Էնտոդերմ[1] (հուն․՝ entós – «ներքին» և dérma – «մաշկ», կամ էնտոբլաստ), բազմաբջիջ կենդանիների ներքին սաղմնային թերթիկ, սաղմի երեք առաջնային շերտերից մեկը, որն առաջանում է սաղմի զարգացման ամենավաղ շրջանում[1]։ Մյուս երկուսն են էկտոդերմը (արտաքին շերտ) և մեզոդերմը (միջին շերտ). էնտոդերմը ներքին շերտն է[2]։

Նախաբերանների մոտ էնտոդերմը ծածկում է աղիքի առաջնային խոռոչը, նրանից առաջանում են միջին աղիքը և նրա բոլոր հավելյալ գեղձերը։ Երկրորդաբերանների մոտ ձևավորում է աղիքային խողովակի ներքին շերտը։

Ողնաշարավորների մոտ էնտոդերմից զարգանում է ամբողջ աղիքի լորձային թաղանթը և նրա հետ կապված գեղձերը (լյարդ, ենթաստամոքսային գեղձ և այլն)։ Ձկների մոտ, բացի դրանից, էնտոդերմից ձևավորվում են լողափամփուշտը և ներքին խռիկները, իսկ բարձրակարգ ողնաշարավորների մոտ՝ թոքերը։

Էնտոդերմը և նրա ածանցյալները քորդավոր կենդանիների մոտ ինդուկցիոն ազդեցություն են թողնում քորդամեզոդերմի և էկտոդերմի որոշ ածանցյալների (բերան, անուս, խռիկների ճեղքեր, արտաքին խռիկներ) զարգացման վրա և իրենց հերթին նորմալ զարգացման համար կարիք ունեն էկտոդերմի և մեզոդերմի տարբեր շերտերից եկող ազդեցության։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Աշոտ Հայրապետյան, Օտար բառերի բառարան («Նաիրի» հրատարակչություն), Երևան, «Հեղինակային հրատարակություն», 2011 — 643 էջ։
  2. Langman's Medical Embryology, 11th edition. 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Энтодерма — հոդված Սովետական մեծ հանրագիտարանից (ռուս.)
  • «Эмбриональные листы». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնտոդերմ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 60