Լեդի Էննի Բարնարդ (անգլ.՝ Lady Anne Barnard, ծնդյան անունը` Լինդսեյ, դեկտեմբերի 12, 1750(1750-12-12)[1][2][3][…], Balcarres House - մայիսի 6, 1825(1825-05-06)[1][2][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), շոտլանդացի ճանապարհորդ գրող, նկարիչ և բարձր խավի ազդեցիկ կին, «Auld Robin Gray» բալլադի հեղինակը։ Հարավային Աֆրիկայի Քեյփթաունում անցկացրած հինգ տարիները զգալի ազդեցություն են ունեցել ժամանակի մշակութային և հասարակական կյանքի վրա[6]։

Էննի Բարնարդ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1750(1750-12-12)[1][2][3][…]
ԾննդավայրBalcarres House
Մահացել էմայիսի 6, 1825(1825-05-06)[1][2][4][…] (74 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԵրկերAuld Robin Gray?[5]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, նկարչուհի, գծանկարիչ և ջրանկարիչ
ԱմուսինAndrew Barnard?
Ծնողներհայր՝ James Lindsay, 5th Earl of Balcarres?, մայր՝ Anne Dalrymple?[4]
 Lady Anne Barnard Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
«Հարավային Աֆրիկայի պատմական տները», Դորոթի Ֆեյրբրիջ
 
«Դրախտ» մատիտանկար, Էննի Բարնարդի հարավաֆրիկյան բնակարանը

Էննին ծնվել է Ֆայֆում, Բալկարես առանձնատանը։ Էննի Լինդսեյի (ծննդյան անունը` Դալրիմփլ) և Բալկարեսի 5-րդ կոմս Ջեյմս Լինդսեյի իններորդ երեխան և առաջին դուստրն է։ 1793 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հանդիպել և ամուսնացել է Լիմերիկի եպիսկոպոս Թոմաս Բարնարդի որդու` Էնդրյու Բարնարդի հետ, ով նրանից տասներկու տարով երիտասարդ էր։ Հետագայում Հենրի Դունդասի միջոցով Էնի ամուսինը նշանակվել է Բարեհուսո հրվանդանի, որն այն ժամանակ գտնվում էր բրիտանական ռազմական օկուպացիայի տակ, գաղութային քարտուղար։ Բարնարդները Բարեհուսո հրվանդան են ժամանել 1797 թվականի մարտին, Լեդի Էննի Քեյփում մնացել է մինչև 1802 թվականի հունվար[7]։

Մելվիլին, ով այն ժամանակ պատերազմական և գաղութային քարտուղար էր, գրած Էննիի նամակները, ճամփորդական օրագրերը տեղեկատվական կարևոր աղբյուր են դարձել ժամանակի մարդկանց, իրադարձությունների և հասարակական կյանքի մասին։ Նա նաև մարդկանց հիշողության մեջ մնացել է որպես աշխարհիկ կին, որը հայտնի է որպես Բարեհուսո հրվանդանի ամրոցի տիրուհի։

Ուշագրավ նամակների, ամսագրերի և նկարների շարքը Էննին հրապարակել է 1901 թվականին, Հարավային Աֆրիկան մեկ դար առաջ խորագրով։ 1806 թվականին, երբ Բրիտանիան կրկին նվաճեց Քեյփը, Բարնարդը վերանշանակվեց գաղութային քարտուղար, սակայն Էննին նախընտրեց մնալ Լոնդոնում։ 1807 թվականին Բարնարդը մահացավ Քեյփում, իսկ էննին կյանքի մնացած մասն ապրեց Լոնդոնում, որտեղ մահացավ 1825 թվականի մայիսի 18-ին[7]։

Էննին նաև ուսյալ նկարիչ էր, ստեղծել է յուղանկարներ, գծանկարներ։

Ուիլյամ Լիվեսը 1812 թվականին բացահայտել է, որ Auld Robin Gray-ը 1772 թվականին գրել է Էննի Բարնարդը, երաժշտությունը գրել է Լիվեսը։ Այն անանուն կերպով տպագրվել է 1783 թվականին, իսկ Լեդի Էննը միայն ճանաչել է իր հեղինակությունը մահից երկու տարի առաջ Վալտեր Սքոթին (1823 թ.) գրված նամակով, որը հետագայում խմբագրել է այն Bannatyne ակումբի համար[7]։

Լեդի Էննին Քեյփթաունում հիշատակվում է մի քանի ձևով։ Բարեհուսո հրվանդանի ամրոցի պալատը հայտնի է որպես «Լեդի Էննի Բարնարդի պարասրահ»։ Քեյփթաունի Նյուլենդս արվարձանի ճանապարհներից մեկը, որտեղ ապրել են Բարնարդները, անվանվել է «Լեդի Էննի պողոտա», իսկ նրա քանդակը ցուցադրվում է Քլերմոնթի արվարձանում գտնվող քաղաքացիական կենտրոնի նախասրահում։ Բարնարդների տունը, խաղողի այգին պահպանվել են որպես հյուրանոցի մաս։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 https://rkd.nl/explore/artists/368813
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Collective Biographies of Women
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Lundy D. R. The Peerage
  5. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 62.
  6. The Claremont Clarion (June, 2010) Արխիվացված 23 Հուլիս 2011 Wayback Machine
  7. 7,0 7,1 7,2   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Barnard, Lady Anne». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 3 (11th ed.). Cambridge University Press. էջ 409. This cites the memoir edited by Wilkins (see "Արտաքին հղումներ").

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էննի Բարնարդ» հոդվածին։