Էնթոնի Կալֆ

բրիտանացի դերասան

Էնթոնի Կալֆ (անգլ.՝ Anthony Calf, մայիսի 4, 1959(1959-05-04)[1], Համմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բրիտանացի դերասան։

Էնթոնի Կալֆ
Ծնվել էմայիսի 4, 1959(1959-05-04)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՀամմերսմիթ, Համերսմիթ և Ֆուլեմ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼոնդոնի դրամատիկական և երաժշտական արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Caroline Harker?

Կարիերա խմբագրել

Էնթոնի Կալֆը Լոնդոնի երաժշտական և դրամատիկական արվեստի ակադեմիայում ստացել է մասնագիտական կրթություն։

Առաջին անգամ հեռուստատեսությունում նկարահանվել է 1982 թվականին «Դոկտոր Ով» ֆանտաստիկ շարքի «Կարա» դրվագում։

1989 թվականին նա խաղացել է Չարլզ Դիքենսի «Մեծ հույսեր» վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալի գլխավոր` Պիպայի դերը[2]։ 1990 թվականին նկարահանվել է «Պուարո Ագաթա Քրիստի» հեռուստասերիալի «Սթայլզի առեղծվածային սպանությունը» դրվագում` Լորենս Քավենդիշի դերում։ 1995 թվականին հանդես է եկել BBC-ի «Հպարտություն և նախապաշարումներ» հեռուստասերիալի գնդապետ Ֆիտցուլյամի դերում։

1990-ական թվականների կեսերին Կալֆան հանդես է եկել «Թագավոր Գեորգի խելագարությունը» ֆիլմում` կապիտան Ֆետցորի դերում, իսկ 1997 թվականին «Աննա Կարենինա» վեպի ամերիկյան էկրանավորման մեջ խաղացել է Սերպուխովսկի դերը։

Կալֆը շատ է խաղացել թատրոնում։ Իր գործունեության ընթացքում նա հասցրել է հանդես գալ շատ ներկայացումներում, ինչպես Լոնդոնում (հիմնականում Ազգային թագավորական թատրոնում) և Բրոդվեյում, այդ թվում Թոմ Ստոպարդի «Ռոկ-ն-ռոլ» և «Դժվար խնդիր», Ալենա Բենետի «Թագավոր Գեորգ III-ի խելագարությունը», Դավիդ Խեայի «Գեթսեմանի այգի», Նոել Կաուարդա «Մասնավեր կյանքեր»[3], Անտոն Չեխով «Քեռի Վանյա (պիես)» պիեսներում։

2010 թվականին դերասանը խաղացել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար` Էնթոնի Իդենի դերը, «Աստիճաններով վեր ու վար» սերիալի նորացված տարբերակում[4], Իդենի դերից երկու տարի անց խաղացել է Հովարդ Բրենթոնի «Ավելի լավ, քան նախկինում» պիեսում Սուեզի ճգնաժամի ժամանակ վարչապետի դերը[5]։ 2017 թվականին Կալֆը նորից խաղացել է «Դոկտոր Ով» սերիալում, «Մարսի Կայսրուհի» դրվագում Գոդսեյկրայի դերը[6]։ 2018 թվականի մայիսի 28-ին BBC Two հեռուստաալիքով ցուցադրվել է «Լիր արքա» հեռուստատեսային ֆիլմը, որտեղ Կալֆը խաղացել է դուքս Ալբանի` թագավորի ավագ դստեր` Գոներիլի (որի դերը կատարում էր Էմմա Թոմփսոնը) ամուսնու դերը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Kent Film Office. «Kent Film Office Great Expectations Film Focus».
  3. Lyn Gardner (2013 թ․ հուլիսի 13). «Private Lives – review». www.theguardian.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Brian Lowry (211 թ․ հուլիսի 4). «Upstairs, Downstairs». variety.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. Michael Billington (2008 թ․ մարտի 27). «Never So Good». www.theguardian.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. Jerome Cox Strong (2017 թ․ հունիսի 11). «DOCTOR WHO SERIES 10, EPISODE 9 REVIEW». /culturefly.co.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. Flora Carr (2018 թ․ մայիսի 28). «When is BBC2's King Lear starring Anthony Hopkins on TV?». radiotimes.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել