Էններ Ռեմբերտո Վալենսիա Լաստրա (իսպ.՝ Enner Remberto Valencia Lastra, նոյեմբերի 4, 1989(1989-11-04)[1][2][3], San Lorenzo), էկվադորցի ֆուտբոլիստ, անգլիական Վեստ Հեմի և Էկվադորի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող, որը վարձավճարով հանդես է գալիս Էվերթոնում։ Նա մասնակցել է 2014 թվականի աշխարհի առաջնությունը։

Էններ Վալենսիա
Enner Valencia
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էններ Ռեմբերտո Վալենսիա Լաստրա
Քաղաքացիությունը Էկվադոր Էկվադոր
Մականուն «Սուպերմեն» (Súperman)
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 4, 1989(1989-11-04)[1][2][3] (34 տարեկան)
Ծննդավայր San Lorenzo
Հասակ 174 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Էվերթոն
Համար 19
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010-2013 Էկվադոր Էմելեկ 130 (27)
2014 Մեքսիկա Պաչուկա 23 (18)
2014-այժմ Անգլիա Վեստ Հեմ 54 (8)
2016-2019  Անգլիա Էվերթոն 4 (0)
2020-Այժմ Ֆէնէրպահչէ

Ազգային հավաքական
2012-այժմ Էկվադոր Էկվադոր 34 (16)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

 
Վալենսիան «Վեստ Հեմ Յունայթեդի» կազմում
 
Վալենսիան Էկվադորի հավաքականի կազմում

Վալենսիան իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Էմելեկ» ակումբում, որի կազմում 2010 թվականի փետրվարի 6-ին իր դեբյուտն է կատարել Էկվադորի Պրիմերայում՝մասնակցելով «Դեպոտիվո Քիտոյի» դեմ խաղին[4]։ Հոկտեմբերի 3-ին՝ ԼԴՈՒ Քիտոյի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էմելեկի»[5]։ Երեք տարի անընդմեջ Վալենսիան դարձել է Էկվադորի փոխչեմպիոն և միայն 2013 թվականին է հաղթել ազգային առաջնությունում։

2014 թվականի սկզբին Էնները տեղափոխվել է մեքսիկական «Պաչուկա» ակումբ[6]։ Հունվարի 5-ին «Տոլուկայի» դեմ խաղում նա իր դեբյուտն է կատարել Մեքսիկայի առաջնությունում[7]։ Հունվարի 19-ին՝ «Տիխուանայի» դեմ խաղում, նա խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[8]։

2014 թվականին Վալենսիան «Պաչուկային» օգնել դուրս գալ եզրափակիչ։ Եզրափակչի առաջին՝ «Լեոնի» դեմ խաղում նա դուբլ է ձևակերպել և իր թիմին օգնել հաղթել, սակայն պատասխան խաղում հաղթել են «առյուծները»՝ խփելով երկու անպատասխան գնդակ[9]։ Մրցաշրջանի արդյունքներով՝ Վալենսիան դարձել է Մեքսիկայի առաջնության լավագույն ռմբարկու։

Աշխարհի առաջնությունում հաջող ելույթ ունենալուց հետո Վալենսիան հետաքրքրություն է առաջացրել եվրոպական մի շարք ակումբների մոտ։ Հուլիսի 15-ին նա հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքել անգլիական «Վեստ Հեմ Յունայթեդ» ակումբի հետ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 15 միլիոն ֆունտ[10][11]։ Օգոստոսի 16-ին՝ «Տոտտենհեմ Հոտսպուրի» դեմ խաղում, Վալենսիան իր դեբյուտն է կատարել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հանդիպման վերջում փոխարինելով Կառլտոն Քոուլին[12]։ Սեպտեմբերի 15-ին «Հալլ Սիթիի» դեմ խաղում Էնները խփել է իր առաջին գոլը «մրճահարների» օգտին[13]։

