Էննի Լոուրի Գեյլոր (անգլ.՝ Annie Laurie Gaylor, փետրվարի 11, 1955(1955-02-11) կամ նոյեմբերի 2, 1955(1955-11-02), Մեդիսոն, ԱՄՆ), ամերիկացի հասարակական ակտիվիստ և գրող, համահիմնադիր և ամուսնու հետ՝ «Ազատություն կրոնական ֆունդամենտալիզմից» (FFRF) կազմակերպության համանախագահ[1]։

Էննի Գեյլոր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 11, 1955(1955-02-11) (69 տարեկան) կամ նոյեմբերի 2, 1955(1955-11-02) (68 տարեկան)
ԾննդավայրՄեդիսոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնաթեիզմ
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Մասնագիտությունակտիվիստ, իրավապաշտպան, կանանց իրավունքների պաշտպան և գրող
 Annie Laurie Gaylor Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Էննի Գեյլորը ծնվել է 1955 թվականի նոյեմբերի 2-ին ԱՄՆՎիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքում։ 1980 թվականին ավարտել է Վիսկոնսինի համալսարանը՝ ստանալով լրագրության որակավորում։

2010 թվականին նա ստացել է մրցանակ Ամերիկյան հումանիստական ասոցիացիայի կողմից[2]։ Գեյլորը հրավիրվել է ելույթ ունենալու տարբեր կոնֆերանսներում, ներառյալ 2012 թվականին Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տեղի ունեցած Աթեիստների համաշխարհային կոնվենցիայում[3] և Մինեսոտայի տարածաշրջանային աթեիստական համաժողովներում[4]։ Աշխատել է աշխարհիկ ուսանողների դաշինքի խոսնակների բյուրոյում[5]։

Նա աշխատում է որպես խմբագիր Freethinking Today կազմակերպության թերթում, որը լույս է տեսնում տարին 10 անգամ։ Նա իրեն անվանում է ֆեմինիստ և ազատական։ Մի քանի գրքերի հեղինակ է, այդ թվում՝ «Վայ կանանց. այսպես է ասում Աստվածաշունչը», «Վստահության խախտում. Եկեղեցում երեխաների չարաշահում» և «Կանայք առանց նախապաշարմունքների. ոչ աստված, ոչ տեր» գրքի խմբագիր։

Անձնական կյանք խմբագրել

1984 թվականին Գեյլորը հանդիպել է Դեն Բարքերին, երբ նրանք հյուր էին Օփրա Ուինֆրիի շոուում։ Նրանք սկսել են հանդիպել 6 ամիս անց, իսկ 1987 թվականին ամուսնացել են։ Նրանք ունեն դուստր՝ Սաբրինա Դելատա[6]։ Գեյլորը Կանանց բժշկական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ է[7], որն օգնում է կանանց վճարել աբորտի ծառայությունների համար[8]։ 1977 թվականին Գեյլորը ղեկավարել է բողոքի շարժում իր մոր և այլ ֆեմինիստների հետ, ինչը հանգեցրել է դատավոր Արչի Սայմոնսոնի հրաժարականին այն բանից հետո, երբ նա դատապարտել է բռնաբարության զոհին[9][10][11]։ Նա մասնակցել է այլ բողոքի ակցիաների՝ բողոքի ցույց Հարավային Դակոտայում աբորտի իրավունքի սահմանափակման դեմ[12], Վիսկոնսինում դատական ապօրինությունների դեմ բողոքի ակցիային[13], ինչպես նաև բողոք՝ ընդդեմ հրազենային բռնության[14]։

«Ազատությունը կրոնական ֆունդամենտալիզմից» կազմակերպություն. խմբագրել

Գեյլորը իր մոր՝ Էն Նիկոլ Գեյլորի և հանգուցյալ Ջոն Սոնթարքի հետ 1978 թվականին հիմնել է «Ազատությունը կրոնական ֆունդամենտալիզմից» (FFRF) կազմակերպությունը՝ Գեյլորի ընտանիքի սեղանի շուրջ հավաքույթի ժամանակ[6]։ Գեյլորի ջանքերն էին FFRF-ը դարձնել ԱՄՆ-ում աթեիստների և ագնոստիկների ամենամեծ կազմակերպությունը[15]։

ԶԼՄ-ների ելույթներ խմբագրել

Գեյլորը հայտնվել է բազմաթիվ տպագիր հրապարակումներում, ռադիոյով և հեռուստատեսությամբ՝ քննարկելով FFRF-ի գործունեությունը, ներառյալ Լաս Վեգասի գրաքննված աթեիստական գովազդային արշավը[16] և Աղոթքի Ազգային օրվա դեմ գործը[17]։

Գեյլորն օգնում է տպագիր լրատվամիջոցներին լուսաբանել կանանց խնդիրները. ինչպես է քաղաքականությունն ազդում կանանց՝ Վիսկոնսինում վերարտադրողական առողջության ծառայությունների հասանելիության վրա[18], թունիսցի կինը ձերբակալվել է մերկ լուսանկար հրապարակելու համար[19], «Կանացի առեղծվածի» 50-ամյակը և կանանց կարգավիճակն ամբողջ աշխարհում կանանց համաժողովից ի վեր Սենեկայում (1848)[20][21][22]։

Գեյլորն իր ամուսնու՝ Դեն Բեյքերի հետ վարում է շաբաթական մեկժամյա ռադիոհաղորդում, որը կոչվում է «Freethought Radio»[23]:

Հրապարակումներ խմբագրել

Հեղինակ

Խմբագիր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grauvogl, Ann (2009 թ․ դեկտեմբերի 18). «Dan Barker and Annie Laurie Gaylor are happily God-free». Isthmus The Daily Page. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  2. «2010 Humanist Awards». American Humanist Association. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Speakers». Global Atheist Convention. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Annie Laurie Gaylor to Speak at American-MN Atheists Conference». Minnesota Atheists. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  5. «Annie Laurie Gaylor». Secular Student Alliance. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 18-ին.
  6. 6,0 6,1 Erickson, Doug (2007 թ․ փետրվարի 25). «The Atheists' Call». Madison.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  7. «Women's Medical Fund, Inc». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  8. Erickson, Doug (2010 թ․ օգոստոսի 22). «Crusader with a checkbook: Anne Nicol Gaylor helps women fund abortions». Wisconsin State Journal. Վերցված է 2013 թ․ հունիսի 23-ին.
  9. «Judge's comments on rape spark protest». The Prescott Courier. 1977 թ․ մայիսի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «Women demand judge resign job». Daily News. 1977 թ․ մայիսի 26. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 17-ին.
  11. Woliver, Laura R. Feminism at the grass roots: The recall of Judge Archie Simonson(անգլ.) // Frontiers: A Journal of Women Studies : journal. — 1990. — Т. 11. — № 2/3.
  12. Alikan, Anusha (2006 թ․ մարտի 31). «Abortion Rights Groups Boycott S.D. Tourist Spots». ABCNews. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  13. «Wisconsin progressive groups rally, call for a Prosser leave of absence». Isthmus The Daily Page. 2011 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  14. Morgan, Robin (2012 թ․ դեկտեմբերի 19). «The Longest, Darkest Night of the Year». Women's Media Center. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  15. «Atheists To Get High Court Hearing». CBS News. 2009 թ․ փետրվարի 11. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  16. «Atheist Group Unveils Anti-God Ad Campaign Ahead of Holidays». Fox News. 2009 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին. {{cite news}}: |first= missing |last= (օգնություն)
  17. «The Joy Behar Show». CNN. 2010 թ․ ապրիլի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  18. Gaylor, Annie Laurie (2013 թ․ հունիսի 13). «Wisconsin abortion bills a travesty». Secular News Daily. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  19. Gaylor, Annie Laurie (2013 թ․ ապրիլի 24). «Femen's Message Should Not Be Provocative». The New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  20. Gaylor, Annie Laurie (2013 թ․ փետրվարի 19). «Remembering a landmark book 50 years later». The Progressive. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  21. Gaylor, Annie Laurie (2008 թ․ հուլիսի 17). «Women's Rights Movement Celebrates 160 Years». The Progressive. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  22. Gaylor, Annie Laurie (2013 թ․ հուլիսի 19). «Lessons of Seneca Falls, 165 years later». Milwaukee Journal Sentinel. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  23. «Freethought Radio & Podcast». Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել