Էնթոնի Մայքլ Բուրդեն (անգլ.՝ Anthony Michael Bourdain, հունիսի 25, 1956(1956-06-25)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] - հունիսի 8, 2018(2018-06-08)[3][5][4], Kaysersberg Vignoble[4]), ամերիկացի շեֆ-խոհարար, գրող, ճանապարհորդ-փաստագրագետ, հաղորդավար, որը հայտնի է միջազգային մշակույթը, խոհանոցը, մարդկային իրավիճակները ուսումնասիրող ծրագրերով։ Բուրդենը համարվել է ժամանակակից ամենահեղինակավոր շեֆ-խոհարարներից մեկը[6][7][8][9]։

Էնթոնի Բուրդեն
անգլ.՝ Anthony Michael Bourdain
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1956(1956-06-25)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 8, 2018(2018-06-08)[3][5][4] (61 տարեկան)
Մահվան վայրKaysersberg Vignoble[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Ազգությունֆրանսիացիներ և հրեա
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունՎասար քոլեջ, The Culinary Institute of America at Hyde Park? և Դուայթ-Էնգլվուդ դպրոց
Մասնագիտությունխոհարար, գրող, վիպասան, շեֆ խոհարար, հեռուստահաղորդավար, ակնարկագիր, ճանապարհորդ, լրագրող և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱշխատավայրBrasserie Les Halles?
ԱմուսինNancy Putkoski? և Ottavia Busia?
Կայքbritannica.com/biography/Anthony-Bourdain
 Anthony Bourdain Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թվականիի հունիսի 25-ին, եղել է երկու որդիներից մեծը[10][11], հայրը եղել է կաթոլիկ, մայրը՝ հրեա։ Էնթոնին մանկության մեծ մասն անցկացրել է Նյու Ջերսիի Լեոնիա քաղաքում[10][12] In a 2014 interview, Bourdain talked about how in the 1960s, after seeing films, he would go to a restaurant afterwards with friends to discuss the film.[13]։ Երիտասարդ տարիներին եղել է «Ամերիկայի տղա սկաուտներ» (BSA) կազմակերպության անդամ[14]։

Էնթոնիnն 1978 թվականին ավարտել է Ամերիկայի Խոհարարական ինստիտուտը։ Իր երկարատև կարիերայի ընթացքում եղել է շեֆ-խոհարար տարբեր հայտնի ռեստորաններում, այդ թվում Մանհեթենի «Brasserie Les Halles» ռեստորանում։ Սկզբնական համբավ նրան բերել է ամենաշատ վաճառված ուտելիքի մասին գիրքը «Ուտելիքի մասին՝ խիստ գաղտնի» (2000)։ Նրա առաջին շոուն ուտելիքի և ճանապարհորդության մասին՝ «Խոհարարի ճանապարհորդությունը» ցուցադրվել է 2002-2003 թվականներին «Food Network» ալիքով։ 2005 թվականին սկսել է իր համագործակցությունը «Travel Channel» հեռուստաալիքի հետ, որտեղ նա վարել է «Էնթոնի Բուրդեն։ Առանց նախնական պատվերների» (2005-2012) և «Տեղափոխում» (2011-2013) ծրագրերը։ 2013-2015 թվականներին եղել է «Համ» ռեալիթի շաուի մրցադատավորը, ինչպես նաև միևնույն ժամանակ տեղափոխվելով CNN ալիք, որտեղ որպես հաղորդավար աշխատել է «Էնթոնի Բուրդեն՝ անհայտ վայրեր» ծրագրում (2013-2018)։

Անձնական կյանք խմբագրել

1985 թվականին Բուրդենն ամուսնացել է իր դպրոցական ընկերուհու՝ Նենսի Պուտկոսկիի հետ։ Նրանք միասին ապրել են քսան տարի և 2005 թվականին ամուսնալուծվել[15]։ 2007 թվականի ապրիլի 20-ին Բուրդենն ամուսնացել է մարտարվեստի վարպետ Օտտավիի Բուսիայի հետ[16][17][18]։ Նրանց դուստրը՝ Արիանան ծնվել է 2007 թվականին[17]։ Նրանք բաժանվել են 2016 թվականին։ Հետագայում Բուրդենը նշել է, որ իրենց հարաբերությունների վրա բացասաբար է ազդել հեռուստաշոուի աշխատանքի նպատակով ընտանիքից հեռու լինելը՝ տարվա մեջ 250 օր իր բացակայությունը[19][20]։ 2017 նա սկսել է հանդիպել դերասանուհի Արջենտո Ազիայի հետ, որի հետ նա ծանոթացել է Հռոմում «Անհայտ վայրեր» հաղորդման տեսանկարահանման ժամանակ[21][22]։

Բուդենը զբաղվել է բրազիլական ջիու-ջիթսու մարտարվեստով։ 2015 թվականի օգոստոսին նա ստացել է կապույտ գոտի[23]։

Բուրդենը եղել է մոլի ծխող։ 2007 թվականի կեսերին՝ դստեր ծննդից հետո նա թողել է ծխելը[24]։ Բուրդենը հակումներ է ունեցել նաև թմրանյութերի հետ, այդ թվում կոկաինի, հերոինի և ԼՍԴ-ի նկատմամբ։ Նա պայքարել է կախվածության դեմ 1980-ական թվականներին[25]։

Մահ խմբագրել

2018 թվականի հունիսի 8-ին Բուրդենը հայտնաբերվել է մահացած Ֆրանսիայի Կայզերսբերգ քաղաքի «Le Chambard» հյուրանոցի իր սենյակում[26][27]։ Ըստ նախաքննության նախնական վարկածի մահը տեղի է ունեցել ինքնասպանության հետևանքով՝ կախաղան։ Բուրդենը ճանապարհորդում էր իր ընկերոջ՝ Էրիկ Ռիպերտի հետ, որն անհանգստացել էր նրա համար, երբ նա բաց էր թողել ընթրիքը և նախաճաշը։ Կոլմար քաղաքի դատախազ Քրիստիան դե Ռոկկինին հայտարարել է, որ Բուրդենի մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության նշաններ[28]՝ ինքնասպանությունը բնութագրելով որպես «իմպուլսիվ գործողություն»[29]։ Թունաբանության արդյունքները ցույց էին տվել, որ նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել թմրանյութերի հետքեր՝ ցույց տալով միայն աննշան քանակի թերապևտիկ ոչ թմրանյութային դեղեր[30]։ Իր մահվան ժամանակ Բուրդենն աշխատում էր Ստրասբուրգից ոչ հեռու իր «Անհայտ վայրեր» հաղորդաշարի համար[19][31]։

Ֆիլմագրություն խմբագրել

  • 2015 թվականին Էնթոնի Բուրդեն նկարահանվել է «Իջեցման խաղ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է իր դերը[32]։
  • 2019 թվականի հոկտեմբերի 26-ին հայտնի է դարձել, որ «CNN Films», «HBO Max» և «Focus Features» ընկերությունները միացրել են համախմբվել են Էնթոնի Բուրդենի կյանքի ու գործունեության մասին փաստագրական ֆիլմի նկարահանման համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Augustyn A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 Babelio (ֆր.) — 2007.
  6. Leonhardt, Justine (2014 թ․ մարտի 28). «5 of the Most Influential Chefs in the World». The Richest (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  7. «The Top 5 Most Influential Chefs in the World». Tasty Craze (անգլերեն).
  8. Vidyarthi, Kavya. «Top 10 Best Chefs in the World Today». Listovative (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  9. Hunt, Kristin (2018 թ․ փետրվարի 6). «The 10 Best TV Chefs, Ranked by Their Shows and Their Restaurants». Thrillist (անգլերեն).
  10. 10,0 10,1 Rolls, Albert (2006). «Bourdain, Anthony». In Thompson, Clifford (ed.). Current Biography Yearbook 2006. New York: H. W. Wilson Company. էջեր 72–75. ISBN 9780824210748.
  11. Mack, Patricia. "The Cook, The Thief...", The Record (Bergen County), October 25, 2000; accessed March 30, 2011. "Anthony Bourdain, the Leonia native with the French-sounding name, took a leave from his job as an executive chef at Brasserie Les Halles in New York City."
  12. Bonem, Max (2017 թ․ մայիսի 15). «Meet the 7 People Anthony Bourdain has Traveled with Most Often». Food & Wine. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  13. Rosenbaum, Ron (2014 թ․ հուլիս). «Anthony Bourdain's Theory on the Foodie Revolution | Arts & Culture | Smithsonian». Smithsonianmag.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  14. «Libya». Anthony Bourdain: Parts Unknown. Season 1. Սերիա 6. 2013 թ․ մայիսի 19. CNN. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  15. French, Megan (2016 թ․ սեպտեմբերի 19). «Anthony Bourdain and Wife Ottavia Busia Separating After Nine Years of Marriage». Us Weekly (անգլերեն).
  16. Heigl, Alex (2016 թ․ սեպտեմբերի 20). «Inside Anthony Bourdain and Ottavia Busia's 'Unconventional' Split». People (անգլերեն).
  17. 17,0 17,1 Soll, Lindsay (2017 թ․ մայիսի 4). «Monitor». Entertainment Weekly (անգլերեն).
  18. Stein, Joshua David (2012 թ․ հոկտեմբերի 17). «A Bourdain Goes Past Putdowns». The New York Times (անգլերեն).
  19. 19,0 19,1 Haag, Matthew (2018 թ․ հունիսի 8). «Anthony Bourdain, Renegade Chef Who Reported From the World's Tables, Is Dead at 61». The New York Times (անգլերեն).
  20. Mohr, Ian (2016 թ․ սեպտեմբերի 19). «Anthony Bourdain and MMA fighter wife separate». PageSix (անգլերեն).
  21. Wong, Brittany (2017 թ․ մայիսի 17). «Anthony Bourdain And Girlfriend Asia Argento Make It Instagram Official». The Huffington Post (անգլերեն).
  22. Marquina, Sierra (2018 թ․ հունիսի 8). «Inside Anthony Bourdain and Asia Argento's Romantic Relationship». Us Weekly (անգլերեն).
  23. Ordoñez, Milan (2015 թ․ օգոստոսի 20). «Anthony Bourdain receives blue belt in Brazilian Jiu-Jitsu». ABS-CBN Sports (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.
  24. Hudak, Joseph (2008 թ․ հունվարի 7). «Anthony Bourdain Speaks His Mind with No Reservations». TV Guide (անգլերեն).
  25. Ryder, Taryn (2018 թ․ հունիսի 8). «Heroin, depression, and getting sober: Anthony Bourdain was always open about battling demons». Yahoo! (անգլերեն).
  26. «The Latest: Commotion unusual in village where Bourdain died». Associated Press (անգլերեն). MSN.com. 2018 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  27. «Le chef américain Anthony Bourdain est décédé, selon son employeur CNN». actu.fr (ֆրանսերեն). 2018 թ․ հունիսի 8.
  28. Corinthios, Aurelie (2018 թ․ հունիսի 8). «Anthony Bourdain: Asia Argento Shared Cryptic Message Before His Apparent Suicide». People (անգլերեն).
  29. Vincent, Isabel; Italiano, Laura (2018 թ․ հունիսի 9). «The troubling signs leading up to Anthony Bourdain's suicide». PageSix (անգլերեն).{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  30. Severson, Kim (2018 թ․ հունիսի 22). «Anthony Bourdain Toxicology Report: No Narcotics in His System». The New York Times (անգլերեն).
  31. Stelter, Brian (2018 թ․ հունիսի 8). «CNN's Anthony Bourdain dead at 61». CNN (անգլերեն).
  32. «Watch Anthony Bourdain in 'The Big Short': How He Explained the Financial Crash With Flair (Video)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 19-ին.

Գրականություն խմբագրել

Ոչ-գեղարվեստական խմբագրել

Գեղարվեստական խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնթոնի Բուրդեն» հոդվածին։