2016 թվականի ամռանը Վալենսիան վարձավճարով տեղափոխվել է «Էվերթոն», որի կազմում իր դեբյուտը կատարել է սեպտեմբերի 17-ին՝ «Միդլսբրոյի» դեմ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոմելու Լուկակուին[14]։

Միջազգային կարիերա խմբագրել

2012 թվականի փետրվարի 12-ին Վալենսիան իր դեբյուտն է կատարել Էկվադորի հավաքականի կազմում՝ մասնակցելով Հոնդուրասի հավաքականի դեմ ընկերական խաղին[15]։ 2013 թվականի նոյեմբերի 20-ին Հոնդուրասի հավաքականի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլն ազգային հավաքականի օգտին[16]։

2014 թվականին Վալենսիան ընդգրկվել է հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որում նա մասնակցել է Շվեյցարիայի[17], Հոնդուրասի[18] և Ֆրանսիայի[19] հավաքականների դեմ խաղերին։ Աշխարհի առաջնությունում Էնները խփել է երեք գոլ․ նա աչքի է երկու անգամ ընկել Հունդուրասի և մեկ անգամ Շվեյցարիայի դեմ խաղերում։

2015 թվականի ամռանը Էնները Չիլիում մասնակցել է Ամերիկայի գավաթի խաղարկությանը։ Այդ առաջնությունում նա խաղացել է Չիլիի[20], Բոլիվիայի[21] ու Մեքսիկայի[22] հավաքականների դեմ խաղերին։ Նա աչքի է ընկել բոլովիացիների ու մեքսիկացիների դեմ խաղերում։

2016 թվականին Էնները երկրորդ անգամ մասնակցել է Ամերիկայի գավաթի առաջնությանը, որն այս անգամ անցկացվում էր ԱՄՆ֊ում։ Առաջնությունում նա մասնակցել է Բրազիլիայի[23], Պերուի[24], Հայիթիի[25] ու ԱՄՆ֊ի[26] հավաքականների դեմ խաղերին՝ աչքի ընկնելով Պերուի ու Հայիթիի հավաքականների դեմ խաղերում։

Գոլերը հավաքականում խմբագրել

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Արդյունք Մրցություն
1 20 նոյեմբերի 2013 Բի-բի-բի-եյ Կոմպասս Սթեդիում, Հյուստոն, ԱՄՆ   Հոնդուրաս 2:2 Ընկերական խաղ
2 5 մարտի 2014 Դեն, Լոնդոն, Անգլիա   Ավստրալիա 3:4 Ընկերական խաղ
3 31 մայիսի 2014 AT&T-սթեդիում, Արլինգտոն, ԱՄՆ   Մեքսիկա 3:1 Ընկերական խաղ
4 4 հունիսի 2014 Սան Լայֆ-սթեդիում, Մայամի, ԱՄՆ   Անգլիա 2:2 Ընկերական խաղ
5 15 հունիսի 2014 Ազգային ստադիոն (Բրազիլիա), Բրազիլիա, Բրազիլիա   Շվեյցարիա 1:2 աշխարհի առաջնություն 2014
6 21 հունիսի 2014 Արենա Բայշադա, Կուրիտիբա, Բրազիլիա   Հոնդուրաս 1:2 աշխարհի առաջնություն 2014
7 21 հունիսի 2014 Արենա Բայշադա, Կուրիտիբա, Բրազիլիա   Հոնդուրաս 1:2 աշխարհի առաջնություն 2014
8 6 սեպտեմբերի 2014 Լոկարտ Սթեդիում, Ֆլորիդա, ԱՄՆ   Բոլիվիա 4:0 Ընկերական խաղ
9 10 հոկտեմբերի 2014 Ռենտշլեր Ֆիլդ, Իստ Հարթֆորդ, ԱՄՆ   Միացյալ Նահանգներ 1:1 Ընկերական խաղ
10 14 հոկտեմբերի 2014 Ռեդ Բուլ Արենա, Նյու Ջերսի, ԱՄՆ   Սալվադոր 5:1 Ընկերական խաղ
11 14 հոկտեմբերի 2014 Ռեդ Բուլ Արենա (Նյու Ջերսի), ԱՄՆ   Սալվադոր 5:1 Ընկերական խաղ
12 15 հունիսի 2015 Էլիաս Ֆիգերոա Բրանդեն (Մարզադաշ), Վալիպարաիսմո, Չիլի   Բոլիվիա 2:3 Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2015
13 19 հունիսի 2015 Էլի Տենիենտե (Սթեդիում), Պանկաուգա, Չիլի   Մեքսիկա 2:1 Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2015
14 24 մարտի 2016 Ատուալիպա, Կիտո, Էկվադոր   Պարագվայ 2:2 աշխարհի առաջնություն 2018 որակավորում
15 8 հունիսի 2016 Ստադիոն Ունիվերսիտատ Ֆինիկսա, Գլենդել (Արիզոնա), ԱՄՆ   Պերու 2:2 Ամերիկայի գավաթ 2016
16 12 հունիսի 2016 Մետլայֆ-սթեդիում, Իստ Ռատերֆորդ, ԱՄՆ   Հայիթի 4:0 Ամերիկայի գավաթ 2016
17 11 հոկտեմբերի 2016 Էռնանդո Սիլես, Լա Պաս, Բոլիվիա   Բոլիվիա 2:2 ԱԱ 2018 Որակավորման փուլ
18 11 հոկտեմբերի 2016 Էռնանդո Սիլես, Լա Պաս, Բոլիվիա   Բոլիվիա 2:2 ԱԱ 2018 Որակավորման փուլ
19 15 նոյեմբերի 2016 Ատաըալիպա, Կիտո, Էկվադոր   Վենեսուելա 3:0 ԱԱ 2018 Որակավորման փուլ

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Էմելեկ»

  •   Էկվադորի առաջնության հաղթող - 2013

Անհատական

  • Մեքսիկայի ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու - Կլաուսուրա 2014

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Эмелек VS. Депортиво Кито 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ փետրվարի 6.
  5. «ЛДУ Кито VS. Эмелек 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2010 թ․ հոկտեմբերի 3.
  6. Ya hay acuerdo del Pachuca por Enner Valencia — Goal.com
  7. «Пачука VS. Толука 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 5.
  8. «Пачука VS. Тихуана 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունվարի 19.
  9. «Леон VS. Пачука 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ մայիսի 16.
  10. «Transfer news: West Ham sign Enner Valencia - Sky sources». Sky Sports. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  11. «Enner Valencia undergoes West Ham medical after impressing at World Cup». The Guardian. 2014 թ․ հուլիսի 15. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
  12. «Вест Хэм Юнайтед VS. Тоттенхэм Хотспур 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ օգոստոսի 16.
  13. «Халл Сити VS. Вест Хэм Юнайтед 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ սեպտեմբերի 15.
  14. «Эвертон VS. Мидлсбро 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ սեպտեմբերի 17.
  15. «Эквадор VS. Гондурас 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ փետրվարի 12.
  16. «Гондурас VS. Эквадор 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 20.
  17. «Switzerland 2-1 Ecuador». BBC Sport. 2014 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  18. «Honduras 1-2 Ecuador». BBC. 2014 թ․ հունիսի 21. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  19. «Эквадор VS. Франция 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 26.
  20. «Чили VS. Эквадор 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 12.
  21. «Эквадор VS. Боливия 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 15.
  22. «Мексика VS. Эквадор 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 19.
  23. «Бразилия VS. Эквадор 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 5.
  24. «Эквадор VS. Перу 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 9.
  25. «Эквадор VS. Гаити 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 13.
  26. «США VS. Эквадор 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունիսի 17.

Արտաքին հղումներ խմբագրել