբևէ ԱՄՆ այցելած առաջին իսպանացի կոմպոզիտորն է եղել (1916 թվական)։ ԱՄՆ նախագահ Թոմաս Վուդրո Վիլսոնի հրավերով նա եղել է Սպիտակ տանը, որտեղ ելույթ է ունեցել որպես դաշնակահար։ Գրանադոսը, ուշանալով Իսպանիայի պլանավորված ծովային թռիչքից, որոշել է նստել Անգլիա ուղևորվող նավը։ Անգլիայում նստել է Սասեքս (անգլ.՝ Sussex) դեպի Ֆրանսիա ուղևորվող շոգենավը։ Սակայն Լա Մանշ նեղուցով անցնելիս շոգենավի վրա գրոհել է գերմանական տորպեդ սուզանավը։ Նավը չի խորտակվել, բայց ուժեղ հարվածից նրա վրա գտնվողներից շատերը, ինչպես նաև Գրանադոսի կինը, ջուրն են ընկել։ Գրանադոսը ցատկել է ջուրը՝ փորձելով փրկել կնոջը և խորտակվել է։

Նշումներ խմբագրել

  1. Իսպանական ժողովրդական զուգապար, ստեղծվել է XVIII դարի վերջին Արագոնում և XIX դարի սկզբին տարածվել է ամբողջ Իսպանիայում։
  2. Զարզուել՝ իսպանական երաժշտական դրամատիկական ժանր, որում համատեղվում է վոկալ ներկայացումները, երկխոսությունները և պարերը։ Այն կոչվել է թագավորական նստավայրի՝ Սարսուելայի անունով, որը տեղակայված է Մադրիդի մոտակայքում։ 17-րդ դարում այդտեղ առաջին անգամ կատարվել է այդպիսի ներկայացում։
  3. Հետագայում ակադեմիան կոչվել է Գրանադոսի անունով։
  4. Պաբլո Կասալսը Գրանադոսի ամենամոտ ընկերն էր, որին նվիրել է իր ստեղծագործություններից մի քանիսը։
  5. Welte-Mignon մեխանիկական դաշնամուր, արտադրվել է 1905—1932 թվականներին «Վելտ և Որդիներ» (անգլ.՝ M. Welte & Söhne) ընկերության կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Гранадос Энрике // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. 7,0 7,1 La Veu de Catalunya (կատ.)Barcelona: 1916. — P. 1.
  8. «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2012 թ․ մարտի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.
  9. «GRANADOS, E.: María del Carmen [Opera] (Wexford Festival Opera, 2003), 8.225292-93». www.naxos.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  10. Мария дель Кармен (опера)
  11. «GRANADOS, E.: María del Carmen [Opera] (Wexford Festival Opera, 2003). Enrique Granados (1867-1916)». www.naxos.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  12. «42] Granados y la música para la escena». Mundoclasico.com (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  13. записи -, 31 10 2018Автор (2018 թ․ հոկտեմբերի 31). «Энрике Гранадос. «Гойески»». musicseasons (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնրիկե Գրանադոս» հոդվածին։